Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Հնդկացիների յուրահատուկ հորոսկոպը կբացահայտի ձեզ...

LIFE

Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները նույնպես ունեին երկնքի աստղային քարտեզը, բայց կենդանակերպի նշանների մասին նրանք ոչինչ չէին լսել։

 

Իհարկե, դրանց մասին սիմվոլիկ պատկերացում, բնականաբար, նրանք էլ ունեին։ Հնդկացիների կենդանակերպի բոլոր նշաններն ունեին կենդանիների անուններ։ Բանը այն է, որ հնդկացիների գրեթե բոլոր ցեղերը և քաղաքակրթությունները համոզված էին, որ յուրաքանչյուր մարդ ունի հարազատական որոշակի կապ՝ կոնկրետ կենդանու տեսակի հետ։ Թե կոնկրետ ո՞ր կենդանու՝ կախված է մարդու ծննդյան թվից։

 Ջրասամույր

20.01-18.02
 
Ջրասամույրի նշանի տակ ծնված մարդիկ սովորաբար տարօրինակ են և հակված են անբնական վարքագծի։ Դրա համար նրանց դժվար է հասկանալ։ Իսկ եթե նա զբաղվի ստեղծագործական աշխատանքով, ապա կարող է շատ լավ արդյունք ստացվել։ Ջրասամույրը նայում է աշխարհին անսովոր ձևով, դրա հետ մեկտեղ՝ նա ունի փայլուն երևակայություն և ինտելեկտ։ Ջրասամույրը կարող է դառնալ ուշադիր և հոգատար ընկեր։

 Գայլ

19.02-20.03

Գայլը խորը էմոցիոնալ և տարվող մարդ է։ Գայլն ամենից շատ գնահատում է սերը, և նա նույնպես կարող է իսկապես սիրել։
Գայլը կրքոտ, առատաձեռն և քնքուշ սիրեկան է։ Բայց եթե նրան մերժեն՝ կարող է դառնալ չափազանց կպչուն և վրիժառու։

 Բազե

21.03-19.04

Բազեն, լինելով ի ծնե առաջնորդ, դժվար պայմաններում միշտ գտնում է իդեալական որոշումներ։ Բազեներից կարող են լավ բիզնեսմեններ ստացվել։
Բազեն կարող է նախաձեռնությունն իր վրա վերցնել։ Շատ հաճախ նրանց անվանում են մեծամիտ։

 Կուղբ

20.04-20.05

«Վերցրու քեզ վրա պատասխանատվությունը, հարմարվիր պայմաններին, հաղթահարիր ինքդ քեզ և փրկիր բոլորին». այսպիսին է Կուղբի կարգախոսը։ Կուղբերն իդեալական վարձու աշխատողներ են, բայց կարող են լինել նաև լավ ղեկավարներ, քանի որ ունեն ստրատեգիական 
միտք և դիմացկունություն։ Պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանք տարվում են ինչ-որ բանով՝ իմանալով նույնիսկ, որ դրանից ոչինչ չի ստացվի։ Ապրելով նրա հետ, սովորեք, որ նա միշտ «ճիշտ է»։
 Եղնիկ

21.05-20.06

Հնդկացիների մոտ Եղնիկն ասոցիացվում է «մուսայի» հետ։
Եղնիկը ոգեշնչում է մարդկանց իր հնարամտությամբ։ Նրանք կարող են ծիծաղեցնել յուրաքանչյուրին։
 
Այս նշանի մարդիկ սովորաբար լավ երգում են։ Նրանք շատ ցանկալի և սիրելի հյուրեր են։ Այնուհանդերձ, եթե Եղնիկը դաստիարակվի վատ ընտանիքում, ապա նրանից կստացվի կամակոր, ծույլ և երկերեսանի էգոիստ։

 Փայտփորիկ

21.06-21.07

Փայտփորիկներն ամենադաստիարակված և նրբանկատ մարդիկ են։ Նրանք միշտ Ձեր կողքին են, երբ Ձեզ աջակցություն է հարկավոր։ Փայտփորիկները հրաշալի ծնողներ են, ընկերներ և գործընկերներ։
Նրանք համեստ են, հնարամիտ և կազմակերպված։ Բայց եթե նա չի մեծանում սիրո մթնոլորտում, նա կարող է դառնալ նյարդային և խանդոտ սեփականատեր։

 Սաղմոն

22.07-    21.08

Սաղմոնի կյանքն արկած է, և դա նրանից է, որ այս նշանի տակ ծնված մարդիկ աներևակայելի էներգիա ունեն։
Օպտիմիստ են։
Աշխատել Սաղմոնի հետ մի թիմում՝ հաճույք է։ Նա խելոք է, հնարամիտ և կարող է էնտուզիազմով վարակել բոլորին։
Եթե նա մեծանա վատ ընտանիքում, ապա կդառնա էգոիստ և գռեհիկ։

 Արջ

22.08 – 21.09

Պրագմատիկ Արջը միշտ կարծում է, որ կարգուկանոնի համար «պինդ ձեռք» է հարկավոր։ Հրաշալի գործընկեր է
բիզնեսում, խելամիտ է և տրամաբանող։ Այնուհանդերձ, Արջերը սովորաբար համեստ են և մի քիչ ամաչկոտ։ Լինում են լավ ուսուցիչներ և դաստիարակներ։ Եթե Արջը ճիշտ չդաստիարակվի, կդառնա մանրախնդիր, թերահավատ ճգնավոր։

 Ագռավ

22.09 – 22.10

Սովորաբար Ագռավներն ունենում են շատ էնտուզիազմ, դրա համար էլ նրանք ի ծնե գործարարներ են։ Ագռավները մտքի և կարծիքի մարդիկ են։ Նրանք լինում են լավ քաղաքական գործիչներ։ Ագռավները կարողանում են ասել ճիշտը՝ առանց վիրավորելու, չեն տանում կեղծիքը և շատ համբերատար են։
Եթե Ագռավները ծանր մանկություն են ունենում, ապա մեծանում են՝ որպես հիշաչար և վրիժառու մարդիկ։

 Օձ

23.10 – 22.11

Այս նշանի տակ ծնվել են գրեթե բոլոր շամանները։ Նրանցից հաճախ ստացվում են հոգևոր առաջնորդներ։ Օձը սիրում է, երբ իրեն հարգում են։ Օձերի մեջ շատ կան բժիշկներ։
Երբեք չեն սիրում զբաղվել ֆինանսներով։ Ցավոք սրտի, այս մարդիկ հաճախ ընկճված են, հակված են բռնության և տրամադրության աննորմալ փոփոխությունների։

 Բու

23.11 – 21.12

Բուն գրեթե միշտ դաժան և թեթևամիտ մարդ է։ Արկածների ձգտումը Բուին դարձնում է լավ որսորդ, պաշտպան, զինվոր, հրշեջ, էկոլոգ և հասարակական ակտիվիստ։
Դաստիարակված և երջանիկ Բուն զգայուն է և էնտուզիազմով լի։ Իսկ եթե նա հոգեբանական վնասվածք է ստանում, դառնում է դեպրեսիվ և ագրեսիվ։

 Սագ

22.12 – 19.01

Եթե ցանկանում եք ինչ-որ հավակնոտ ծրագիր իրականացնել, ապա դա արեք Սագի հետ։ Նա կլինի համառ և կհասնի իր առջև դրված նպատակներին։
Սագերը լինում են լավ բիզնեսմեններ և սպորտսմեններ։
Նրանք կարողանում են լինել ուշադիր ընկեր և հոգատար ծնող։

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California