Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Ամսի 27-ն էր․ Դիրքում էինք, առօրյա գործերով էի զբաղված, երբ հանկարծ բավական մոտ պայթյունի անսովոր բարձր ձայն լսեցի…

SOCIETY

Բարձրահասակ, խարտյաշ ու կապուտաչ զինվորն ակնհայտորեն ավելի է ձգվել, ամրացել: Աչքերում անզուսպ կարոտն է ու անհամբեր, մանկական չարաճճի ժպիտը. անակնկալ է պատրաստում: Ինն ամիս տևած երկար ու ձիգ բաժանումից հետո մոր՝ Զարուհու հետ առաջին հանդիպումն է լինելու: Զինվորն արձակուրդ է եկել…

Ծաղկի խանութում վաճառողուհին արդեն հասկացել է՝ ինչն ինչոց է. օգնում է ընտրել ամենագեղեցիկ ծաղկեփունջը և ասում. «Գումար պետք չէ, շտապի՛ր…»:

Մոր աշխատակիցները ազնվորեն պահել են գաղտնիքը, մենք՝ նույնպես. Զարուհին աշխատասենյակից դուրս է գալիս ու շեմքին քարանում. իր առջև զինվոր որդին է կանգնած… Հանդիպումը սրտառուչ է. մայր ու որդի երկար չեն կարողանում բաժանվել իրարից: Կիսաբերան փոխանակած բառերից պարզվում է գաղտնիքը՝ Զարուհին էլ անմասն չի մնացել պատերազմական գործողություններից՝ որպես բուժքույր պատերազմի հենց առաջին օրերից կամավորագրվել ու մեկնել է Արցախ: Սահմանի մեկ այլ թեժ հատվածում զինվորների կյանքն է փրկել, մոր պես հոգացել նրանց մասին: Իսկ որդու հետ հատուկենտ հեռախոսազրույցների ընթացքում ոչ մի բառ չի ասել, թե որտեղ է, որ ավելորդ անգամ չանհանգստացնի նրան: Պատերազմ է. որդին դիրքեր է պահում… Այսպես սահմանի երկու հատվածում իրենց բաժին կռիվն են տվել մայրն ու որդին, մեկը՝ զենքով, մյուսը՝ մայրական սիրով ու հոգատարությամբ:

…Մեր ծանոթությունը մոր ու որդու հետ երեք տարվա վաղեմություն ունի: Երբ առաջին անգամ հանդիպեցի Զարուհուն, միասին ուղևորվում էինք Արցախ՝ «Ես եմ» ծրագրով զինվորագրված որդու՝ Արմանի երդման արարողությանը: Արմանն առաջիններից էր, որ պատրաստակամություն հայտնեց այս ծրագրով  երեք տարի մարտական հերթապահություն իրականացնել Արցախի սահմանագոտում: Ծառայեց գերազանց, իրեն դրսևորեց որպես օրինակելի զինվոր, իսկ այս վերջին ամիսներն ամենաիսկական քննություն դարձան երիտասարդ զինվորի համար:

Թե ինչպիսի փորձություններով են անցել պատերազմի օրերին միայնակ մայրն ու նրա միակ որդին, իմանալու էինք իրենցից՝ Արմանից ու Զարուհուց.

-Ամսի 27-ն էր: Դիրքում էինք,- պատմում է Արմանը,-առօրյա գործերով էի զբաղված, երբ հանկարծ բավական մոտ պայթյունի անսովոր բարձր ձայն լսեցի: Դիրքի ավագը կողքիս էր. անմիջապես «տագնապ» ազդանշան տվեց: Այդպես ինձ համար սկսվեց պատերազմը…

Այն, ինչ տեսա, միայն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին վավերագրական տեսագրություններում էի տեսել: Երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, երբ քեզ վրա հակառակորդի տեխնիկան է աշխատում, ու հասկանում ես, որ այլևս զորավարժարանում չես, այլ իրական է ամեն ինչ: Ամենաթեժ մարտերը Հադրութի ուղղությամբ էին: Մեր ընկերներից մեկը վիրավորվեց, մյուսը իր զենքի մոտ շտապելիս գլխից լուրջ վիրավորում ստացավ. չհասցրինք նրան օգնել, զոհվեց…

Մենք մեր տղաների վիրավորվելուց, զոհվելուց ավելի էինք զգաստանում, ուժ էինք առնում, ուզում էինք արագ հասնել թշնամուն, մեր ընկերոջ վրեժը լուծել: Մեր ոգին մինչև վերջ էլ չընկավ: Մինչև վերջ էլ կգնայինք… Ես առաջին անգամ այդ ժամանակ հասկացա ընկերոջ քաղցրությունը. երբ տեսնում ես, որ կողքիդ խփվեց, ընկավ ու քո կարիքն ունի… Վիրակապում ես, խոսում ես հետը, հանում ես այդ վիճակից, ոգի տալիս: Իհարկե, ֆիզիկական ցավը մեղմել չի լինի, բայց պետք է ընկերդ զգա, որ մենակ չէ, որ կողքին ես, որ պատրաստ ես իր համար կյանքդ տալ…

Ինձ մի բերան ասեն, որ պետք եմ, հենց հիմա էլ կգնամ: Ինձ ոչինչ պետք չէ. ինձ տվե՛ք իմ հանդերձանքն ու զենքս, ու կգնամ: Ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչով անցել եմ, մաշկիս վրա զգացել…

Անքուն գիշերներին ամենաշատը զոհված ընկերներիս եմ հիշում… Լավ ընկերներ, որոնց հետ դիրք եմ պահել…, ում հետ քնել, արթնացել, հաց եմ կիսել: Ում հետ նեղություն ու ուրախություն եմ կիսել… Իրար պահելով՝ մեր դիրքն ենք պահել:

Բոլորիս «դուխը միլիոն էր»: Թշնամու փամփուշտը կարող է կողքներովս անցներ, թևերիս տակով, գլխներիս կողքով, բայց մինչև վերջ տղերքը կռվում էին ոգով: Չեն մահացել, զոհվել են, հերոսացել են, քանի որ երբեք թիկունք ցույց չենք տվել թշնամուն:

…Իմացանք, որ մեր վիրավոր ընկերներին տարել են Մուրացանի հոսպիտալ: Մաման ինձ ասել էր, թե կամավորագրվել է, բայց քանի որ իմացել էին, որ կռվող զինվոր ունի. չեն թողել Արցախ գնալ: Ասել են՝ կա՛մ Կանազի պոլիկլինիկա, կա՛մ Մուրացանի հոսպիտալ կարող է գնալ: Ասաց. «Ես Մուրացանն ընտրեցի, քանի որ այնտեղ ծանոթ մարդ կար»:

Մտածեցի՝ մամայից կիմանամ՝ ոնց են հոսպիտալում գտնվող մեր տղաները: Զանգեցի՝ ասացի. «Մա՛մ, հիմա անուններ կտամ՝ մեր տղաներից են, չգիտեմ՝ որ բաժանմունքում են. իմացիր՝ որտե՞ղ են, ո՞նց են»: Հոկտեմբերի 24-ն էր: «Հա՛, ձա՛գ, կճշտեմ՝ կասեմ»: Հաջորդ օրը զանգեցի. «Դե՞, մա՛մ, նորություն կա՞»: «Ինչի՞ց»: «Դե, մեր տղաներից»: Ասաց. «Մի րոպե» ու անջատեց: 15 րոպեից զանգեց. «Ես չեմ գնացել, մեր քույրերից մեկը գնաց: Բոլորի հետ խոսել է, լավ են: Անհանգստանալու կարիք չկա»: Գնացի, ուրախ-ուրախ մեր տղաներին հայտնելու, որ լավ են տղերքը: Զարմացած ինձ նայեցին. «Ո՞ւմ մասին ես հարցրել»: Անուններ տվեցի, ասացին. «Բայց նրանք արդեն մի քանի օր է՝ տուն են գնացել…»: Էդտեղ կասկած մտավ մեջս: Բացի այդ, մաման երբեմն արցախյան համարով էր զանգում: Մի օր էլ հարցրի՝ «Որտե՞ղ ես»: Ասաց. «Վարդենիս են բերել մի քանի օրով, հետո էլի հետ եմ գնալու»: Մտածեցի՝ «Դե, չես ուզում, մի՛ ասա, լավ»: Նոյեմբերի 24-ն էր. զանգեցի, ասացի՝ «Մա՛մ, գիտես չէ՞, պատերազմն արդեն ավարտվել է: Հիմա ասա, տեսնեմ՝ որտե՞ղ էիր»:

Ասաց. «Լավ, կասեմ. Արցախում էի՝ Քարվաճառում»: Մինչև Նոյեմբերի տասը այնտեղ էր եղել: 10-ից արձակուրդ էր եկել ու իմացել, որ ավարտվել է պատերազմը… Իր համազգեստն էլ ամսի 18-ին ուղարկել էր ինձ: Դա էլ էր կասկածելի, քանի որ ասել էր՝ խանութից է, բայց տեսնում էի, որ նոր չի: Գրպանից էլ քորոց դուրս եկավ…

Տարիներ շարունակ 8-րդ հիվանդանոցի վիրահատարաններից մեկում և Ներքին գործերի նախարարությունում որպես բուժքույր աշխատած Զարուհին հենց որ առել էր պատերազմի բոթը, շտապել էր միանալու ջոկատներից մեկին, մեկնելու առաջնագիծ: Ի դեպ, մինչև պատերազմը մի օր ֆեյսբուքում նրա լուսանկարը տեսա ու շատ զարմացա. կորոնավիրուսի բուժաշխատողի հանդերձավորմամբ էր: Իրենից իմացա, որ համաճարակի ամենաթեժ պահին անմասն չի մնացել նաև այս «ռազմաճակատի» առաջնագծից՝ որպես բուժքույր կամավորագրվել էր պայքարելու աշխարհը պատուհասած այս չարիքի դեմ ևս: Իսկ պատերազմն սկսվելուն պես՝ ռազմաճակատ…

-Սկզբում մի պահ ինձ անօգնական զգացի. կին եմ, զենք վերցնելը իմը չէ: Բայց իմ սրտի ամենամեծ, ամենակարևոր մասը՝ որդիս այնտեղ էր, ուր կռիվ էր, ավեր… Հավաքեցի բոլոր ուժերս: Հասկացա, որ որպես բուժքույր պետք է գնամ ու մասնակցեմ հայրենի հողիս պաշտպանությանը: Դեռ 1990-ականներին էի ուզում գնալ, բայց վիրահատարանի բուժքույր էի. չթույլատրեցին գնալ, այնտեղ էլ էի պետք:

Այս անգամ, սակայն, ոչ ոք չկարողացավ ինձ կանգնեցնել: Մտածում էի՝ թեկուզ մի վիրակապ դնեմ, թեկուզ մայրական գթառատությամբ, սրտով մի վիրավորի ասեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, արդեն մի բանով օգտակար կլինեմ: Ութ օր է՝ որդուցս լուր չունեի. ինձ այլմոլորակային էի զգում: Գիտեի, որ հենց նույն տեղը չէի կարող գնալ, չէի էլ ուզենա: Նա հայրենիքի, իր թիկունքը պահող ընկերների մասին պետք է մտածեր. իմ ներկայությունը միայն կշեղեր նրան: Ու մտածեցի, որ այսպես ճիշտ է՝ ուրիշ մի ճակատ կգնամ, ես իմ բաժին գործը կանեմ, նա՝ իրենը: Անդամագրվեցի ջոկատներից մեկին՝ որպես բուժքույր: Շատ արագ հավաքվեցի, որդուս «նամակ-բացատրագիր» գրեցի, իհարկե՝ վճռելով, որ անպայման հետ եմ գալու, չեմ թողնելու, որ նա կարդա նամակս…

Ոչ մի կասկած չկար իմ մեջ. եթե գնում ես պատերազմ, ուրեմն՝ պետք է ամեն ինչ աչքիդ առաջ ունենաս: Հասանք տեղ: Քարվաճառի դաշտային հոսպիտալում հրաշալի մի բժիշկ ունեինք, նրա մոտ էի աշխատում որպես բուժքույր: Սկզբում մի քիչ անսովոր էր հագուստը, զրահաբաճկոնը կրելը, բայց շուտով հասկացա, որ առանց դրա անհնար է: Իսկ դու պարտավոր ես ողջ մնալ, որովհետև քո կարիքն ունեն: Մեկ ամիս ու հինգ օր աշխատեցի դաշտային հոսպիտալում: Երբեք չեմ մոռանա մեր տղաների անկոտրում կամքը… Եթե բեկորային վնասվածքը շատ լուրջ չէր լինում, շտապում էին, խնդրում էին՝ արագ մաքրենք վերքը. «Մենք մաքրենք՝ դուք կարեք», որ շուտ գնանք ընկերների մոտ:

Մեզ յոթ օրով Սարուշեն տեղափոխեցին: Մերոնք բարձրացան դիրքեր: Այդ օրը մի վիրավոր բերեցին: Ավտոտնակը վերածեցինք վիրահատարանի: Նիհար, վտիտ տղա էր, բայց անհամբեր էր, վճռական՝ արագ հետ գնալու: Բժիշկը ձեռքից հեռացրեց բեկորները… Այդտեղ՝ որպես մայր, շատ տխրեցի. նայում էի տղայի վիրավորումներին ու նրա անհամբերությանը, ու սրտիցս արյուն էր կաթում: Հետո հավաքեցի ինձ. որոշեցի, որ ավելի սառնասիրտ պետք է նայեմ այդ ամենին. պատերազմ է: Շատ ծանր էր ինձ հատկապես մեր հրաշք բժշկի զոհվելը: Սարուշենում էինք. դիրքերում մի զինվոր ցնցահարված էր ստացել, նա մեքենայով շտապել էր օգնության ու վիրավորին հետ բերելիս ընկել էր հրետակոծության տակ: Վիրավորը փրկվեց, բայց մեր բժիշկը՝ Հայկ Միքայելյանը… Շատ ափսոս… Արտակարգ բժիշկ էր, շատ լավ մարդ…

Միայն բուժքույր չէ, մամա եմ աշխատել: Ճաշ եմ եփել տղաներիս համար, ճիշտ է՝ սնունդը միշտ հասցնում էին, բայց ես ուզում էի տնավարի կերակրել տղաներիս: Մի օր, երբ առավոտյան ջերմաչափման էի գնացել, զինվորներիցս մեկն ասաց. «Ես մամա չունեմ, մե՛րս, կարելի՞ է՝ քեզ մամա ասեմ: Մամաս որ իմանար, որ ես այսպիսի հուսալի ձեռքերում եմ, հաստատ լավ կզգար իրեն… »: Տղաներիս շատ ուժ էր տալիս, որ կին կա կողքներին, որ հոգում է իրենց մասին:

Մեկ ամիս և 5 օր այնտեղ էի: Արձակուրդ պետք է գայի, բայց չէի ուզում. սիրտս ծանր էր: Ամսի 10-ն էր, ետդարձի ճանապարհին էի, երբ իմացանք, որ…

…Կարճատև արձակուրդ է եկել Արմանը. դեռ մի փոքր ունի ծառայելու, մինչև զորացրվի ու վերադառնա տուն: Իսկ Զարուհին այս ընթացքում մայրական սիրո իր բաժինն արդեն իր որդուն կտա: Նրա համար կպատրաստի իր տնական ճաշերը, կամոքի այն վերքերը, որ երևացող չեն…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

hayzinvor.am

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice