Ամերիկահայ բժիշկը րոպեների ընթացքում փոխում է քթի ձևն առանց վիրահատական դանակի
LIFEBlognews.am-ը գրում է.
Ջոաննա Դելա Ռաջիոնեն երկար տարիներ դժգոհում էր իր քթի ձևից, երբ նա տեղեկացավ բժշկական մի ընթացակարգի մասին, որը հնարավորություն է տալիս փոխել քթի ձևն առանց վիրահատական դանակի օգնության։
27-ամյա անգլուհին դիմել է բժշկական այս նոր մեթոդն առաջարկող լավագույն բժշկին Լոս Անջելեսում՝ իր քթի ձևը փորձելու համար։ Բժշկական այս ընթացակարգն ընդամենը 10 րոպե է տևում և պահպանում ազդեցությունը 18 ամիս։ Այն իրենից ներկայացնում է ներարկում։
![]() |
![]() |
Ջոաննան պատմում է, որ բժիշկ Սայմոն Աուրյանի մասին առաջին անգամ իմացել է, երբ նկատել է նրա անունը՝ նշված Կարա Դելևինի ինստագրամյան էջում հրապարակված նկարի վրա, որտեղ մոդելը նշում էր, որ պատրաստվում է այցելել բժշկին։
Ուսումնասիրելով բժշկի Ինստագրամը՝ Ջոաննան պարզել էր, որ բժշկի մոտ են այցելել հոլիվուդյան շատ աստղեր՝ Սոֆյա Վերգարան, Քարդաշյանները և այլք։
Բժշկական այս գործընթացը ներառում է հիլալուրոնաթթվի մի շարք ներարկումներ քթի հատուկ հատվածներում։ Ներարկումների ազդեցությունը տևում է մոտավորապես մեկ ու կես տարի, իսկ արժեքը 1500-3000 դոլար է՝ կախված օգտագործվող ներարկվող նյութի որակից. մասնավորապես՝ «Restylane» օգտագործելու դեպքում քթի ձևը կպահպանվի 6 ամիս, իսկ «Voluma»-ի դեպքում՝ 2 տարի։



![]() |
![]() |
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia







