Life.panorama.am-ը գրում է.
Աննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ճերմակ զգեստով լուսանկարը շատերին ստիպել է կարծել, թե երգչուհին ամուսնացել է: Այս կասկածանքները ճշտելու նկատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Աննայի հետ՝ պարզելու, թե արդյոք լուրերը համապատասխանում են իրականությանը: Մեզ հետ զրույցում երգչուհին նախ հերքեց այդ լուրերը.
«Ոչ, նման բան չկա, ես չեմ ամուսնացել,- նշեց նա ու ծիծաղելով հավելեց,- այդ առումով ծրագրեր էլ չկան, անգամ ընտրյալ չունեմ, այնպես որ այդ լուրերը հեքիաթից են դուրս եկած: Իհարկե, դեմ չէի լինի այդ երջանկությունը զգալու, բայց դեռեւս նման բան չկա»:




