Արքայազն Հարրին հանդիպում է Պիպպա Միդլտոնի հետ
LIFEԱրքայազն Հարրին ու Պիպպա Միդլտոնը հանդիպում են: Արքայազն Ուիլյամի փոքր եղբոր ու Քեթրին Միդլտոնի կրտսեր քրոջ՝ Պիպպայի, սիրավեպը բռնկել է 3 ամիս առաջ, ու ըստ Բուքինգհեմյան պալատի աղբյուրների, սպասելի էր,-գրում է Past.am-ը:
«Հարրիի ու Պիպպայի միջև փոխադարձ ձգողականությունը առաջացել էր դեռ Ուիլյամի ու Քեյթի հարսանիքի ժամանակ»,- կարծում է ինսայդերը:
Նախաձեռնությունը ցուցաբերել է Պիպպան, ով վերջերս է խզել հարաբերությունները ֆինանսիստ Նիկո Ջեքսոնի հետ 3 տարվա հարաբերություններից հետո, գրում է Elle-ը:
Նա ժամանակ չի կորել ու անձամբ է զանգահարել Հարրիին՝ առաջարկելով հանդիպել: Նրանք ընթրել են, իսկ Հարրին աղջկան զանգահարել է հաջորդ օրը, ու հարաբերությունները սկսել են արագորեն զարգանալ:
Նշվում է, որ դա հարուցել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի դժգոհությունը, ով կարծում է, որ մեկ Միդլտոնը բավական է Բուքինգհեմյան պալատի համար: Նույն կարծիքին է նաև Քեյթ Միդլտոնը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



