Թուփաք Շակուրի 10 ամենահայտնի արտահայտությունները
LIFEԹուփաք Ամարու Շակուրը ամերիկացի ռեփեր է եղել: Բացի երգիչ լինելուց՝ նաև դերասան էր և հայտնի ակտիվիստ: Նրա անունը գրանցված է Համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ ալբոմներ վաճառած արտիստ: Մոտ 76.000.000 ալբոմ է վաճառվել ողջ աշխարհում: Նրա երգերը բռնության մեջ մեծանալու և աղքատ թաղամասերում եղած դժվարությունների, ռասիզմի, հասարակական խնդիրների մասին են: Մահացել է չափազանց երիտասարդ տարիքում (1971-1996թթ.), բայց նրա կարիերան լի է եղել հաջողություններով, որոնք էլ նրան լեգենդ են դարձրել:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում Թուփաքի 10 ամենահայտնի արտահայտությունները.

1. Յուրաքանչյուր մութ գիշերվան հաջորդում է ավելի պայծառ օրը:
2. Ձեր կյանքի ընթացքում երբեք մի´ դադարեք երազել, ոչ ոք չի կարող խլել ձեր երազանքները:
3. Հետագայում կլինեն բարդություններ, որոնք դժվարին կդարձնեն ժպտալը, բայց ամեն մի դժվարության, անձրևի ու ցավի միջով անցնելիս պետք է պահել հումորի զգացումը, պետք է ի վիճակի լինել ժպտալ՝ չնայելով ամբողջ այս քաոսին, հիշե´ք դա:

4. Գիտեմ, որ երբեմն դժվար է, բայց հիշեք մեկ բան: Յուրաքանչյուր մութ գիշերվան հաջորդում է պայծառ օր: Դրա համար կապ չունի, թե որքան բարդ է ամեն ինչ, դուրս հանի´ր կուրծքդ, գլուխդ բարձր պահի´ր և հաղթահարի´ր ամեն ինչ:
5. Մենք չենք հարցնի, թե ինչու բետոնից աճած վարդն ունի վնասված թերթեր: Փոխարենը մենք բոլորս կգնահատենք նրա համառությունը, մենք կսիրենք նրա մեծ ցանկությունը՝ հասնել արևին, մենք վարդեր ենք, սա բետոնն է և սրանք իմ վնասված թերթերն են, մի´ հարցրեք ինչու, հարցրեք ինչպես:
6. Իրականությունը սխալ է, երազներն են իրական:

7. Վախկոտը մեռնում է հազարավոր մահերով: Զինվորը մեռնում է, բայց մեկ անգամ:
8. Կյանքը բախտի անիվ է, և ես ունեմ հնարավորություն այն պտտելու:
9. Մայրս միշտ ասում էր ինձ. «Եթե չես գտնում մի բան, որի համար արժե ապրել, ավելի լավ է գտիր այնպիսի բան, որի համար արժե մեռնել»:
10. Իսկական աչքերը հասկանում են իսկական ստերը: (Real Eyes Realize Real Lies)



