Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Ռու­սաս­տա­նի հետ պետք է հաս­տա­տել նոր, ավե­լի սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք՝ հայերս, միամտաբար կարծում էինք, թե այսօրվա Թուրքիան 100 տարի առաջվանը չէ, որ քաղաքակրթության օրրան Արևմուտքը 21-րդ դարում թույլ չի տա նոր ցեղասպանություն աշխարհի որևէ մասում: Վերջապես մեզ ևս ինչքա՞ն ժամանակ էր պետք, որպեսզի հասկանայինք, որ Թուրքիան ու նրա մտադրությունները երբևէ չեն փոխվելու, որ Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը և մեր էթնոսը, որ Արևմուտքի հետ ազգի փրկության հույսեր պետք չէ կապել, ինչի վառ ապացույցը 1915 թ. նրանց գաղտնի հանցավոր համաձայնությունն էր Թուրքիայի հետ:

Հայերի մեծ բարեկամ Նանսենը, Արևմուտքից հիասթափված, գրել է. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, նրա համար ավելի լավ կլիներ, որ նրա անունը ոչ մի եվրոպական դիպլոմատ երբեք արտասանած չլիներ: Իսկ Եվրոպայի արևմտյան տերությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչեցին միայն խոսքեր…»: Պատահական չէ նաև, որ Թումանյանն Առաջին համաշխարհային պատերազմի և հայերի ցեղասպանության ազդեցության տակ, Արևմուտքից հույսը կտրած, հակվում է դեպի Արևելք՝ իր ժողովրդի և ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արևելքում. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու, Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…» Թումանյանն այս տողերը գրել է 1921 թ. մայիսի 1-ին:

Ինչպես տեսնում ենք, 1915թ.-ից այս կողմ արևմուտքի փիլիսոփայության մեջ ոչինչ չի փոխվել. որպես ապացույց՝ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններին նրանց անտարբեր կեցվածքն ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Անգլիայի ոչ հայանպաստ դիրքորոշումը: Իսկ ԱՄՆ-ը պատերազմից մեկ ամիս անց միայն Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի բերանով, հավանաբար ձևի համար, հայտարարում է, թե «Միացյալ Նահանգները ծայրաստիճան մտահոգված է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններում»: 21-րդ դարում, սակայն, այդ նույն ԱՄՆ-ի և քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ նորից ցեղասպանության սպառնալիքի առաջ կանգնեց մի ժողովուրդ, որն իր մեծագուն ավանդն է բերել քաղաքակրթությանը և ընդհանրապես մարդկությանը:

«Ակնհայտ է, որ այսպիսի հին պատմությամբ, անկոտրում ազգային հպարտությամբ և անսասան հավատով ազգը իր նկատմամբ քաղաքակիրթ աշխարհի կողմից արժանի է ամենալուրջ և հետաքրքրական վերաբերմունքի». հայերի մասին այսպես է գրել գերմանացի հայագետ Հենրիխ Հյուբշմանը: Իսկ անգլիացի գրող և պետական գործիչ Ուիլ յամ Գլադսոնն ասել է. «Ծառայել հայերին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: Մեզ 1991թ. սկուտեղի վրա մատուցվեց անկախ պետականություն, ու ժառանգություն ստացանք զարգացած երկիր և բարձր արժեհամակարգ կրող ժողովուրդ, բայց այդպես էլ ինչպես հարկն է չհասկացանք անկախության, հայրենիքի ու պետականության արժեքը, իսկ թե ինչ արեցինք ինքներս մեր պետության, երկրի ու արժեհամակարգի հետ, բոլորիս է հայտնի: Մենք կարող էինք թշնամուն խաղաղություն պարտադրել առանց պատերազմի կամ նվազագույն մարդկային ու նյութական կորուստներով, եթե լուրջ վերաբերվեինք հարենիքի պաշտպանությանը և 2020 թ. սեպտեմբերի 27-ը ամեն րոպե աչքի առաջ ունենայինք, եթե շրջահայաց դիվանագիտություն ունենայինք, եթե անձնական շահն ու փառքը չգերադասեինք հանրային, պետական շահին և եթե հայ ժողովրդի թիկունքում դավեր չնյութեինք:

Ցավոք, մենք արդեն 2000 տարի անց էլ ո՛չ մեր, ո՛չ էլ ուրիշների սխալներից դասեր չենք քաղում: Հենց այսպես էլ երբեմնի մեծ ու հզոր երկիր ենք կորցրել և ներկայումս էլ հայտնվել ենք մեր պատմական հայրենիքի 1/10 մասի կորստի ու հայի նվաստացման դաժան իրականության առջև: Մենք չտեսա՞նք արդյոք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում և Ուկրաինայում Արևմուտքի հետ հույս կապելու պարագայում: Մեզ համար բավարար չէ՞ր արդյոք Բալկանների ու Մերձավոր Արևելքի փորձը: Որտեղ Արևմուտքը «բարեփոխումներ» է նախաձեռնում, այնտեղ քայքայիչ գործողություններ են իրականացվում և արդյունքում լինում են տարածքային կորուստներ, ավերածություններ, զոհեր ու գաղթականներ, իսկ Թուրքիան նրա ձեռքում մշտապես պատժիչ ու սադրիչ գործիք է եղել: Ի դեպ, եթե չլիներ Ռուսաստանի մարդասիրական զսպող դերը Մերձավոր Արևելքում, Կովկասում ու շատ այլ երկրներում, զարգացումները կարող էին ավելի ողբերգական լինել: Մոռացե՞լ ենք արդյոք, որ Իսրայել Օրին 19-րդ դարի սկզբներին հայ ժողովրդի համար փրկություն որոնելով՝ շուրջ 20 տարի Եվրոպաներում դեգերելուց հետո վերջապես հայացքն ուղղեց դեպի Հյուսիս:

Չգիտեի՞նք արդյոք, որ եթե չլինեին Գյուլիստանի ու Թուքմենչայի պայմանագրերը, վստահաբար չէին լինի ասօրվա երկու հայկական պետությունները, և չէինք ունենա ազատ, անկախ հայրենիք: Հ ատկանշական է, որ հայերը շատ երկրներում են գաղութներ ունեցել, սակայն պետականություն են վերականգնել միմիայն Ռուսաստանի տարածքում: Ավելին, 2020 թ. արցախյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք մնացել ենք միայնակ և, առանց Ռուսաստանի հովանավորության, ցանկացած պահի կարող ենք նորից ենթարկվել ցեղասպանության ու ամբողջական հայրենիք ու պետականություն կորցնելու: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչը այս իշխանություններին ստիպեց Հայաստանում մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ հակառուսական արշավ ծավալել: Ինչպես ցույց տվեց ժամանակը, նրանք որևէ կապ չունեն հայ տեսակի հետ, նրանք հայ ժողովրդի դեմ են գործել: Հատկանշական է նաև այն, որ հայ ազգը Ռուսաստանի և ԽՍՀՄ կազմում կարողացել է ոչ պակաս անաղարտ պահել ազգային արժեքները՝ իր լեզուն, իր հոգևոր հարստությունները, մշակութային ավանդույթները, կրել է ավելի բարձր արժեքներ, ունեցել է ավելի բարձրաճաշակ մշակույթ, ավելի զարգացած տնտեսություն, գիտություն ու կրթություն, քան անկախության տարիներին, իսկ բնակչության թիվը հասել է շուրջ 4 միլիոնի:

Իսկ հայերի նկատմամբ Ռուսաստանի տարածքում դեռևս 17-րդ դարից սկսած առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերել, նույնիսկ ստեղծվել են գոյատևման և արարման արտոնյալ պայմաններ: «Ազնիվ հայ ժողովրդին պահել առանձնահատուկ ողորմածությամբ... Մենք հրամայել ենք նրանց վաճառականությանը ոչ միայն պաշտպանել, այլև առավել մեծ շահի ու օգուտի համար որոշ առանձին արտոնություններով էլ կօժտենք ու ամենաողորմած ձևով բարյացակամ կլինենք»,- ասել է Պետրոս Առաջինը (1672-1725): «Մենք թույլ ենք տալիս Կովկասյան լեռներից եկածներին բնակություն հաստատել և օգտակար ենք համարում քաղաքներ հիմնել հայերի համար»,- ասել է Եկատերինա II Մեծը (1729–1796): Այսօր էլ շուրջ 2-2,5 միլիոն հայ է արժանապատվորեն ապրում Ռուսաստանում, իսկ տասնյակ հազարավոր հայեր արտագնա աշխատանք են գտնում Ռուսաստանում, բացի այդ, Ռուսաստանը մեր համար կարևորագույն շուկա է: Ռուսաստանի հետ մեզ կապում են նաև մշակութային, պատմական, սովորութային, մտածելակերպի, արժեհամակարգային ու աշխարհաքաղաքական շահերի ընդհանրություններ: Ի դեպ, ներկայումս աշխարհում ամենաշատ ազգային-տարածքային միավորներ գտնվում են Ռուսաստանի կազմում՝ թվով 27, ինչը վկայում է այն մասին, որ ազգայն փոքրամասնությունների շահերը այստեղ պաշտպանված են և լուրջ ուշադրություն է դարձվում նրանց լեզվի, մշակույթի ու ազգային սովորույթների պահպանմանը:

Ռուսաստանում ներկայացված են աշխարհի բոլոր ռասայական ու կրոնական խմբերի ներկայացուցիչներ, որոնք ապրում են համերաշխության ու իրավահավասարության մթնոլորտում: Հայի ինքնությունն ու տեսակը, հայ արժեքավոր արյան մնացած ոչ մեծ չափաբաժինն ու հայրենիքի այս մի փոքր պատառը պահպանելու և ապագայի նկատմամբ հուսալի երաշխիքներ ունենալու համար, կարծում եմ, պետք է Ռուսաստանի հետ հաստատել նոր, ավելի սերտ հարաբերություններ և կնքել նոր, ավելի բարձր ինտեգրացիոն կարգավիճակ նախատեսող պայմանագրեր: Ասածս ամենևին չի նշանակում հրաժարում անկախությունից, այլ ընդամենը ենթադրում է անվտանգության հուսալի երաշխիքներ նախատեսող միջպետական փոխգործակցության նոր մոդել: Այս իրավիճակում, երբ ունեցել ենք մարդկային ու զինտեխնիկայի զգալի կորուստներ, բարոյական անկում, երբ քայքայված է տնտեսությունը, գրեթե կազմալուծված են բանակն ու պետական ինստիտուտները, հայրենիքի ու հայի տեսակի պահպանության հարցը մեր ուժերով անհնարին է դառնում:

Մյուս կողմից՝ անկախության տարիներին (առավելապես վերջին 2,5 տարում) ժողովրդին իշխելու համար դարձրեցինք անդեմ, ամորֆ ու բարոյազուրկ զանգված, արդյունքում շատերը կորցրեցին ազգային արժանապատվությունը, շատերը պարզապես անտարբեր են հայրենիքի կորստի ու սպառնալիքի տակ գտնվող պետականության ապագայի հանդեպ: Եթե հայ ժողովուրդն այս թուլացած ու բարոյապես ջարդված վիճակում չունենա ապագայի անվտանգության կայուն, երկարատև ու հուսալի երաշխիքներ, ապա կսկսվի արտագաղթի մի նոր ալիք: Այս երկրում պարզապես երեխա չեն ունենա, տուն չեն կառուցի, ներդրումներ չեն լինի: Եթե իրատես լինեինք և Ռուսաստանի հետ հարաբերություններում և ընդհանրապես հեռատես լինեինք, չէինք ունենա այսքան զոհեր ու կորուստներ: Ցավոք, մենք այդպես էլ պատմության ընթացքում երբևէ հաշվի չենք նստել իրականության հետ, ճիշտ չենք գնահատել աշխարհաքաղաքական մարտահրավերները, և մեր կորուստների հիմնական պատճառը հենց դրանով է պայմանավորված:

Մեր անվտանգության հիմնական երաշխավորն, անշուշտ, մեր խիզախ զինվորն է, հայի տաղանդն ու անկոտրում կամքը, սակայն մենք փոքր երկիր ու փոքրաթիվ ժողովուրդ ենք և չենք կարող միայնակ գոյատևել ու պայքարել թուրքական հրեշի դեմ: Թուրքիան սպառնալիք ու չարիք է ոչ միայն մեր՝ հայերիս, այլև քաղաքակրթության ու մարդկության համար: Պատահական չէ, որ 1918թ. ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը գրել է. «…Եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի ու թուրքական չարիքի դեմ, ուրեմն նշանակում է, որ ապագա աշխարհում ապագա խաղաղության մասին խոսելն անհեթեթություն է»: Իսկ թուրքական չարիքի դեմ իրական պայքար միայն Ռուսաստանը կարող է տանել՝ հաշվի առնելով նրա ռազմական ներուժն ու շահերը Կովկասում:

Ռուսաստանն, անշուշտ, մեզ համար ռազմավարական գործընկեր է, բայց մենք պետք է կարողանանք ջերմ բարեկամական ու արժանապատիվ հարաբերություններ հաստատել նաև այլ երկրների հետ: Ճկուն դիվանագիտությունն այն է, երբ կարողանում ես թշնամուց բարեկամ ստանալ և ոչ թե հակառակը: Իսկ թուրքերը պետք է միշտ հիշեն, որ իրենց խղճին է ծանրացած մեր և շատ այլ ազգերի ցեղասպանությունը, որ հային բնաջնջել չի լինի, որ հայն աստծո սիրելին է և որ ուրիշներից գողացած հայրենիքի վրա կառուցած իրենց երկիրն ապագա չունի:

Հայկ Ղազարյան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026