«Մարդիկ իրար սրտիկներով, լայքերով ու սմայլիկներով են ընկալում, սիրում, խոսքը կարևորում. ուզում եմ հավատալ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում». Վարդան Հովսեփյան
LIFEԴերասան Վարդան Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր ապրումներին՝ կապված ներկայիս իրավիճակի և վիրտուալ կյանքի հետ:
«Առաջ, երբ մարդիկ փռշտում էին, ասում էինք առողջություն. այսօր ասում ենք՝ հո կորոնավիրո՞ւս չես։ Երբ հարազատիդ երկար ժամանակ չէիր տեսնում, կարոտում էիր ու տեսնելիս ուզում էիր ամուր գրկել, սեղմել քեզ. այսօր հարազատիցդ խուսափում ես, որ հանկարծ չվարակվես։ Երբ երեխա ժամանակ խաղում էինք բակում, ասում էինք՝ լավ տղերք ջան, գնամ դասերս անեմ, կիջնեմ էլի խաղալու. այսօր երեխեքը բարձրանում են տուն, որ մտնեն դասի։ Մարդիկ իրար սրտիկներով, լայքերով ու սմայլիկներով են ընկալում, սիրում, խոսքը կարևորում, այնինչ վառարանի կողքը ժամերով շփվում էին՝ չմտածելով ինտերնետի լինելու մասին։ Այսպես կարող եմ անվերջ թվարկել, բայց ուզում եմ հավատալ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում ու մի օր անպայման կվերադառնանք իսկական ապրելուն, սիրելուն, մարդու ներկայությունը գնահատելուն, ոչ թե լայքերն ու դիտումները:
Հա, մի բան էլ ավելացնեմ՝ վատ բաներն էլ են շատ նայում։
Հավատ և սեր եմ մաղթում բոլորիս... »,- գրել է նա: