Հյուսիսային Կորեայի տղամարդկանց կարգադրել են կրկնօրինակել նախագահ Կիմ Չեն Ինի սանրվածքը
LIFEՀյուսիսային Կորեայի տղամարդկանց կարգադրել են մազերը կտրել իրենց ղեկավարի մազերի նույն կտրվածքով: Մազերի երկարությունը չպետք է անցնի 2 սմ-ն: Այդ քայլով նրանք ցույց են տալիս իրենց հարգանքը երկրի ղեկավարի նկատմամբ, ում սանրվածքը հայտնի է որպես «նպատակասլաց» ոճ:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, նախկինում ընդունված էր, որ այդ սանրվածքի առնվազն վերևի շերտը կարելի էր ավելի երկարեցնել, բայց հիմա նույնիսկ վերևի մասն է 2 սմ կամ ավելի քիչ երկարությամբ կտրվում: Երիտասարդ կանանց էլ կարգադրել են, որ նմանակեն Կիմի կնոջ՝ Ռի Սոլ Յուի կառե կտրվածքը: Միայն արտիստներին է թույլատրված երկարեցնել մազերը:
Աղբյուրները վկայում են, որ մայրաքաղաքի վարսավիրանոցները լի են մարդկանցով, ովքեր եկել են ենթարկվելու հրամանին: Իշխանությունները հրամայել են կտրել բոլոր երկար մազերը և հրամանն անարգողների մազերը կտրել ամբողջությամբ:
Ասում են, որ Կիմ Չեն Ինը կրկնօրինակել է այս սանրվածքը իր պապից, ով համարվում է Հյուսիսային Կորեայի հիմնադիրը: Ասեկոսեներ էին նաև տարածվել, որ Կիմ Չեն Ինը պլաստիկ վիրահատություն է կատարել՝ պապին ավելի նմանվելու համար: Այս հրամանն անցած տարի է տրվել և դեռ ուժի մեջ է:



