«Մեր դեպքում դա պակասեց... Սերը կորավ...». Աշոտ Տեր-Մաթևոսյանը կյանքում բեկումնային քայլերի դիմելու մասին. լուսանկարներ
LIFE2009 թ-ից Հանրապետության ամենապոպուլյար մեդիադեմքերից մեկն էլ Աշոտ Տեր- Մաթևոսյանն էր: Երիտասարդ աղջիկները չէին գտնում իրենց տեղը այն պատճառով, որ դերասանի սիրտը ազատ չէ. նա ամուսնացած էր Մարիաննա անունով մի աղջկա հետ, դեռ 2008 թ-ից:
Past.am-ը լուսաբանում է Աշոտի ամուսնության ու ամուսնալուծության պատճառները, որոնք ստիպեցին դերասանին դիմել նման բեկումնային քայլի:
Դերասանին հայ հանդիսատեսը ճանաչում է ինչպես գեղարվեստական ֆիլմերից, այնպես էլ սերիալներից: Նա էլ այն հայտնիներից է, ով ամուսնալուծվել է:
Դերասանը ամուսնացել է 2008 թվականին: Երիտասարդ դերասան. նոր կազմավորվող ընտանիք, սիրող սրտեր... կարծես, թե ամեն ինչ լավ էր ընթանում...սակայն ամուսնությունը երկար չի տևում:
«Փողզիջումը քիչ էր, պակասեց կամ գուցե չի էլ եղել, չենք նկատել: Կարծում եմ ընտանիքում նախ պետք է հարգանք լինի, փողզիջում լինի, սեր լինի»:
«Նույնիսկ երեխաս չկարողացավ ինձ հետ պահել այդ քայլից, որովհետև ես ավելի շատ իր մասին էի մտածում նման քայլի գնալով: Այն լարվածությունը, որը կար մեր ընտանիքում, չէի ուզում, որ երեխաս դա զգար: Հիմա հեռու եմ իմ երեխայից, բայց ճիշտը դա էր, երեխաս, որ մեծանար այդ անառողջ ընտանիքում ինձ շնորհակալություն չէր հայտնելու»: