Ի՞նչ են նշանակում հայտնի մեքենաների լոգոները
LIFEԵրբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է նշանակում ձեր մեքենայի առաջնամասում գտնվող լոգոն, որտեղի՞ց է այն գալիս, ինչո՞ւ է, օրինակ` Ferrari-ի խորհրդանիշը ձի կամ Lamborghini-ինը՝ ցուլ: Past.am-ը Ձեզ է ներկայացնում ամենահայտնի ավտոմեքենաների լոգոների պատմությունը:
Subaru Անունը գալիս է Փլեյադիս կամ Յոթ քույրեր համաստեղության ճապոնական համարժեքից: 6 աստղերով լոգոն նշանակում է այն ընկերությունները, որոնք միավորվել են ծանր արդյունաբերական «Ֆյուջի» կառույցը հիմնելու համար: Կառույցի ներսում Subaru-ն ավտոմեքենաներ արտադրող ընկերություն է:

Mercedes Benz 3 գագաթ ունեցող աստղը թվագրվում է 1870թ., երբ Գոթլիբ Թեյմլերը իր կնոջը աստղով բացիկ ուղարկեց: Նրա ցանկությունն էր եռագագաթ աստղը տեսնել իրենց բոլոր գործարանների գլխամասերում: Այն նշանակում է հաղթանակը «հողի, ջրի ու օդի» նկատմամբ:

Chevrolet Ամերիկյան ամենահայտնի մեքենաներից մեկի լոգոն իր արմատներով կապված է Եվրոպայի հետ: Այն առաջին անգամ օգտագործվել է 1914թ. և եղել է ֆրանսիական մի հյուրանոցի պաստառի դիզայնը: Հիմնադիր Ուիլիամ Դյուրանթը «գողացել է» այն: Lamborghini: 60-ական թթ. Ֆերուչիո Լամբորջինին Սևիլիայում լավ ժամանակ է անցկացրել Դոն Էդուարդո Միուրայի հետ, ով իսպանական թանկարժեք ցլերի սիրահար էր և մեծ հավաքածու ուներ: Այս կենդանիներն այնքան մեծ տպավորություն են թողել Լամբորջինիի վրա, որ նա որոշել է, որ իր լոգոն պիտի լինի կատաղած ցուլ:

BMW Ստեղծվել է Rapp Motorenworke ընկերության վերակազմավորման արդյունքում: Այն պահպանել է Rapp-ի լոգոյի դինամիկան ու նախագիծը: Կապույտ ու սպիտակ գույները Բավարիայի դրոշի գերակշռող գույներն են: Այսպես առաջացել է BMW-ի նոր լոգոն:

Volvo Volvo-ի լոգոն Մարս մոլորակի խորհրդանշի արտահայտությունն է: Այն նաև խորհրդանշում է հռոմեական պատերազմի աստծուն: Դարձել է նաև պատերազմի աստծո և մետաղական զենքերի միջև հարաբերության խորհրդանիշը: Volvo-ի հիմնադիրներին անհրաժեշտ էր ուժ, դիմացկունություն ցույց տվող լոգո իրենց մեքենաների համար և այն ամբողջովին համապատասխանում էր:

Ferrari Ամենահետաքրքիրը ներկայացնում ենք վերջում: Էլեգանտ, հպարտորեն արշավող ձին հայտնի է որպես իտալական հռչակավոր արտադրողի՝ Ferrari-ի խորհրդանիշ: Այս սիգարշավող ձին իրականում պատկերված է եղել իտալական կործանիչ ինքնաթիռի վրա Առաջին համաշխարհայինի ժամանակ: Կործանիչի հերոսական օդաչուի մայրը խնդրել է Էնզո Ֆերարիին այս ձին դնել բոլոր մեքենաների վրա: Նա պնդել է, որ այն հաջողություն կբերի: 100 տարի անց այն դեռ գոյություն ունի՝ հետևի գեղեցիկ դեղին ֆոնով, որը Մոդենայի գույնն է:

1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



