Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ուրախ եմ, որ թագն ինձ մոտ է, բայց չէի ցանկանա՝ այս գնով». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը՝ բիզնես սկսելու և մոդելինգով չզբաղվելու մասին

LIFE

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը հիմա մոդելինգով չի զբաղվում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է մոդելինգով չզբաղվելու պատճառների, ներկայիս զբաղվածության և սեփական բիզնես հիմնելու մասին:

Լիանայի խոսքով՝ բացի այն, որ մոդելինգի ոլորտը հիմա պասիվ է, ինքն իր ուղղությունն է փոխել: «Մոդելինգն ի սկզբանե ինձ համար հոբբի է եղել, ես ապագա քաղաքագետ եմ, ստանում եմ բարձրագույն կրթություն: Հնարավոր է՝ կոպիտ հնչի, բայց ես երբևէ մոդելինգով շատ հետաքրքրված չեմ եղել: Ինչին ցանկանում էի հասնել այս ոլորտում, արդեն հասել եմ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գեղեցկուհիների և մոդելների միջև մեծ տարբերություն կա: Մոդելը ցույց է տալիս հագուստը, Գեղեցկուհին՝ իրեն: Գեղեցկության մրցույթներն այնքան էլ կապ չունեն մոդելային բիզնեսի հետ: Իհարկե, եթե աղջիկը ցանկություն ունի, շարունակում է իր գործունեությունն այդ ասպարեզում: Կարծում եմ՝ Գեղեցկուհիների նպատակն ամբողջ աշխարհին ժպիտներ պարգևելն է»,- ասաց նա:

Ըստ Գեղեցկուհու տիտղոսակրի՝ հիմա լրիվ այլ ոլորտում է, որը, կարծում է, իր տիտղոսի շարունակությունն է: «Գաղտնիք չէ, որ Գեղեցկուհու տիտղոսը նվաճելուց հետո ես բարձրաձայնեցի իմ վիտիլինգոյի մասին՝ փորձելով ապացուցել, որ ինչ-որ բանով տարբերվելը քեզ թերի չի դարձնում: Խոսեցի այդ մասին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում: Ինքս անցել եմ այդ հոգեբանական խնդիրների միջով, դրա համար մինչև օրս խոսում եմ վիտիլինգոյի մասին: Ինձ շատ նամակներ են գրում, որ վիտիլինգո ունեցող երեխաներին իմ տեսանյութերն են ցույց տալիս ոգեշնչելու համար: Վիտիլինգոն օգնեց, որ գտնեմ կյանքիս ուղին ու իմ տիտղոսը մինչև հիմա օգտագործում եմ ճիշտ ձևով» ,- նշեց նա

Լիանան նաև ասաց, որ ընկերների հետ բիզնես է հիմնել: «Որոշեցինք մեր բիզնեսն ունենալ, որը կապված է տան դեկորի պարագաների հետ: Ճիշտ է, նախորդ տարին ծանր էր, բայց ուժ տվեց ու փաստեց, որ պետք է հզորացնենք մեր երկիրը, ստեղծենք բիզնես, նոր աշխատատեղեր: Ուզում եմ, որ այն դառնա ոչ միայն իմ եկամտի աղբյուրը, այլև ծառայի բարեգործական նպատակով: Ուզում եմ օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ բանով տարբերվում են մյուսներից և առաջին հերթին խոսքը վիտլինգո ունեցող մարդկանց մասին է» ,- պատմեց նա:

Ավելի վաղ Լիանան Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր, որ լսողական խնդիրներ ունեցող երեխաների մասնագիտական կրթություն ստանալու համար նախատեսված քոլեջ է ցանկանում բացել: Հետաքրքրվեցինք՝ գործընթացն ի՞նչ փուլում է: «Ես հասկանում եմ, թե քոլեջը որքան կարևոր է, եթե նույնիսկ այս կամ մյուս տարի ֆիզիկապես և ֆինանսապես չհասցնեմ կառուցել այն, մի օր ամեն գնով կհասնեմ դրան: Սրտանց գիտեմ, թե այդ երեխաները որքան տաղանդավոր են ու որքան բանից են զրկված» ,- ընդգծեց Լիանան:

«Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի թագը Լիանան դեռ չի փոխանցել հաջորդ Գեղեցկուհուն, քանի որ պարզ չէ, թե հաջորդ մրցույթը երբ կլինի: «Ուրախ եմ, որ թագն ինձ մոտ է, բայց չէի ցանկանա՝ այս գնով լիներ: Կարծում եմ, որ կարևոր չէ՝ թագն ինձ մոտ է, թե ոչ: Թագով, թե առանց թագի ես այդ տիտղոսն արդեն ունեմ: Հնարավոր է՝ թագն ամբողջ կյանքում ինձ մոտ լինի, բայց ժողովրդի կողմից ընդունված Գեղեցկուհի չլինեմ և հակառակը՝ ընդամենը մեկ տարի մնա, բայց ժողովուրդը սիրի ու ընդունի ինձ, ինչպես մեր մի քանի Գեղեցկուհիների դեպքում է եղել» ,- եզրափակեց նա:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts