Թագուհին խմբակային սելֆի է անում, իսկ հողաթափերով դքսուհի Քեյթը համբուրում է Ուիլյամին. թագավորական ընտանիքին Դուք այսպիսին դեռ չեք տեսել
LIFEBlognews.am-ը գրում է.
Համացանցում են հայտնվել թագավորական ընտանիքի լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք վայելում իրենց սուրճը՝ սուրբծննդյան գնումներ կատարելուց հետո տնային հողաթափեր հագած։
Սակայն ավելի մոտիկից նայելուց հետո, Դուք կնկատեք, որ դա ոչ թե թագավորական ընտանիքն է այնպես, ինչպես Դուք նրանց երբեք չէիք տեսել, այլ արվեստագետ Էլիսոն Ջեքսոնի աշխատանքը։

Ջեքսոնը հայտնի է իր «խաբող ստեղծագործություններով», որոնք հանրահռչակ մարդկանց բացահայտում են երևակայական ու զվարճալի կողմից։
Բրիտանիայի թագուհու, Քեմբրիջի դքսի և դքսուհու, արքայազն Չարլզի և Կամիլայի նմանակները նկարահանվել են հանրահայտ լուսանկարչուհու կողմից իրենց սուրճը վայելելիս։
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են դուքսն ու դքսուհին համբուրվում իրենց սուրբծննդյան հողաթափերը հագած։ Մեկ այլ լուսանկարում թագուհին խմբակային ինքնանկար է անում, արքայազն Չարլզն օգնում է կնոջը՝ Կամիլային հագնել հողաթափերը։




1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



