Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պետք է ինչ-որ լծակ լինի, որ այն կազմակերպությունները, որոնք չարամիտ կերպով կխախտեն հակահամաճարակային կանոնները, չօգտվեն 23-րդ աջակցության ծրագրից. վարչապետ

ECONOMICS

Այս որոշումը բավականին երկար ժամանակ քննարկվում է կառավարությունում ամենատարբեր ֆորմատներով, թեման հետևյալն է՝ մենք ուզում ենք աջակցել տուրիզմի ոլորտի ընկերություններին, խոսքը հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների, զբոսաշրջային գործակալությունների մասին է. այս մասին կառավարության նիստին, 23-րդ միջոցառման նախագիծը քննարկելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսի պատճառով ոլորտը մեծ վնասներ է կրել, ուստի ցանկանում են աջակցել, որ ընկերություններն իրենց մրցունակությունը պահպանեն մինչև շուկայի հնարավոր վերականգման ժամկետը՝ 2021 թվականի ապրիլը: «Այստեղ մի քանի հարցեր են եղել վիճահարույց: Առաջինը, որ այսօր մարզերում այդ հյուրատները, հյուրանոցները աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, իսկ Երևանում գրեթե զրոյական է, որքանո՞վ   է նպատակահարմար հավասարության նշան դնել այդ երկու բիզնեսների միջև: Ուզում եմ արձանագրենք՝ այս որոշումով աջակցում ենք ոչ թե ինքնին բիզնեսին, այլ բիզնեսում աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատողների բացմանը: Եթե, օրինակ` մարզային մի այդպիսի ընկերություն ծանրաբեռված աշխատում է, շահույթներ ունի, հաճախորդներ ունի, այս աջակցությունը նրան կօգնի մեկ-երկու նոր աշխատատեղ ստեղծել»,- պարզաբանեց նա:

Վարչապետը նշեց, որ կար նաև առաջարկ, որ եթե տեսչական մարմինների ստուգմամբ պարզվում է, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել, այդ ընկերությանը զրկել այս աջակցությունից: «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ դա կբարդացնի ընթացակարգերը, բայց, այնուամենայնիվ, մենք ինչ-որ կետ պետք է թողնենք, որ եթե տեսչական ստուգումների արդյունքում կլինեն այս ոլորտի ընկերություններ, որոնք շարունակաբար և չարամիտ կերպով կխախտեն հակահամաճարակային կանոնները, պետք է լծակ լինի, որ նման ընկերություններին դուրս թողնենք այս ծրագրից: Կարևոր է, որ գործընկերությունը լինի ամբողջական»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ չգիտի կարգավորումը ինչպես է. «Կարող ենք այս ձևով ընդունել, բայց ես ուզում եմ հնչեցնել, որ եթե հանկարծ պրակտիկայում ծագի խնդիր, մենք կարող ենք վերադառնալ և կայացնել այդ որոշումը կամ մինչև ստորագրելը կարող ենք այդպիսի կարգավորում տալ»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որը հարցով հիմնական զեկուցողն է, նշեց, որ կարող են այս տարբերակով որոշումն ընդունել, հարցը պահել ուշադրության կենտրոնում և հետագայում հարցում կատարել, եթե այդ երևույթը տարածված բնույթ ունի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ տեսչական մարմինների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ամսեամիս ավելի ու ավելի պարտաճանաչ վարքագիծ են ցույց տվել տնտեսվարողները: «Եթե, օրինակ, խախտումները հունիս ամսին կազմում էին ստուգվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակում հասել ենք 3.9 տոկոսի: Այստեղ խնդրահարույցը այն կետն է, որ մենք ստուգումների հստակ միասնական մեթոդաբանություն չենք ունեցել, սակայն կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է բոլոր ոլորտներում, բոլոր տնտեսվարողների մոտ և հետևապես պարոն Խաչատրյանի առաջարկի հետ պետք է համաձայնեմ»,- ասաց նա:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor