Նա երբեք չի դատարկում իր աղբարկղը
LIFEԱղբ թափելը աշխատանք չէ: Այն մտնում է տնային տնտեսության կառավարման մեջ: Բայց Մելբուռնի տներից մեկում այս արարողակարգը երբեք չի արվում: Էրին Ռոուդսը 2 տարի է՝ չի դատարկել աղբարկղը և չի պատրաստվում դա անել հետագայում: Սա կարող է զզվելի թվալ, բայց իրականում Ռոուդսը դուրս տանելու աղբ չի ունենում: Նա ապրում է աղբի թափոններից ազատ կյանքով:
Նա ճակնդեղ է օգտագործում շպարվելու համար, իսկ ատամի մածուկը ինքն է պատրաստում: Կարող է թվալ, թե Ռոուդսը մուրացկանի կյանքով է ապրում, բայց, նայելով նրա բարձրակրունկներին ու կորպորատիվ աշխատանքին, կարծիքը փոխվում է անմիջապես: Նրան ոգևորել է «Մաքուր աղբարկղ» ծրագիրը, որին մասնակցել է 2 մարդ, ովքեր դադարել են աղբ կուտակել կայուն, հավասարակշռված ապրելու նպատակով: 18 ամսվա ընթացքում նա աղբով լցրել է ընդամնեը մի փոքրիկ տարա, որտեղ եղել են անխուսափելի թափոնները, օրինակ՝ հագուստի պիտակներ, անդորրագրեր և այլ մանրուքներ:
Երբ գնում է նպարեղենի խանութ, մսի համար բամբակե պայուսակներ կամ տոպրակներ է վերցնում մսագործից: Ռոուդսը հավատում է, որ սա կենսաձև է: Վերամշակումը ընդամենը վիրակապ է, ոչ թե լուծում: Սկզբում նա որոշ դժվարությունների է հանդիպել, բայց արդեն ոչ մի խնդիր չի ունենում: Արդյունքում նա խնայել է փողը, նիհարել է և վերականգնել մաշկը: Նա չի գնում հագուստ, որը բնական հումքից չէ, փորձում է ամեն ինչ վերաօգտագործել: «Ուշադրություն դարձրեք՝ ինչ եք նետում աղբարկղը և ուղղակի տետրում գրեք, թե ինչ այլընտրանքներ կարող եք դրանից պատրաստել»,- ասել է նա:



