2015 թ-ի աստղային TOP 10 լավագույն դիմահարդարումները
LIFENEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է 2015 թ-ի աստղային make up ձախողումները: Այսօր փորձել ենք ուսումնասիրել եւ պարզել, թե որոնք են եղել տարվա ամենաշլացուցիչ աստղային դիմահարդարումները: Այս տասը դիմահարդարումները դիտելով` հասկանում ես, թե ինչ է նշանակում ճաշակն ու իրական աստղային փայլը:
Հենց այս դիմահարդարման օրինակները կարելի է նայել, դրանցով հիանալ եւ, ինչո՞ւ ոչ, փորձել ստանալ Ամանորի գիշերը.
Բեյոնսե

Սա բնական make up-ի հրաշալի օրինակ է: Թվում է` երգչուհու դեմքին ոչինչ չկա, սակայն հավատացեք` այս տեսքի վրա դիմահարդարը հաստատ մի քանի ժամ աշխատել է:
Քեթի Փերի

Սուրմայի կոկիկ ընդգծում, ճիշտ ընտրված ստվերաներկեր, ծիրանագույն շրթներկ. այս ամենը հիասքանչ են նայվում Քեթիի մանուշակագույն վարսերի հետ:
Էմբեր Հարդ

Աչքերի այսպիսի դիմահարդարումը հիասքանչ կարող էր նայվել միայն հմուտ դիմահարդարման շնորհիվ, ինչը կարողացել է ստանալ Էմբերի դիմահարդարը:
Էմմա Ուոթսոն

Էմման իր գեղեցկությունը շեշտել է շատ բնական ձեւով` ընդգծելով միայն շուրթերը: Ի դեպ, այսպիսի դիմահարդարում կարելի է կրել նույնիսկ առավոտյան:
Թեյլոր Սվիֆթ

Հենց այսպիսին պիտի լինի կատվի աչքեր կոչվող իդեալական դիմահարդարումը: Սուրմայի հաստ շերտը կատարյալ ձեւով ընդգծում է երգչուհու աչքերի գեղեցիկ կառուցվածքը:
Ռոզի Հանինգթոն-Ուայթլի

Ռոզիի այս դիմահարդարումն ապացույց է, որ նույնիսկ շատ թույլ դիմահարդարմամբ կարող ես սեքսուալ տեսք ունենալ: Կարեւոր է ընտրել գույների ճաշակով համադրությունը:
Քայլի Ջեններ

Քայլին բավականին համարձակ է «ծանր» դիմահարդարման հարցում: Մուգ շոկոլադի գույն ունեցող այս շրթներկը խուսափում են օգտագործել, նույնիսկ, ամենահամարձակ դիմահարդարները, սակայն Քայլիի շուրթերին այն իդեալական տեսք ունի:
Վիկտորիա Բեքհեմ

Վիկտորիայի դիմահարդարումը, գրեթե, միշտ անթերի է: Նա սիրում է օգտագործել շագանակագույնի եւ սեւի երանգները, ինչը շատ է սազում իր դիմագծերի հետ:
Ջենիֆեր Լոուրենս

Այս տարի Լոուրենսը իմիջային առումով լուրջ բարեփոխումներ գրանցեց: Իսկ այս ոճում, նույնիսկ, փոքր-ինչ լղոզված շրթներկը հատուկ էֆֆեկտ է տալիս դիմահարդարմանը:
Մոնիկա Բելուչի

Մոնիկան ցուցադրում է anti age ոճի հիանալի դիմահարդարում: Դերասանուհին հիմնական շեշտադրումը դրել է աչքերի դիմահարդարման վրա` ընդգծելով բնատուր գեղեցկությունը:
Պատրաստեց Սյունե Առաքելյանը



