Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Եթե ինձ համար լավ ու հարմար մթնոլորտ չլինի, առաջինը ես կասեմ` հաջողություն. Դերասանուհի Սոնա Վարդանյանը՝ առաջիկա ծրագրերի եւ երազանքների մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Երեք կյանք» եւ «Անցյալի ստվերները» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Սոնա Վարդանյանը, ով այժմ նկարահանվում է «ATV»-ով հեռարձակվող «Վերջին հայրիկը» ֆիլմում, Life.panorama.am-ին պատմել է առաջիկա ծրագրերի եւ այս ոլորտի համար իր ամենամեծ երազանքի մասին:

«Շատ կարճ ժամանակ է, ինչ ընդգրկվել եմ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի անձնակազմում: Աշխատում եմ շատ սիրով, եւ թեպետ դերս այստեղ մեծ չէ եւ դեռ պետք է զարգացումներ ունենա, միեւնույն է, աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ, քանի որ շատ լուրջ եմ վերաբերվում այս աշխատանքին,-պատմեց դերասանուհին ու հավելեց,- այստեղ հիանալի մթնոլորտ է տիրում, ինձ համար շատ կարեւոր է այն կոլեկտիվը, որտեղ գործում եմ, եթե ինձ համար լավ ու հարմար մթնոլորտ չլինի, առաջինը ես կասեմ հաջողություն»:

Այս շրջանում Սոնա Վարդանյանին կարելի է տեսնել նաեւ «Օսկար» ներկայացման մեջ. «Հիմա Ուսանողական թատրոնում խաղում եմ նաեւ Վարդգես Բարսեղյանի «Օսկար» կատագերկական ներկայացման մեջ: Այս ներկայացման պրեմիերան կայացել է ամռանը, դեկտեմեբրի 20-ից հետո այն կրկին կխաղանք՝ փորձելով մինչ Ամանորը գոնե երեք օր ներկայանալ մեր հանդիսատեսին»:

Սոնան փորձում է այս ոլորտում փոքրիկ քայլերի արվեստով առաջ շարժվել. «Հուսամ՝ այն պատկերացումները, որ ունեմ այս մասնագիտության նկատմամբ, կիրականանան. հույսերս մեծ են, եռանդն էլ միշտ կա: Մի բան հաստատ է՝ սա իմն է, ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում»,- նկատեց նա:

Սոնա Վարդանյանը շատ դերասանների նման տխրում է միայն մի առիթով. «Մեր երկրում մարդիկ դերասանին ընկալում են ըստ իրենց դերերի, ինչն, իհարկե, սխալ է, նաեւ վատ է, որ ռեժիսորները դերասանին բազմաժանրության մեջ չեն տեսնում, սովորաբար դերասաններին վստահում են միեւնույն ոճի դերեր, ինչ նախկինում նրանք ունեցել են»:

Դեռեւս դրական դերերով ներկայացող Սոնան չի վախենում բացասական դերեր մարմնավորելուց. «Այսքան ժամանակ հեռուստասերիալներում կերպարներս դրական են եղել, բայց շատ կցանկանամ, որ կերտեմ նաեւ բացասական դերեր, որպեսզի դերասանական բոլոր ունակություններս ցույց տամ»,- նշեց նա:

Սոնա Վարդանյանը ունի մի մեծ երազանք. «Շատ եմ երազում իմ փոքրիկ թատրոնի մասին, երազում եմ ունենալ իմ խումբը, որտեղ մի բառից կհականանք իրար: Հուսամ, իմ այս երազանքը մի օր իրականություն կդառնա. ես հավատում եմ, որ կունենամ այդ թատրոնը, այս քաղաքում իմ արվեստի բույնը, որտեղ կլինեն ներկայացումներ եւ համերգային կատարումներ»,- պատմեց դերասանաուհին:

Ի դեպ, Սոնան նաեւ երգում է. «Թե իմ ընտանիքում, թե ընկերներիս շրջապատում ինձ անընդհատ հորդորում են լրջորեն զբաղվել երգով, բայց դեռ չգիտեմ՝ ինչպես կընթանա կյանքս, եւ  ի վերջո այդ ոլորտում ինձ կգտնե՞մ, թե ոչ»,- նշեց նա:

Սոնա Վարդանյանը սովորել է Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում եւ իր հաջողությունների մեծ մասը վերագրում է հենց նրան. «Ես չորս տարի սովորել եմ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում, իրենից շատ բան եմ սովորել: Նաեւ իմ՝ դերասան դառնալու հարցում մեծ ներդրում ունի դերասանուհի Նարինե Գրիգորյանը: Ինչպես նաեւ շատ բան եմ սովորել Սերժ Մելիք-Հովսեփյանից, երբ ինստիտուտն ավարտելուց հետո աշխատեցի «Ագորա» թատերախմբում: Նշված մարդիկ ինձ եւ իրենց ուսանողներին շատ բան են սովորեցրել, ամենակարեւորը փոխանցել են ճիշտ ճաշակ, որը արվեստագետի համար առաջնային է համարվում: Ես շատ երջանիկ եմ, որ իրենց հետ թեկուզեւ ուղղակի շփվել եմ եւ հասցրել եմ շատ բան սովորել»,- նկատեց նա:

Սոնա Վարդանյանը որեւէ թատրոնի աշխատակից չէ, բայց մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կցանկանար դառնալ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի կամ Գոյ թատրոնի դերասանուհի:

Մեզ հետ զրույցում Սոնան նշեց, որ դերասանուհի դառնալու համար շատ է պայքարել. «Ես մեր ընտանիքի միակ արվեստագետն եմ: Պետք է ասեմ, որ ընտանիքս շատ դեմ էր, որ ես ընտրեմ այս մասնագիտությունը, բայց ես կյանքում առաջին անգամ համարձակ եղա, անցա կոնֆլիկտների միջով եւ որոշեցի մինչեւ վերջ գնալ: Ամեն դեպքում, շնորհակալ եմ ընտանիքիս, որ գոնե վերջում զիջեցին եւ ինձ թույլ տվեցին գնալ երազանքիս հետեւից»,- պատմեց նա:

Դերասանուհին դեռ չի գտել իր կեսին, բայց այդ առումով եւս ունի իր հստակ որոշումը. «Հրաշքների չեմ սպասում, իդեալներ էլ չունեմ, պարզապես կցանկանամ գտնել հենց իմ մարդուն»,- նկատեց նա:

Իսկ վերջում երիտասարդ դերասանուհին նախապես շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը. «Ուզում եմ բոլորին շնորհավորել առաջիկա տոների կապակցությամբ, ուզում եմ բոլորս երջանիկ լինենք եւ գիշերն էլ խաղաղ քնենք»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6