Հայտնի ո՞ր դերասանի որդին է նկարահանվել Մարտ Բաբայանի նոր տեսահոլովակում
LIFEBlognews.am-ը գրում է.
Երեկ Մարտ Բաբայանն իր հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ "Ты любовь моя" երգի տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։ Տեսահոլովակը բավականին քննարկվեց Շուշաննայի ընտրության համար, սակայն Շուշաննան տեսահոլովակի միակ հայտնի հերոսը չէ։) Փոքրիկը, ով պատմության վերջում հայտնվում է, դերասան Խորեն Լևոնյանի ավագ որդին է՝ Արմենը։ BlogNews-ն այս մասին խոսել է նրա մայրիկի՝ պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ։

«Վերջին պահին որոշվել է ավելացնել երեխայի պահը։ Շուշաննա Թովմասյանի մենեջերը՝ Լիլիթ Ամիրգուլյանը, առաջարկել է Արմենի թեկնածությունը, որն արժանացել է տեսահոլովակի ռեժիսոր Ժոռ Մելոյանի հավանությանը»,- ասաց Մերին։
Արմենն առաջին անգամ էր իր ուժերը փորձում դերասանական ոլորտում։ Մայրիկը ոգևորությամբ նշեց, որ թեև որդին անփորձ էր, հեշտությամբ է լուծել իր առջև դրված խնդիրը։ «Գիշերվա ժամը 1-ն էր, շատ ցուրտ, սակայն ամեն բան հաղթահարեց ու սիրով արեց։ Իր «դուբլները» շատ հեշտ են ստացվել, ամեն ինչ պատրաստված անում էր։ Եկավ տուն, ասաց՝ մամ, բա հաջորդը ե՞րբ եմ նկարահանվելու։)»,- պատմեց Մերին։

Խոսելով Խորենի արձագանքի մասին՝ պարուհին ասաց, որ նա նախապես չի իմացել, որ որդին նկարահանվելու է տեսահոլովակում։ «Չհասցրեցի խորհրդակցել Խորենի հետ, քանի որ ամեն բան հանպատրաստից ստացվեց, նույն օրն իմացել ենք, որ պետք է Արմենին նկարահանեն, և գնացել ենք, նույնիսկ պատրաստվելու ժամանակ չենք ունեցել։ Խորենը գնահատեց որդու աշխատանքը, նրան շատ դուր եկավ»,- հայտնեց Մերին։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



