Yerevan, 18.October.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսին է ձեզ համար լինելու 2016 թվականը

LIFE
 

Ընտրեք ձեզ դուր եկած ցանկացած խաղալիք եւ ընթերցեք արդյունքը։

Խաղալիք 1. Տարին ձեզ համար ԱՆՍՈՎՈՐ է լինելու: Նույնիսկ եթե ձեզ նախօրոք նախազգուշացնեին, դուք միեւնույն է չէիք հավատա: Տարին այնքան է տարբերվելու ձեր ամբողջ կյանքից, որ դուք չեք դադարի զարմանալ: Հիշեք, անսովորը, նորը դեռ չի նշանակում վատ, համենայնդեպս՝ ձեզ համար:

2. Տարին ձեզ համար ՌՈՄԱՆՏԻԿ է լինելու: Հավանաբար ամենառոմանտիկը ձեր կյանքում: Ամեն ինչ պատված կլինի քնքշանքի ու ջերմության վարդագույն քողով: Այն կծածկի ձեզ ու շատ վեհ զգացմունքներ ու բավականություն կպարգեւի:

3. Տարին ձեզ համար ՀԱՋՈՂ է լինելու: Ամենահաջողներից մեկը: Կարեւոր է նաեւ ճիշտ որոշել գերակայությունները, ընտրել այն ոլորտները, որոնցում հաջողության հասնելը ձեզ համար հատկապես կարեւոր է, ու ուժերը չվատնել ուրիշ գործերի վրա: Դուք շատ բանի կհասնեք, եթե հենց սկզբից ճիշտ ճանապարհ ընտրեք:

4. Տարին ձեզ համար ՈւՐԱԽ է լինելու: Նույնիսկ եթե դուք շատ լուրջ եք տրամադրված՝ դա չի խանգարի, որ դուք ամբողջ տարին ամբողջ սրտով ուրախանաք: Ուրախության համար դուք բազմաթիվ առիթներ կունենաք, ձեր ծիծաղի ու անկեղծ ժպիտի շնորհիվ շատ լավ ընկերներ ձեռք կբերեք թե աշխատավայրում, թե անձնական կյանքում:

5. Տարին ձեզ համար ՀԱՆԳԻՍՏ է լինելու: Ոչ մի ավելորդ իրարանցում, ոչ մի տհաճ անակնկալ, ամեն ինչ հավասարակշռված ու օրինաչափ է լինելու, հենց այնպես, ինչպես դուք էիք ուզում: Այս տարին ձեզ համար ընդմիջում կդառնա՝ ժամանակ, երբ դուք նոր ուժեր կհավաքեք լուրջ առաջխաղացման համար:

6. Տարին ձեզ համար ԵՐՋԱՆԻԿ է լինելու: Ընդ որում, դուք այդ երջանկությունը ամեն վայրկյան եք զգալու: Սա այն դեպքը չէ, երբ միայն հետահայաց են գիտակցում, որ երջանիկ են եղել: Ոչ, երջանկությունը ձեր կյանքի մշտական ուղեկիցը կդառնա, դուք կսովորեք անընդհատ զգալ այն ու փոխանցել ձեր հարազատներին:

7. Տարին ձեզ համար ԲԱՐԻ է լինելու: Ուղիղ մեկ տարով աշխարհը կթաքցնի իր բոլոր ճանկերն ու ատամները ու կսկսի ձեզ օրորոցային երգել: Ձեր տեսանկյունը կփոխվի՝ այսուհետ դուք ամեն ինչում տիեզերական բարություն կնկատեք: Դուք կհասկանաք, որ բարությունը պաշտպանություն է ու զենք:

8. Տարին ձեզ համար կլինի ԱՆՍՈՎՈՐ: Եթե աթեիստ եք, ձեզ համար բավականին բարդ կլինի: Քանի որ տրամաբանության տեսակետից ձեզ համար դժվար կլինի բացատրել այն ամենն, ինչ ձեր շուրջը կատարվում է: Դուք չեք նստի այն օդանավը, որը վթարի կենթարկվի, մանրադրամով կգնեք վիճակախաղի մի տոմս, որը կշահի եւ այլն:

9. Տարին ձեզ համար ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ է լինելու: Ձեզ կթվա, որ ամբողջ աշխարհը հանկարծ հիշել է ձեր մասին, բոլորը հանկարծ սկսել են ձեր կարիքը զգալ: Դա իրոք այդպես է: Դուք բազմաթիվ ծրագրեր ունեք, որոնք վերաբերում են ձեր կյանքի բոլոր ոլորտներին: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց որոշ նախագծեր կդառնան ձեր ապագա հաջողության հիմքը:

10. Տարին ձեզ համար ՀԵՏԱՔՐՔԻՐ կլինի: Եվ դա ամենեւին էլ ոչ վատ իմաստով:Ոչ թե իրադարձություններն են փոխվելու, այլ դուք: Ձեզ կսկսեն հետաքրքրել բազմաթիվ բաներ, ու ձեր բոլոր հետաքրքրությունները կբավարարվեն: Ձեր կյանքը հաստատ ձանձրալի չի լինի:

11. Տարին ձեզ համար ՏԱՐՕՐԻՆԱԿ է լինելու: Ձեր կյանքը հետաքրքիր դետեկտիվի նման կլինի: Միայն թե առանց սպանությունների ու նմանատիպ այլ նեգատիվի: Ձեր շուրջը անհասկանալի իրադարձություններ կկատարվեն, որոնք անիմաստ կթվան: Բացատրությունները դուք կստանաք տարվա վերջին ու հաճելիորեն կզարմանաք:

12. Տարին ձեզ համար ԱՌԱՏԱՁԵՌՆ է լինելու: Շատ բան ցանկացեք, ցանկացեք այն ամենն, ինչ մտքներովդ անցնում է: Ինչ-որ մեկը ուշադիր կլսի ձեր ցանկությունները ու պարբերաբար կկատարի դրանք: Բայց զգույշ եղեք, հիշեք, որ ցանկությունների իրականացումը ոչ միշտ է երջանկություն բերում:

13. Տարին ձեզ համար ՀԵՔԻԱԹԱՅԻՆ կլինի: Նույնիսկ եթե դուք կատարյալ վատատես եք ու ցինիկ, այս տարի այնքան հրաշալի բաներ կկատարվեն, որ դուք չեք կարողանա դրանց համար գիտական բացատրություններ գտնել: Դուք կհայտնվեք հեքիաթի, հրաշքի մեջ, ու ինքներդ կվերածվեք իսկական հերոսի, որը հաղթել է հրեշին:

14. Տարին ձեզ համար ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ կլինի: Նույնիսկ ձեր հին ու մոռացված նախագծերը հանկարծ կսկսեն պտուղներ տալ: Էլ չասենք նորերի մասին: Կյանքը ձեզ առատության եղջյուր կթվա, ձեր բոլոր՝ թեկուզ աննշան գործողությունները հսկայական արդյունք կտան:

15. Տարին ձեզ համար ԿԱՏԱՐՅԱԼ կլինի: Այո, ձեզ հազվագյուտ տարի է սպասվում, որը նույնիսկ մանրուքներում կատարյալ կլինի: Ամեն ինչ կստացվի, կյանքը կուրախացնի, անհաջողությունները կշրջանցեն ձեզ: Ձեր խնդիրն է պահպանել կյանքի ռիթմը, որպեսզի ներդաշնակությունը երբեք չվերանա:

16. Տարին ձեզ համար ԹԵԹԵւ կլինի: Ինչ փոթորիկներ ու աղետներ էլ որ չկատարվեն արտաքին աշխարհոմ, ձեզ դրանք չեն վնասի: Այն ամենը, ինչ լուրջ խնդիր էր թվում, շատ հեշտ կլուծվի: Դուք ասես անձեռնմխելիության զրահի հետեւում կլինեք ու կկարողանաք ձեր կյանքում լիակատար կարգուկանոն պահպանել:

 

Աղբյուր՝ NEWS.am STYLE

IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the World