Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Կարիճներին օգտակար կլինի վերադարձնել պարտքերը. Դեկտեմբերի 10-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին անհրաժեշտ է ամփոփել վերջին շաբաթների ջանքերի արդյունքները: Արդյունքը կօգնի շտկել ծրագրերը, հստակեցնել մարտավարությունը և պատասխանատվության դաշտը, ազատվել իրենց չարդարացրած աշխատանքի, եղանակներից, շփման հնարքներից, սկզբունքներից և արժեքներից: Օրը պայմաններ է ստեղծում կարևոր գործն ավարտին հասցնելու համար: Արժե օբյեկտիվորեն գնահատել ձեր մասնագիտական մակարդակը:

Ցուլ

Չնայած հաջող դասավորվող հանգամանքներին՝ աստղերը Ցուլերին խորհուրդ չեն տալիս թուլանալ և գործերը թողնել ինքնահոսի: Արժե ուշադրությունը կենտրոնացնել անվտանգության միջոցառումների, ապահովագրության հարցերի, ծրագրման, վերահսկման, որակի, օրինականության, ֆինանսական կամ այլ պահուստների ստեղծման վրա: Շրջահայացությունը կամրապնդի ձեր դիրքները, մինչդեռ անհոգությունը կարող է ոչնչից խնդիրներ ստեղծել:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է դեպքերի հերթական շրջադարձը: Այն անակնկալ կդառնա, եթե դուք անհոգ եք և հակված չեք հետևել կանոններին: Եթե օրինապահ եք, հեռատես, լուրջ եք վերաբերվում պարտականություններին, դեպքերը միանգամայն կանխատեսելի կլինեն:  Չարժե պատասխանատու քայլեր ձեռնարկել ձեզ հետաքրքրող ոլորտում, քանի դեռ չեք խորհրդակցել անհրաժեշտ մարդկանց հետ: Ամուսնացած Երկվորյակների համար գլխավորը կլինի ամուսնու կարծիքը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ չեն տալիս անխոհեմություն և ինքնագործունեություն դրսևորել: Այսօր ստիպված կլինեք հարմարվել ինչ-որ որոշման կամ փոփոխության: Արժե լուրջ վերաբերվել այնպիսի միջոցառումներին, ինչպիսիք են ծառայողական ստուգումը, քննությունը, ծրագրի կամ հաշվետվության կազմումը, պարտականությունների վերանայումը: Կարող է կարևոր լինել բժշկի, ղեկավարի, ավագ ազգականի, ինչ-որ ազդեցիկ դեմքի կարծիքը:

Առյուծ

Ժամանակն է, որ Առյուծները նորից կարգի բերեն գործերն ու ծրագրերը, անձնական կյանքը: Օգտակար է ազատվել պատրանքներից, անպտուղ գաղափարներից և ծախսերից: Չարժե զղջալ ձեզ հետաքրքրող մարդկանց հեռանալու համար. նրանց տեղը երկար դատարկ չի մնա: Շատ Առյուծներ իրենց գործերի գույքագրումն ինտուիտիվ կերպով կանեն: Որքան արագ և որակով անեք այդ գործը, այնքան ավելի շուտ ժամանակ կգտնվի ակտուալ հոգսերով զբաղվելու համար:

Կույս

Կույսերի մտքերը կթեքվեն նախատոնական հոգսերի, ժամադրությունների, ստեղծագործական կամ ճանաչողական գործունեության ուղղությամբ: Որպեսզի հանգիստ սրտով զբաղվեք հաճելի գործերով, արժե նախապես կարգի բերել տունը, գրասենյակը, ազատվել անպետք իրերից: Միաժամանակ վատ չի լինի հրաժարվել ինքնավստահությունից, անփութությունից: Մի շարք կանոններ կթելադրի մասնագիտական, ընտանեկան կամ բնակարանային իրադրությունը:

Կշեռք

Կշեռքները կարող են նորովի ծրագրել իրենց աշխատանքը՝ հաշվի առնելով վերջին գործունեության արդյունքները: Այսօր կարելի է ճշտել ուղևորությունների երթուղիները, շփման պարտադիր շրջանակը, այս պահին ակտուալ հետաքրքրությունների ոլորտը: Ցանկալի է հրաժարվել ծառայություններից, որոնց որակը ձեզ չի գոհացնում, ինչպես նաև՝ պայմաններից, որոնք խանգարում են լիարժեք աշխատել և վնասում են ձեր առողջությանը:

Կարիճ

Կարիճներին օգտակար կլինի վերադարձնել պարտքերը, հրաժարվել բարոյապես մաշված իրերից, ծրագրերից, հնարքներից, կապերից: Տեղին կլինի հրաժարվել անհամապատասխան և անորակ մթերքներից, ըմպելիքներից, դեղերից, կեղծ արժեքներից, չաշխատող կանոններից և սկզբունքներից: Առաջին հորիզոնականում արժե դնել միջոցների պահպանումը: Չարժե կառչել թույլ նախագծերից, ավելի լավ է դրանցից միջոցներ կորզել և այլ ճանապարհ փնտրել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին օգտակար կլինի իրենց դերի, կոչման, առաքելության վերաիմաստավորումը, ինչպես նաև մաքրության կազմակերպումը, իրերի գույքագրումը: Ապագայի ծրագրերում արժե հաշվի առնել վերջին փորձը: Շաբլոններն ավելի լավ է հարմարեցնել անձնական կարիքներին, ստանդարտ դիետաների փոխարեն արժե գերադասել ձեզ համար օգտակար մթերքների օգտագործումը: Կարգուկանոնի հաստատումն արժե դարձնել ձեր էության մի մասը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի խանգարի օրը միայնակ անցկացնելը, ինչը շատերի համար դժվար չի լինի՝ շնորհիվ բնավորության յուրահատկությունների: Չի խանգարի մասնավոր շփումը մեկի հետ, ում հարգում եք կամ ում ենթարկվում եք: Այս օրերին կարելի է անգիտակցաբար գիտակցության մեջ ներդնել հաջողության կամ խափանման ծրագիր՝ զինվելով գործողությունների կոնկրետ սխեմայով, համոզմունքների համակարգով:

Ջրհոս

Ջրհոսների համար այսօր ամենակարևորը կլինեն ռազմավարական հարցերը: Օրակարգում կլինեն երկարաժամկետ ծրագրեր, մեծ հույսեր, հեռանկարային ուղղության մշակումը, սեփական առաքելության հստակեցումը, մասնագիտական աճը, ինքնակատարելագործումը, իրական հեղինակության ստեղծումը: Կարևոր է ունենալ հուսալի ընկեր և կարողանալ այդպիսին լինել ուրիշների համար: Չարժե արհամարհել իրավական կողմերը, եթե գործը վերաբերում է միջոցների բաշխմանը:

Ձկներ

Օրը նշանակալի է Ձկների ինքնորոշման, կարիերայի կամ հոգևոր կողմնորոշման համար: Կճշգրտվի ձեր կարգավիճակը, լիազորությունների շրջանակը, պատասխանատվության մակարդակը: Մտադրությունների լրջության հաստատման համար կարող են զոհեր պահանջվել: Հնարավոր է ստիպված լինեք որոշել, թե ում հետ եք, ում կողմից եք: Կարևոր է ընդհանուր և մասնագիտական էթիկան: Արժե համոզվել, որ ձեր ծրագրերն արժանի են, և սխալ ուղու վրա չեք:
 

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6