«Կատարվածի մեջ ես ինձ էի մեղադրում». Լեդի Գագան` 19 տարեկանում սեռական բռնության զոհ դառնալու մասին
PHOTOlife.panorama.am- ը գրում է.
Մեկ տարի առաջ Հովարդ Սթերնի շոուի ժամանակ փոփ-աստղ Լեդի Գագան պատմել է, որ 19 տարեկան հասակում նա սեռական բռնության է ենթարկվել հայտնի պրոդյուսերներից մեկի կողմից, ով 20 տարով իրենից մեծ էր: Այն ժամանակ երգչուհին խոստովանել էր, որ առաջին անգամ է խոսում այդ մասին:
Լեդի Գագաի իրական անունը Ստեֆանի Ջերմաոնտա է: Երգչուհին պատմել է այն զգացողությունների և մտահոգությունների մասին, որոնք իրեն հետապնդել են երկար տարիներ: Լեդի Գագան ելույթով հանդես եկավ The Hunting Ground ֆիլմի ժամանակ, որը նկարահանվել է ճամբարներում մանկահասակների բռնաբարությունների մասին ֆիլմում:
«7 տարիների ընթացքում ես ոչ ոքի չէի պատմում այդ մասին: Ես նույնիսկ չէի կարողանում մտածել: Ես չգիտեի ինչպես ընդունեմ դա»,- ասել է Ստեֆանին:

Երգչուհու խոսքերով՝ այդ դեպքը ամբողջությամբ իրեն փոխել էր: Տարիներ շարունակ կատարավածի մեջ նա մեղադրում էր ինքն իրեն:
«Ես կարծում էի, որ դա տեղի ունեցավ իմ հագուստի պատճառով, այն պատճառով, որ ես իմ տեսքով առաջացրեցի այդ ցանկությունը: Եվ այդ ամենում ես տեսնում էի միայն իմ մեղքը»:
Սակայն ժամանակի ընթացքում ես հասկացա, որ բռնաբարության մեջ մեղավոր է միայն ագրեսորը, այն մարդը, ով գնում է նման ստոր քայլի: Լեդի Գագան հուսով է, որ իր պատմությունը կսատարի այն մարդկանց, ովքեր առնչվել նման իրավիճակի հետ:
Համերգների ժամանակ ես տեսնում եմ հիանալի երիտասարդ դեմքեր: Եվ գիտեմ, որ այս մարդկանցից շատերը իրենց մեջ պահում են ահավոր գաղտնիքներ: Բայց պետք չէ ցավը պահել ներսում: Թույլ տվեք, որ այն դուրս գա ձեր միջից, ինչպես հասած խնձորը: Ուղղակի ազատվեք այդ աղբից, եկեք միասին ազատվենք:

Լեդի Գագան ոչ մի անգամ «ագրեսորի» անունը չի տվել: Նախկինում արդեն հնչել են ենթադրություններ, որ դա եղել է Լուկաշ Սեբաստիան Գոտտվալդը, ով շոու- բիզնեսում հայտնի է Դոկտոր Լյուկ մականունով: Լյուկի հասցեին հնչել են բազմաթիվ մեղադրանքներ, օրինակ՝ Կեշան 2014 թվականին Գոտտվալդին մեղադրանք էր առաջադրել սեքսուալ բնույթի բռնությունների և թմրամիջոցներ օգտագործել ստիպելու մեջ:
Որոշ ժամանակ անց երգչուհուն ներկայացուցիչները հերքեցին այդ լուրերը, բայց այդպես էլ չկոնկրետացրին, թե ում է ի նկատի ունեցել Գագան: Լեդի Գագան ասում է, որ չի ցանկանում հանրության ուշադրությունը կենտրոնացնել բռնաբարողի վրա:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



