Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


9 թաքնված դետալ Դիսնեյյան մուլտֆիլմերից (ֆոտո)

LIFE
Blog.1in.am-ը գրում է.
 
Դիսնեյյան ֆիլմերը մեր ու մեր երեխաների մանկության անբաժանելի մաս են կազմում։ Դժվար է գտնել մեկին, ով կխոստովանի, թե չի սիրում «Disney»-ի անիմացիոն ֆիլմերը։ Ինչևէ, այս ֆիլմերը միշտ չեն այնքան կատարյալ, որքան մենք պատկերացնում ենք։ «Disney»-ի մուլտֆիլմերում բազմաթիվ դետալներ կան, որոնք շփոթության մեջ  են գցում, ստորև ներկայացնում ենք դրանցից միայն 10-ը։

 9  Բառեր, որոնք անպատշաճ են երեխաների համար. «The Lion King» 

«Առյուծ արքան» մուլտֆիլմի այս կադրը հակասական է համարվում, որովհետև որոշ մարդիկ պնդում են, որ Սիմբայի գլխավերևում աստղերն այնպես են դասավորված, որ դրանք կազմում են «sex» բառը։ «Disney»-ն, արձագանքելով մարդկանց այս պնդումներին, նշել է, որ, այո՛, իրականում էլ դրանք իրենցից տառերի համակցություն են ներկյացնում, սակայն այստեղ ոչ թե «sex» է գրված, այլ «SFX», որն իրենից ներկայացնում է «հատուկ էֆֆեկտների» հապավումը։

 8  Ֆլին Րայդերն ու Ռապունցելը Էլզայի թագադրությանը

Ինչպես երևում է Ֆլինն ու Ռապունցելը բավականին հեռու են ճամփորդել՝ Էլզայի թագադրությանը ներկա լինելու համար։ Իրականում սա այնքան էլ անսովոր բան չէ դիսնեյյան ֆիլմերի համար, ու տարբեր անիմացիոն ֆիլմերում կարելի է նկատել դրա հետ կապ չունեցող մուլտֆիլմերի հերոսներին, որոնցից շատերն աննկատ են անցնում։ Այս մեկը նկատելը թերևս ամենահեշտերից էր։ Միգուցե «Disney»-ը սա կբացատրի նրանով, որ զույգը ցանկանում էր ձմեռային արձակուրդները վայելել մինչև սեփական թագավորությունը վերադառնալը։

 7  Կերմիտ գորտը ծովում «The Little Mermaid»

Ի՞նչ է անում Կերմիտ անունով հայտնի գորտն Ատլանտիսում մարդկանց ամբոխի մեջ։ Թերևս «Disney»-ը կարող է արդարանալ՝ ասելով, որ վերջ ի վերջո նա գորտ է, և նրա տեղը ջրում է։

 6  Երեխաների համար ոչ պատշաճ այս խաղալիքը «Toy Story» մուլտֆիլմում

Մի՞թե դիսնեյյան մուլտիպլիկատորներն իսկապես հարմար են գտել այս խաղալիքը մանկական անիմացնիոն ֆիլմում ցուցադրելու համար։ Ինչևէ, թերևս երեխաներին այնքան էլ պարզ չէ հասկանալ այս անճոռնի խաղալիքի իմաստը, եթե այն իհարկե որևէ իմաստ ունի։

 5  Պումբայի արձանը «The Hunchback of Notre Dame»-ում

Ինչպես երևում է «Առյուծ արքայում» Պումբայի դրսևորած արիության համբավը նույնիսկ հասել է Նոտր Դամ։ «Կուզիկը Նոտր Դամից»  մուլտֆիլմում կարելի պարզ տեսնել Պումբայի արձանը։ Ինչ խոսք, Տիմոնն ու Պումբան հայտնի խորհրդանիշներ են,  և մարդիկ մինչև այսօր երգում են «ակունա մատատան»։

 4  Սուլիի փորագրությունբը «Brave»

Բոլորը սիրում են մեծ կապույտ հերշ Սուլիին «Monsters Inc.» մուլտֆիմից, կամ ինչպես փոքրիկ աղջիկն էր նրան անվանում «Քիթիին»։ Սակայն ինչպես երևում է սիրված հրեշին նաև միջնադարյան Շոտլանդիայում են ճանաչել, քանի որ նրա պատկերով փորագրությունը կարելի պարզորոշ տեսնել «Brave» մուլտֆիլմում։

 3  Այս կիսամերկ կինը «The Rescuers»

«Disney»-ում թերևս շատ բան կա, որ չես կարող տրամաբանական կերպով բացատրել, սակայն այս մեկի համար թերևս բառեր գտնելն անհնար է։ Այստեղ պարզապես մերկ կնոջ լուսանկար է պատուհանին։ Թերևս իրական աշխարհում ճանապարհին կողք նայելիս հնարավոր է պատուհանից նման տեսարանի ականատես լինել, սակայն սա այնքան էլ հարմար տեղ չէ նման պատկերների համար՝ հաշվի առնելով, որ այս մուլտֆիլմը դիտողների մեծ մասը անչափահասներ են։

 2  Կնոջ պատկերը «The Lion King» մուլտֆիլմի պաստառին

Հնարավոր է այս մեկը պարզապես պատահական համընկնում էր, սակայն նկատելուց հետո թերևս չես կարող անտեսել սա։ Դժվար է ժխտել, որ դու տեսնում ես այն, ինչ մտածում ես։ Թերևս անժխտելի է, որ Մուֆասայի քթին կիսամերկ կին է։ Եթե սա արվել է կանխամտածված, ապա թերևս հարց է ծագում. ինչո՞ւ։

 1  «The Lion King»-ում վագրերի մռնչյունը՝ առյուծների մռնչյունի փոխարեն 

 «Disney»-ը խոստովանել է, որ «Առյուծ արքան» մուլտֆիլմում օգտագործված մռնչյունը ոչ թե առյուծների, այլ վագրերի է պատկանում, իսկ պատճառն այն է, որ վագրերի մռնչյունն ավելի բարձր է։ Այո՛, մեզ բոլորիս մի լավ հիմարցրել են։
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU