Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Դուք երբեք չեք կռահի, թե որքան է ծախսվել պատմության ամենաթանկարժեք թաղումների կազմակերպման համար

LIFE

Blognews.am-ը գրում է.

Հանրահայտ մարդկանց թաղումները միշտ մեծ հրապարակայնություն են ստանում, իսկ թաղման արարողությունները կազմակերպելու համար երբեմն աստղաբաշխական թվեր ծախսվում։
Երբ 1977թ․ին մահացավ Էլվիս Պրեսլին հաշվարկվեց, որ նրա թաղման արարողության վրա ընդհանուր առմամբ 25.000 դոլար է ծախսվել, սակայն պարզվում է՝ այդ թիվը չնչին է աշխարհի ամենաթանկ թաղման արարողությունների համար ծախսված գումարների համեմատությամբ։

 10  Մայքլ Ջեքսոն. 1 միլիոն դոլար

Փոփի արքան անկասկած անջնջելի հետք է թողել երաժշտական աշխարհի պատմության մեջ։ Նրա «Թրիլլեր» ալբոմը դեռ 80-ականներին իսկական հեղափոխություն էր երաժշտության աշխարհում։ Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009թ․ին։ Մահվան պատճառը պրոպոֆոլի գերդոզավորումն էր։ Նրա անձնական բժիշկը մեղադրվեց ոչ կանխամտածված սպանության մեջ։

 9  Մարգարետ Թենտչեր. 1,8 միլիոն դոլար

Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-1990թթ․։ Նա մահացավ 2013թ․ի կաթվածից։ Նրա թաղման արարողության համար 1,8 միլիոն դոլար է ծախսվել, այդ թվում ինչպես Թետչերի կարողությունից, այնպես էլ քաղաքացիեների մուծած հարկերից։ Ընդհանուր գումարի 1.4 միլիոնը ծախսվել է անվտանգության ապահովման համար։

 8  Ուինսթոն Չերչիլ. 4,2 միլիոն դոլար

Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր 1940-1945թթ․-ին և 1951-1955թթ․ին։ Չերչիլը նաև գրող էր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ինչպես նաև ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացի։  Նա մեծ դեր է խաղացել Երկրորդ աշխարհամարտի ավարտի համար։ Չերչիլի մահվանից հետո՝ 1965թ․ին, թաղման այնպիսի արարողություն կազմակերպեցին, որը կարող էին ունենալ միայն թագավորական ընտանիքի անդամները։ Նրա թաղումը նաև համարվում է աշխարհի պետական գործիչների ամենախոշոր հավաքը։ 1965թ․ին թաղման համար 258,000 դոլար ծախսվեց, որն այսօրվա գումարով հավասար է 4,2 միլիոն դոլարի։

 7  Արքայադուստր Դիանա. 11,8 միլիոն դոլար

Արքայադուստր Դիանան Արքայազն Չառլզի կինն էր։ Դիանան մահացավ ավտովթարից 1997թ․ին, Փարիզում։ Թաղման արարողությունը 7,7 միլիոն դոլար կազմեց (այսօրվա գումարով 11,8 միլիոն դոլար)։

 6  Հովհաննես Պողոս երկրորդ. 1,9 միլիոն դոլար

Հռոմի Պապ Հովհաննես  Պողոսը գլխավորում էր կաթոլիկ եկեղեցին 1978-2005թթ․ին։ Հովհաննես Պողոս երկրորդին են վերագրում Պոլշայում կոմունիզմի ոչնչացումը։ 2005թ․ին Պապի թաղման արարողությանը ներկա էին չոր արքաներ, հինգ թագուհիներ ու 70 նախագահներ։

 5  Եղիզաբեթ Բոուզ-Լայոն. 12,5 միլիոն դոլար

Երբ Եղիզաբեթ թագուհին մահացավ 2002թ․ին նրա համար չափազանց ճոխ թաղում կազմակերպվեց։ Հայտնի չէ, թե որքան գումար է հատկացվել ոստիկանությանը, սակայն Պաշտպանության նախարարությանը 462,000 դոլար է փոխանցվել անվտնգության ապահովման նպատակով։ Ընդհանուր առմամբ 9,090,000 դոլար է ծախսվել կամ 12,5 միլիոն դոլար՝ այժմյան թվով։

 4  Ջոն Քենեդի. 15 միլիոն դոլար

Ջոն Քենեդին ԱՄՆ պատմության ամենասիրված նախագահներից մեկն է։ Նա սպանվեց 1963թ․ին։ Նրան թաղեցին Առլինգթոնի ազգային գերեզմանոցում։

 3  Կիմ Չեն Իր. 40 միլիոն դոլար

Կիմ Չեն Իրը Հյուսիսյին Կորեայի առաջնորդն էր 1994-2011թթ․ին։ Նրա մահը զանգվածային հիստերիայի պատճառ դարձավ։ Մեծ թվով գումար է ծախսվել մահացած առաջնորդի անձի պաշտամունքը պահպանելու համար։ Այս թվում կառուցվել է Կիմ Չեն Իրի արձանը, որը 10 միլիոն դոլար արժեցավ։

 2  Ռոնալդ Ռեգան. 400 միլիոն դոլար

Ռոնալդ Ռեգանը նախագահել է ԱՄՆ-ն 1980-1988թթ․ին։ Ռեգանը առավել հայտնի է Խորհրդային Միության դեմ տարած սպառազինության մրցավազքով։ Նա մահացավ 2004թ․ին։ ԱՄՆ-ում սգի օր հայտարարվեց, ինչի հետևանքով այդ օրը փակվեց արժեթղթերի շուկան։

 1  Ալեքսանդր Մեծ. 600 միլիոն դոլար

Ալեքսանդր Մակեդոնացին կառավարում էր աշխարհի ամենախոշոր կայսրություններից մեկը։ Ալեքսանդրը ամենահաջողակ զորավարներից մեկն էր, ով ոչ մի ճակատամարտ տանուլ չի տվել։ Երբ նա մահացավ մ.թ.ա. 323թ․ին նրան տեղադրեցին ոսկե դագաղի մեջ, որը տեղափոխվում էր ոսկե կառքով, որը 60 ձիեր էին տանում։ Ալեքսանդր Մեծի թաղման արարողության համար ընդհանուր առմամբ այսօրվա թվով 600 միլիոն դոլար գումար է ծախսվել։
Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6