90 կգ նիհարել է սննդակարգի պարզ փոփոխությունների շնորհիվ
LIFEՇերիլ Բլայթի բժիշկն ասել էր նրան, որ եթե չնիհարի, 45 տարեկանում կմահանա կամ կգամվի անվասայլակին: Նա մերժել է վիրահատական բոլոր առաջարկները և ասել, որ անձամբ կփոխի իր կյանքը: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Բլայթի քաշի հետ կապված խնդիրները սկսվել են 17 տարեկանից, երբ նա հղիացել է: 30 տարեկանում այդ խնդիրներն այնքան են բարդացել, որ նա սկսել է առողջական այլ խնդիրներ ունենալ, այդ թվում՝ շնչառական դվարություններ ու մեջքի ցավ:
«Ես գիտեի, որ իմ առողջական վիճակը լավ չէ և այն, ինչ ես լսում էի բժշկից, սարսափեցնում էր ինձ: Բայց ես միշտ գնահատել ու բարձր եմ դասել շրջապատի մարդկանց կարծիքները. իմ ընտանիքը ինձ «կոճակ» է անվանում, որովհետև նրանք ասում են, որ ես ամեն ինչ ու բոլորին համախմբում եմ դժվարին ժամանակներում»,- ասել է նա:
Շերլիի փոխակերպումը սկսվել է, երբ նա Էսեքսում միացել է Slimming World ակումբին: «Իմ առողջական խնդիրները անհետացել են: Ես այլևս ստիպված չեմ լինում մի անկյունում նստել, երբ ընտանիքս զվարճանում է առանց ինձ, իմ ընկերները այլևս իմ խնամակալները չեն, ես կարող եմ հագնել՝ ինչ ցանկանամ: Առավելությունների ցանկը անվերջ է»,- պատմել է Շերիլը: Նա նշել է, որ 90 կգ նիհարելու համար ընդամենը շաքարով ու ածխաջրերով հարուստ ուտելիքը փոխարինել է թեթև ու տնային պայմաններում պատրաստած ուտեստներով: 2 երեխաների մայրը 2015թ. դարձել է Slimming World ակումբի տարվա կինը:



