Մկրտիչ Արզումանյանը, Շուշաննա Թովմասյանը, Աստղիկ Սաֆարյանը եւ այլք` «Դարձիր բարի» Ամանորյա ծրագրին
LIFEԵրեկ` դեկտեմբերի 5-ին, Yerevan Mall-ում կայացավ «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Դարձիր բարի» խորագիրը կրող Ամանորյա ծրագրի բացումը, որին մասնակցում էին շոու-բիզնեսի մի շարք սիրված դեմքեր` Շուշաննա Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը, Աստղիկ եւ Նարբե Պողոսյանները, Աստղիկ Սաֆարյանը, Արմեն Գալյանը եւ այլք:
«Սա մի բարեգործական նախագիծ է, որի արդյունքում յուրաքանչյուրը կկարողանա բարի գործ կատարել՝ պարգեւելով հեքիաթ մանկատան եւ հաշմանդամ երեխաներին: Yerevan mall-ի կենտրոնական ատրիումի գլխավոր տոնածառի մոտ տեղադրված մեծ տուփ մեջ կհավաքվեն նվերներ եւ հանգանակություններ»,-նշեց ծրագրի նախաձեռնող Մարինե Ադուլյանը:

«Արդեն մեկ տարի է` հետեւում եմ այս բարեգործական նախաձեռնությանը: Երբ մայրացա, այդ պահից սկսեցի ավելի ուշադիր լինել նման ակցիաների հանդեպ: Հիացած եմ այս բարի աշխատանքով: Մարդ այնքան բարի պիտի լինի, որ ուրիշներրին էլ կարողանա բարություն տալ»,-նշեց դերասանուհի Աստղիկ Պողոսյանը:
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի Ամանորյա նվերը ձայնասկավառակի տեսքով էր.

«Նոր եմ տեղեկացել այս նախագծի մասին եւ կարծում եմ, որ շատ լավ գաղափար է: Այսօր այստեղ եմ, որովհետեւ շատ հաճելի մթնոլորտ է: Հուսով եմ` ձայնասկավառակներս կհասնեն երեխաներին եւ կկարողանամ նրանց ուրախացնել իմ երաժշտությամբ»,-ասաց երգչուհին:
Ի դեպ, նույն օրը կայացավ նաեւ կազմակերպության մեկ այլ նախաձեռնություն` «Սանտայի տունը», որն առաջնահերթ կաշխատի մանկատան սաների, հաշմանդամություն ունեցող փոքրիկների եւ անապահով ընտանիքների երեխաների համար: Իսկ երեկոյան ժամերին խաղասրահը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար:
Սյունե Առաքելյան


























