Դերասանն ազատ է իր ընտրության մեջ. Տիգրան Մնացականյանն՝ առաջիկա ծրագրերի և ընտանիքի մասին
LIFELife.panorama.am-ն այսօր զրուցել է դերասան Տիգրան Մնացականյանի հետ, ով հեռուստադիտողին մշտապես ներկայացել է խիստ, մեծամասամբ ոստիկանի կերպարներով:
-Տիգրան, կարճ դադարից հետո կրկին նկարահանվում եք, կներկայանաք ոչ միայն«Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այլեւ օրերս մեկնարկած «Սահմանին»բազամսերիանոց ֆիլմում: Կխնդրեի մի փոքր պատմեք ընթացիկ աշխատանքներիմասին:
- Ցավոք, «Սահմանի» ֆիլմի հրավերից ստիպված էի հրաժարվել զբաղվածության պատճառով, քանի որ նկարահանվում էի գեղարվեստական ֆիլմում և «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում: Սիրում եմ որեւէ աշխատանքով զբաղվելիս նվիրվել եւ կենտրոնանալ ամբողջությամբ, որպեսզի լավ որակ ստացվի:
-Տարիներ առաջ հեռուստադիտողի շրջանում տպավորված էիք որպես «Արմենիա TV»-իդերասան, հիմա կարծես թե ավելի շատ «Շանթի» հետ եք համագործակցում:Հետաքրքիր է՝ նշված միտումը հրավերների, թե անձնական նախաընտրությունների հետէ կապված:
- Տարբեր հեռուստաընկերություններից առաջարկներ ստացել եմ, բայց «Սիրո գերին» հեռուստասերիալի ավարտին ես արդեն ստացել էի նոր նախագծում մասնակցելու առաջարկը: Իսկ ինչ վերաբերվում է այս կամ այն հեռուստաընկերության դերասան լինելուն, ապա նման բան չկա, դերասանն ազատ է իր ընտրության մեջ և կարող է տարբեր հեռուստաընկերություններում միաժամանակ աշխատել, եթե դա բուն աշխատանքին չի խանգարում: Իսկ քանի որ նկարահանումների գրաֆիկը անկանխատեսելի է, ապա հազվադեպ է ստացվում տարբեր նախագծերում միաժամանակ մասնակցելը:
-Հեռուստադիտողի մոտ մշտապես տպավորված եք խիստ կերպարներով, մեծամասամբոստիկանի դերով, իրականում եւս խի՞ստ եք:
- Իրականում այդքան էլ խիստ չեմ, երբեմն նույնիսկ կարող եմ շատ թեթեւ լինել, շատ հումորով, պարզապես ինձ այդպիսին են տեսնում ռեժիսորները: Շատ կցանկանայի կտրուկ փոփոխություններ կատարել, փորձել մեկ այլ կերպար, ոչ ոստիկան, ոչ խիստ և լուրջ կերպար: Այժմ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ պատրաստվում ենք նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումների, որտեղ իմ կերպարը բավականին տարբերվելու է իմ մյուս կերպարներից:
Life.panorama.am-ը գրում է.



