Նոր՝ տարօրինակ միտում ֆիթնեսի չինացի սիրահարների համար. չորեքթաթ սողալ
LIFEԱմեն օր առավոտյան բազմաթիվ ստեղծագործ վարժանքներ կարելի է տեսնել բոլոր զբոսայգիներում: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, նոր՝ տարօրինակ միտում է նկատվում Չժենչժոու քաղաքում՝ արևելյան Չինաստանի Հենան նահանգի մայրաքաղաքում: Պատկերը հետևյալն է.
ֆիթնեսի սիրահարները ամեն առավոտ չորեքթաթ սողում են այգու շուրջ: Մասնակիցներից ոմանք պնդում են, որ այս նոր մեթոդը բուժել է իրենց պարանոցի ու մեջքի ցավերը: Առավոտյան սողալուն մասնակցում են տարբեր տարիքի բնակիչներ՝ փոքր երեխաներից մինչև ծեր մարդիկ: Նրանց մեծ մասը ձեռնոցներ է օգտագործում ձեռքերը մաքուր պահելու նպատակով:

Այս արտասովոր գործողությունը գրավում է ականատեսների ուշադրությունը: Ընթացքում որոշ հեշտ վարժություններ են արվում ուսերով ու ոտքերով: Մասնակիցները հավատում են, որ այս նոր վարժությունն իսկապես օգտակար է իրենց առողջության համար: Բժիշկները կարծում են, որ սա հնագույն չինական բժշկությունից է ծագել: Մասնակիցներից մեկը նշել է, որ այս նոր վարժության շնորհիվ իր պարանոցի մկանների լարվածությունը նվազել է և իջել է արյան ճնշումը:





