Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Խորհուրդներ կյանքը վայելելու համար

LIFE

Լife.panorama.am-ը գրում է.

Ժամանակակից կյանքի տեմպը ժամանակ չի թողնում ոչ սիրած հոբիի, ոչ երեկոյան զբոսանքի, ոչ էլ սիրո խոսքերի համար: Մենք նույնիսկ ուղղակի ապրելու ժամանակ չունենք: Այս կանոնները կօգնեն վայելել կյանքը.

1. Մեկուսացում բնության մեջ

Բնությունը էներգիայի, ներդաշնակության և գեղեցկության աղբյուրն է: Միաձուլվելով բնության հետ մարդը մոռանում է առօրյա խնդիրների մասին և սովորում է լսել իր ներքին ձայնը: Փորձեք գոնե հազվադեպ նայել աստղերին, դիմավորել լուսաբացը գետի ափին կամ հիանալ թռչունների թռիչքով: Այդ պահերը կգեղեցկացնեն Ձեր կյանքը:

 

2. Սիրեք լռությունը

Լռությունը այն է, ինչը մեզ այդքան չի հերիքում քաղաքի աղմուկի, գովազդների , հեռախոսային զանգերի և սեփական մտքերի հետ: Մեր օրերում այնքան հազվադեպ է հանդիպում լռությունը, որ այն սկսել է վախեցնել մարդկանց: Բայց իրականում լռության մեջ կարելի է զգալ ամեն ինչ նորովի, այն կօգնի նոր բան բացահայտել Ձեր մեջ, և դա արդեն քիչ չէ: Թույլ տվեք, որ լռությունը գոնե մի քանի րոպեով մուտք գործի Ձեր կյանք:

 

3. Բաշխեք հավասարաչափ աշխատանքը

Այստեղ կարևորը աշխատանքի հետևողական կատարումն է, անկախ նրանից, դա տան աշխատանք է, թե կապված է դրսի հետ: Նույնիսկ, եթե այն շատ է՝ կենտրոնացեք, և մի շեղեք Ձեր ուշադրությունը այլ աշխատանքի վրա, մինչև չկատարեք մեկը:  Հակառակ դեպքում Դուք կկորցնեք շատ ժամանակ և ընդհանրապես  ինչ-որ բան անելու ցանկությունը: Եթե կատարած աշխատանքը Ձեզ ուրախություն պարգևի, Դուք կխնայեք Ձեր ժամանակն ու էներգիան:

 

4. Զբաղվեք Ձեր սիրած աշխատանքով

Կարդալով այս կետը հավանաբար կմտածեք ինչ-որ ստեղծագործական աշխատանքի մասին: Ստեղծագործելու շնորհ ունի մեզանից յուրաքանչյուրը, բայց ոչ բոլորն են դա նկատում և փորձում զարգացնել: Հասկանալու համար, թե ի՞նչն է հոգեհարազատ հենց Ձեզ, պետք է փորձեք զանազան բաներ: Դա կարող է լինել ցանկացած բան՝ նկարչություն, բույսերի աճեցում, խոհարարություն, կավագործություն, խաղ երեխաների հետ և այսպես շարունակ: Արդյոք իրական երջանկություն չէ,  երբ Դուք զբաղվում եք Ձեր սիրած աշխատանքով:

5. Կենտրոնացեք մի գործողության վրա

Երբեմն փորձելով կյանքի մեջ հետաքրքրություն մտցնել, արդյունքում ստանում  ենք չափից առավել էմոցիաներ: Օրինակ՝ առավոտյան գնում եք ցուցահանդեսի, կեսօրին՝ տեսարժան վայրեր, կինո իսկ երեկոյան թատրոն: Այսպիսով ամբողջը խառնվում է և Դուք այլևս հնարավորություն չեք ունենում հասկանալ և ապրել կոնկրետ իրադարձությունը: Եթե կենտրոնանաք ինչ-որ մի բանի վրա, ապա ստացված տպավորությունները ամբողջությամբ այլ կլինեն:

 

6. Անմիջական շփում

Իրական շփումը մարդկանց հետ չի կարելի փոխարինել ոչ մի բանով: Այլ եղանակներով (համացանց, նամակագրություն, հեռախոսազրույց) շփումը պետք է լինի միայն իրական շփումը պահպանելու, այլ ոչ թե այն փոխարինելու համար: Ընկերոջ հետ մեկ իրական հանդիպումը կփոխարինի հազարավոր նամակները համացանցում: Ժամանակ գտեք հարազատ մարդկանց հետ խոսելու համար:

 

7. Լավ սնվեք

Սնունդ գնելիս մի մտեք առաջին հանդիպած խանութը, գնումներ կատարելու համար լավ է հատկացնեք առանձին ժամանակ: Գնացեք շուկա և ընտրեք ամենաթարմն ու օգտակարը, որոշեք ճաշացանկը, միացրեք երաժշտություն և զգացեք ձեզ ամենալավ ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարը: Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, ուտելուց վայելեք յուրաքանչյուր պահը:

 

8. Հանգիստը պետք է լինի գիտակցված

Մի ամբողջ տարի աշխատելուց հետո Ձեզ հնարավորություն է տրվել  մատչելի գնով ճանապարհորդություն. «5 երկիր՝ 5 օրում»՝ այցելելով բազում տեսարժան վայրեր և թանգարաններ:  Նման հանգստից հետո Ձեզ անհրաժեշտ կլինի ևս մեկ ամիս ուժերի վերականգնման համար: Կարիք չկա ընկնել շատ տպավորությունների հետևից, պարզապես վայելեք յուրաքանչյուր պահը, ձեռք բերեք նոր ծանոթություններ: Լիարժեքության զգացողությունը կարող է գալ նույնիսկ գետի ափին զբոսանքից կամ սրճարանում մեկ բաժակ համեղ սուրճից վայելելուց հետո:

 

9. Թեթև անկանխատեսելիություն

Երբեմն պետք է լինել անկանխատեսելի և չհետևել օրվա կարգուկանոնին: Ուղղակի արեք այն, ինչ ցանկանում եք:

10. Սովորեք փոքր երեխաներից

Մեր մանկությունը շարունակում է ապրել մեր մեջ: Շփվելով երեխաների հետ ինչ-որ պահի մենք կարող ենք փորձել նայել կյանքին իրենց աչքերով: Երեխաները ոչ մի տեղ չեն շտապում, իրենք ապրում են այսօրվա օրով՝ «այստեղ և հիմա»: Երբեմն թույլ տվեք ինքներդ Ձեզ լինել երեխա:

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6