Նոյեմբերի 28-ին-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Էրիկի երկար սպասված մենահամերգը՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, իսկ այօսր Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց մենահամերգից ստացած տպավորությունների, հույզերի եւ արդեն ապագայում նախատեսվելիք ծրագրերի մասին:
Մեզ հետ զրույցում երգիչը նախ նշեց, որ դեռեւս չի հավատում, որ իր մենահամերգը կայացել է եւ լեփլեցուն դահլիճը միայն իր համար էր հավաքված. «Իմ գործունեության գրեթե սկզբից, մարդիկ անընդհատ հարցնում էին ինձ, թե մենահամերգ չե՞մ ունենալու արդյոք, բայց ես այդ հարցում մշտապես ունեցել եմ իմ սկզբունքային մոտեցումը. Մենահամերգ ունենալը ինձ համար լուրջ իրադարձություն է, որին ես կամ պետք է շատ լավ պատրաստվեի եւ իրականացնեի, կամ չանեի ընդհանրապես: Մենահամերգ շատ վաղուց կարող էի տալ, բայց ուզում էի անել մի բան, որից հետո հանդիստեսը կսպասեր նման երկրորդ մենահամերգի. հուսամ, որ նոյեմբերի 28-ին ինձ դա հաջողվեց»,- պատմեց Էրիկն ու հավելեց.
Շարունակությունը՝ այստեղ




