VERSACE-ի 7 լեգենդար զգեստները. մի զգեստի պատմություն
LIFEՋաննի Վերսաչեի կողմից 1970-ականներին հիմնադրված նորաձևության կայսրությունը դարձավ շքեղության ու գլամուրի խորհրդանիշ: Դիզայները ստեղծեց ընկերություն, որի երկրպագուների թվում ոչ միայն հայտնիներ էին, այլև թագադրված անձինք:
Դեկտեմբերի 2-ին իտալական նորաձևության մեծագույն վարպետը կդառնար 69 տարեկան:
Այդ կապակցությամբ Past.am-ը ներկայացնում է նրա ամենահայտնի ու քննարկվող զգեստները, որ արտադրվել են Versace բրենդի ներքո:
Արքայադուստր Դիանա, 1996թ.

Արքայադուստր ԴԻանան Ջաննի Վերսաչեի մտերիմ ընկերուհին էր ու մուսան, սակայն ամուսնացած լինելով բրիտանական գահաժառանգի հետ, պետք է կրեր միայն անգլիացի դիզայներների զգեստներ: Իտալացու կարած հագուստները նա կարողացավ կրել միայն ամուսնալուծությունից հետո:
Սինդի Քրոուֆորդ, 1991 թ.

Այս զգեստին Wikipedia-ում առանձին գլուխ է նվիրված: Մոդելը խորը դեկոլտեով զգեստը կրել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ: Զգեստը հայտնվել է Բոլոր ժամանակների կարմիր գորգերի լավագույն զգեստների վարկանշային աղյուսակում:
Էլիզաբեթ Հերլի, 1994թ.

Մինչ Հյու Գրանտի հետ սիրավեպը Հերլին քիչ հայտնի էր որպես դերասանուհի, սակայն նա «4 հարսանիք ու 1 թաղում» ֆիլմի պրեմիերային իր զգեստի շնորհիվ ստվերում թողեց իր հայտնի ընկերոջը:
Ջենիֆեր Լոպես, 2000թ.

Versace-ի կանաչ շիֆոնե զգեստը՝ խորը դեկոլտեով, որը նա կրեց Grammy-ի ժամանակ, դարձավ ամենաքննարկվող զգեստներից մեկը նորաձևության ինդուստրիայում:
Անջելինա Ջոլի, 2012թ.

2012թ• դերասանուհու զգեստը դարձավ ամենաքննարկվածներից մեկը «Օսկարի» հերթական մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն այս անգամ նա չհայտնվեց լավ հագնված հայտնիների շարքում, այլ դարձավ մեմերի առարկա իր թավշե Atelier Versace-ի զգեստի պատճառով: Դերասնուհին ամեն կերպ փորձում էր իր ցույց դնել զգեստի խորը կտրվածքը:
Լեդի Գագա, 2013թ.

2013թ. բրենդի դեմք դարձավ Լեդի Գագան:
Ջենիֆեր Լոպես, 2014թ.

Versace-ի գլխավոր մուսան ու ոճի մարմնացումը Ջենիֆեր Լոպեսն է: Զարմանալի է, թե ինչու ընկերությունն ավելի վաղ նրան չի հրավիրել ներկայացնել բրենդը:



