Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Վերջ­նա­կան, ան­վե­րա­պահ հաղ­թա­նակ­նե­րի ու դրանք ամուր պա­հե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ ամուր լի­նի նաև թի­կուն­քը․«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը և Արցախը վճռորոշ ժամանակաշրջան են ապրում։ Արցախում ընթացող պատերազմական գործողություններից է կախված ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի ապագան և ուժերի դասավորությունը։ Փորձագիտական շրջանակներում ընթացող էսկալացիայի վերաբերյալ տարբեր կանխատեսումներ կան։ Փորձագետների մի մասը կարծում է, որ ռազմական գործողությունները երկարատև չեն լինի, քանի որ հզոր տերությունները թույլ չեն տա, որ Արցախյան հակամարտությունը դանդաղ պայթող ռումբ և անկայունության աղբյուր դառնա ինչպես ողջ տարածաշրջանի համար, այնպես էլ տարածաշրջանից դուրս։

Սակայն քաղաքագետների մի մասն էլ այն կարծիքին է, որ հակամարտության տաք փուլը տևական բնույթ է կրելու։ Եվ այս հարցում հատկապես իրավիճակ է փոխում Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններում։ Թուրքիան շահագրգռված է, որ իր հարևանությամբ անկայունության նոր գոտի ստեղծվի, որպեսզի կարողանա կիրառել իր ազդեցության լծակները, ինչպես դա անում է Լիբիայում կամ Սիրիայում։ Հենց վարձկան ահաբեկիչների առաքումն Ադրբեջան ելնում է այս նպատակից։ Պատահական չեն նաև այն տեսակետները, թե հնարավոր է որոշակի փուլի ռազմական գործողությունների դադար տեղի ունենա, բայց դա լինի ժամանակավոր։

Այնպես որ, անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմերը լիովին պատրաստ լինեն երկարատև դիմակայության։ Իսկ վերջնական, ամբողջական հաղթանակների հասնելու ու դրանք պահպանելու համար անհրաժեշտ է, որ ամուր լինի նաև թիկունքը։ Եվ այս հարցում հատկապես մեծ ուշադրության է արժանի տնտեսությունը, երբ առանց այն էլ պատերազմը լուրջ տնտեսական ծանրություն է ստեղծում։ Տնտեսական կայունության պահպանման համար նախ և առաջ պետք է տարբեր քայլերով ակտիվություն հաղորդել երկրում դրամաշրջանառությանը, գործարքներին, արտադրությանը և առևտրին։ Ֆինանսատնտեսական ակտիվությունը շատ կարևոր է նաև այս փուլում դրամի արժեզրկման վտանգը կանխելու համար, ինչը ներկայումս հաջողությամբ արվում է։

Այս տեսանկյունից կարելի է օգտագործել նաև սփյուռքի ունեցած հնարավորությունները։ Բանակի կարիքների և Արցախի վերականգնման համար կատարվող հանգանակություններից զատ սփյուռքի ներկայացուցիչները կարող են իրենց նպաստը բերել նաև Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը՝ ներդրումներ կատարելու և արտադրություններ հիմնելու միջոցով։ Հատուկ ուշադրության պետք է արժանանա գյուղատնտեսությունը, որը նաև պարենային անվտանգության խնդիր է լուծում։ Անհրաժեշտ է, որ գյուղմթերքի մթերումը տեղի ունենա սահուն, առանց բարդությունների։ Եվ սրան զուգահեռ ակտիվ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա գյուղատնտեսական սեզոնին գյուղոլորտին էական ակտիվություն հաղորդելու ուղղությամբ։

Սակայն այս բոլորը չի կարող տեղի ունենալ առանց պետական կառավարման համակարգի կոորդինացման և արդյունավետ ու հավասարակշռված գործողությունների։ Պետք է հասնել մի վիճակի, որ պետական հաստատություններն այս օրերին շատ արագ արձագանքեն իրադրությանը։ Կարելի է նաև այս գործում ներգրավել պրոֆեսիոնալների և պետական կառավարման համակարգում մեծ փորձ ունեցող մասնագետների։ Այնպես որ, թիկունքի ամրությունը լրացուցիչ ոգևորություն կհաղորդի բանակին և մեծ դեր կունենա նոր հաղթանակներ կռելու գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends