Yerevan, 15.July.2026,
00
:
00
BREAKING


16 խորը դաս Կաստանեդայի ուսմունքից

LIFE

Blognews.am-ը գրում է.


Մտավորական, գրող և անթրոպոլոգ Կարլոս Արանա Կաստանեդան գրքերի մի ամբողջ շարք է նվիրել շամանիզմին ու Արևմուտքում ապրող մարդու համար անսովոր աշխարհայացքը ներկայացնելուն։

Ոմանց համար նրա մտքերն իրենցից խոստովանություն են ներկայացնում, մյուսների համար դուռ դեպի նոր աշխարհ, իսկ երրորդները պարզապես հետաքրքրությամբ կարդում են նրա՝ իրենց համար նոր, անծանոթ աշխարհայացքը։

Ինքը՝ Կաստանեդան, իր ուսմունքի մասին խոսելիս օգտագործում էր «մոգություն» տերմինը, սակայն, ըստ նրա, այս հասկացությունն ամբողջությամբ չի ներկայացնում ուսմունքի բնույթը, որը հիմնված է նախնիների գիտելիքների վրա։

15 глубоких уроков учения Кастанеды

1. Անօգուտ է կյանքը ծախսել մեկ միակ ճանապարհի վրա, հատկապես, եթե այս ճանապարհը քո սրտով չէ։

2. Շատ բան մի՛ բացատրիր։ Յուրաքանչյուր բացատրության մեջ ներողության հայցում է թաքնված։ Այնպես որ, երբ դու բացատրում ես, թե ինչու դու չես կարող անել այս կամ այն բանը, իրականում դու ներողություն ես հայցում քո թերությունների համար՝ հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կգտնվեն ու կներեն դրանք։

3. Կյանքից առավելագույնը քաղելու համար մարդը պետք է կարողանա փոխվել։ Ցավոք, մարդը չափազանց դժվարությամբ է փոխվում, և այդ փոփոխությունները չափազանց դանդաղ են տեղի ունենում։ Շատերը դրա վրա տարիներ են ծախսում։ Ամենադժվարն իսկապես փոխվել ցանկանալն է։

4. Ես երբեք ոչ ոքի վրա չեմ բարկանում։ Ոչ ոք չի կարող մի այնպիսի բան անել, որը կարող է արժանանալ իմ այդպիսի արձագանքին։ Մարդկանց վրա բարկանում ես, երբ զգում ես, որ նրանց արարքը կարևոր է։ Ես երկար ժամանակ է՝ նման բան չեմ զգացել։

5. Դու պետք է միշտ հիշես, որ ճանապարհը պարզապես ճանապարհ է։ Եթե դու զգում ես, որ չպետք է քայլեիր այդ ճանապարհով, ուրեմն ոչ մի դեպքում չպետք է շարունակես քայլել դրանով։

6. Մյուսների իրականությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է ազատվել սեփական իրականությունից, սակայն մարդու համար ամենևին էլ հեշտ չէ ազատվել աշխարհի՝ սովորություն դարձած պատկերից. այս սովորությունն անհրաժեշտ է կոտրել ուժով։

7. Վարվիր այնպես, ասես սա երազ է։ Քաջությամբ գործիր ու արդարացում մի՛ փնտրիր։

8. Մարդկանց մեծամասնության գլխավոր խոչընդոտը ներքին երկխոսությունն է, որն ամեն ինչի բանալին է։ Երբ մարդը կսովորի կանգնեցնել այն, ամեն ինչ հնարավոր կդառնա։ Ամենաանհավանական նախագծերն իրագործելի կդառնան։

9. Մարդիկ չեն գիտակցում, որ յուրաքանչյուր պահի կարող են իրենց կյանքից դուրս շպրտել ցանկացած բան, յուրաքանչյուր պահի, ակնթարթորեն։

10. Միակ ամենաիմաստուն խորհրդատուն, որ մենք ունենք, մահն է։ Ամեն անգամ, երբ զգում ես, թե որքան հաճախ է կյանքում ամեն ինչ վատ դասավորվում, և դու գտնվում ես կործանման եզրին, շրջվիր դեպի մահդ ու հարցրու՝ արդյո՞ք դա այդպես է։ Եվ քո մահը կպատասխանի, որ դու սխալվում ես, և որ բացի նրա հպումից՝ ուրիշ ոչինչ իմաստ չունի։ Քո մահը կասի. «Բայց չէ՞ որ ես քեզ դեռ չեմ հպվել»։

11. Յուրաքանչյուրն ընթանում է իր ճանապարհով, սակայն բոլոր ճանապարհները, միևնույն է, տանում են դեպի անհայտություն։ Նշանակում է՝ ճանապարհի ողջ իմաստը կայանում է նրանում, թե ինչպես ես քայլում այդ ճանապարհը... Եթե քայլում ես հաճույքով, ուրեմն դա քո ճանապարհն է։ Եթե քեզ վատ ես զգում, յուրաքանչյուր պահի կարող ես փոխել այն՝ անկախ նրանից, թե որքան երկար ես ընթացել դրանով։ Եվ դա ճիշտ կլինի։

12. Մեր միջի ապուշությունը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ կլինի մեր ողջ ժամանակն ու ողջ էներգիան։ Հենց սա է, որ կարևոր է, մնացածն էական չէ...

13. Կարևորն այն է, թե ինչի վրա ենք կենտրոնանում... Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իրեն կամ դժբախտ, կամ ուժեղ դարձնում։ Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում տարվող աշխատանքի ծավալը նույնն է։

14. Մարտիկի արվեստը կայանում է մարդ լինելու սարսափի և մարդ լինելու հրաշքի միջև հավասարակշռությունը պահպանելու մեջ։

15.  Իմաստուն մարդ դառնալու համար անհրաժեշտ է մարտիկ լինել և ոչ թե նվնվացող երեխա։ Պայքարել, չհանձնվել, չբողոքել, չընկրկել, պայքարել, մինչև որ տեսնես։ Եվ այս ամենը նրա համար, որպեսզի հասկանաս, որ աշխարհում չկա մի այնպիսի բան, որը նշանակություն կունենա։ 

16. Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես։

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee