Մի քանի հեշտ միջոց՝ դեմքի մաշկը տանը խնամելու համար
LIFE
Past.am-ը ներկայացնում է մի քանի հեշտ միջոց՝ դեմքի մաշկը տանը խնամելու համար:
Մոտենում է ցուրտ եղանակը, ոչ միայն չորանում է վերջույթների մաշկը, որն ակնհայտ երևում է, այլև դեմքի: Անգամ լավ մաշկ ունեցողները զգում են, որ ունեն առանձնահատուկ խնամքի կարիք:
Դուք եկե՞լ եք այն եզրահանգման, որ ձեր դեմքն ունի խնամքի կարիք, սակայն չունեք բավական գումար և միջոցներ՝ գեղեցկության սրահ այցելելու համար: Դրա համար ոչ մի միջոց էլ հարկավոր չէ: Դուք դա կարող եք անել ինքներդ տան պայմաններում: Այն, ինչ պետք է, արդեն ունեք՝ ցանկություն և որոշ բաղադրիչներ:
Նորմալ մաշկը և նրա համար նախատեսված խնամքը
Եգիպտացորենի կամ վարսակի (հերկուլես) ալյուրը խառնել սպիտակուցի հետ: Լավ հարեք մինչև հայտնվեն փրփուրներ և զգուշորեն ու նրբորեն քսեք դեմքին:
Երբ դիմակը սառչի, այն հարկավոր է մաքրել թաց անձեռոցիկով կամ կամ բամբակով: Լվացվել հարկավոր է տաք և սառը ջրով՝ հերթականությամբ: Շատ լավ կոփում է դեմքի մաշկը, մաքրում է և դարձնում ավելի հարթ:
Բանջարեղենային դիմակ Քերիչի ամենաբարակ ատամներով անցկացրեք այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են կաղամբը, դդմիկը, սմբուկը և այլն: Խառնեք և դրանով ծածկեք դեմքը: Թողեք 15 րոպե, մաքրեք, այնուհետը լվացեք լիմոնի հյութին խառնված ջրով:
Խառնեք մեկական գդալ տաք կաթը և կաթնաշոռը, ավելացրեք մեկ թեյի գդալ բուսայուղ: Մի փոքր աղ ավելացրեք: Դեմքի վրա թողեք 15-20 րոպե: Լվանալ խորհուրդ է տրվում տաք, ոչ շատ թունդ թեյով:
Դեղնուցն առանձնացրեք, մեկ ճաշի գդալ գազարի հյութ և նույնքան թթվասեր ավելացրեք: Դեմքի վրա կարող եք թողնել 20 րոպե: Լվացեք տաք, այնուհետ գոլ ջրով:
Վերցրեք դեղնուցը, ավելացրեք մեկ թեյի գդալ գլիցերին: Նրբությամբ քսեք դեմքին, պահեք 20 րոպե: Լվացեք գոլ ջրով:



