Շատ համեղ խրթխրթան թխվածքաբլիթներ քունջութով
LIFEԲաղադրությունը
Ալյուր - 70 գրամ
Կարագ - 60 գրամ
Շաքարավազ - 120 գրամ (կամ շագանակագույն շաքարավազ)
Ձու - 1 հատ
Վանիլային էքստրակտ (հեղուկ վանիլին), - 0.5 թեյի գդալ կամ վանիլային շաքարավազ - 1 տուփ
Թարմ կիտրոնի հյութ - 1թեյի գդալ
Քունջութով սերմերը - 160 գրամ
Փխրեցուցիչ (Разрыхлитель) - 0.5 թեյի գդալ
Աղ - 0.5 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
1. Խառնել ալյուրը, փխրեցուցիչի և աղի հետ:
2.Հարել փափուկ կարագը, շաքարավազի հետ :Այնուհետև ավելացնել ձուն, վանիլինը և կիտրոնի հյութը և հարել հարիչով 20-30 վայրկյան:
3. Հարիչի թույլ արագության տակ կամաց-կամաց ավելացնել այլուրը:
4.Գդալի օգնությամբ ավելացնել ամբողջ քունջութի սերմերը խմորին (Դուք կարող եք նախապես քունջութը բովել):
5.Տաքացնել վառարանը 180 աստիճանով: Տապակի վրա յուղաթուղթ փռել (պարտադիր է) և գդալով խմորը դնել յուղաթղթի վրա, միմյանց 3-4 սմ հեռավորթության վրա, քանի որ թխվածքաբլինթները կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում:
6.Թխել 8-15 րոպե, կախված է թխվածքաբլիթի չափից:Պետք է հետևել, որպեսզի չայրվի(կարող եք 6 րոպե անց թեքել մյուս կողմի վրա):
Աղբյուրը՝ Shabat.am



