Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենահրաշալի 15 ամրոցները (լուսանկարներ)

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

1. Գոգենցոլերն, Գերմանիա


Այս հեքիաթային ամրոցը պրուսական թագավորների և գերմանական կայսրերի պատմական սեփականությունն է եղել: Այն կառուցվել է 11-րդ դարում, այնուհետև ամբողջովին քանդվել է 1461թ., ապա վերանորոգվել 1461թ.: Ամրոցը գտնվում է Գոգենցոլերն լեռան վրա:

2. Քասլ-Հովարդ, Անգլիա

Չնայած այս կառույցը ամրոցի տեսք ունի, այն ուղղակի շքեղ առանձնատուն է՝ Հովարդ ընտանիքի մասնավոր նստավայրը, որն այնտեղ է ապրում արդեն 300 տարի: Այս տունը գտնվում է Հյուսիսային Յորքշիր դքսությունում և Մեծ Բրիտանիայի ամենաշքեղ նստավայրերից մեկն է: Դրա շինարարությունը սկսվել է դեռ 17-րդ դարում և շարունակվել է մոտ 15 տարի:

3. Ալկասար, Իսպանիա

Իսպանիայի կենտրոնական մասում գտնվող Ալկասար ամրոցը նավ է հիշեցնում, ինչն էլ այն առանձնացնում է մյուս ամրոցներից: Այն Ուոլթ Դիսնեյի շատ ֆիլմերում ամրոցների նախատիպ է ծառայել:

4. Հիմեձի, Ճապոնիա

Հիմեձի ամրոցը, որը հայտնի է նաև Սպիտակ ձկնկուլ անունով, հիանալի սպիտակ համալիր է, որը կազմված է 83 փայտե կառույցներից: Ամրոցի ամենայուրահատուկ պաշտպանական տարրերից մեկը բազմաթիվ փակուղիներով լաբիրինթոսն է, որը տանում է դեպի պահակային աշտարակը: Ամրոցի դարպասներն ու բակը այնպես են կառուցված, որ ներս մտնողները մոլորվում են: Այն կառուցվել է 14-րդ դարում:

5. Պրաժսկի Գրադ, Չեխիա

Պրաժսկի Գրադը աշխարհի ամենահին և ամենամեծ ամրոցներից մեկն է: Այն Չեխիայի մայրաքաղաքի խորհրդանիշն է: Այս ամրոցում ներկայացված են ճարտարապետական բոլոր ոճերը: Համալիրի ամենահին կառույցները 9-րդ դարում են կառուցվել:

6. Պելեշ, Ռումինիա

Այս ամրոցի կառուցման սկիզբ է նշվում 1873թ.: Շինության շինարարությանը ներգրավված են եղել տարբեր երկրների շինարարներ: Ենթադրաբար, շինարարության վրա են աշխատել 14 լեզվով խոսող շինարարներ:

7. Շամբոր, Ֆրանսիա

Հայտնի է, որ Շամբորը որպես որսորդական տնակ է օգտագործվել: Այս ամրոցի արտաքին տեսքը շատ տպավորիչ է: Հետաքրքիր է, որ ամրոցի տեղը Ֆրանցիսկ Առաջին թագավորն է ընտրել: Նա ցանկացել է, որ այն մոտ լինի իր սիրելի կնոջ պալատին: Ամրոցը 440 սենյակ, 365 բուխարի, 84 աստիճան ունի: Այն Լուարայի հովտի ամենամեծ ամրոցն է:

8. Նոյշվանշտայն, Գերմանիա

Ամրոցը կառուցվել է Բավարիայի թագավոր Լյուդվիգ Երկրորդի պատվերով, որը մինչև ամրոցի կառուցման ավարտը խելագար է հայտարարվել: Բավարիայի հարավ-արևմուտքում տեղակայված այս ամրոցը զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից է:

9. Կորֆե, Անգլիա

Չնայած այս ամրոցից միայն փլատակներ են մնացել, սակայն այն մինչև այժմ մեծ տպավորություն է թողնում: Կորֆեն կառուցվել է 9-րդ դարում, բայց ենթադրվում է, որ ամրոցն ավելի վաղ է կառուցվել:

10. Մացումոտո, Ճապոնիա

Մացումոտո ամրոցը գտնվում է Տոկիոյի մոտ: Այն կառուցվել է 1504թ. և համարվում է Ճապոնիայի ազգային գանձերից մեկը: Այս ամրոցում ապրել են մինչև 19-րդ դարը: 1868թ. ամրոցը վերանորոգվել է, սակայն Ճապոնիայի նոր կառավարությունը միջոցներ չունենալու պատճառով որոշել է քանդել ու վաճառել ամրոցի շինանյութը: Մուցումոտոն փրկել են տեղի բնակիչները՝ գնելով այն:

11. Ելց, Գերմանիա

Ելցը Գերմանիայի ամենահիանալի ամրոցներից մեկն է: Այն պատկանում է այն ընտանիքին, որն այնտեղ է ապրում արդեն 800 տարի: Ներկայումս ամրոցի սեփականատերը դուքս Կարլ ֆոն Ելցն է:

12. Էյլեն-Դոնան, Շոտլանդիա

Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում: Այն չորս անգամ վերանորոգվել է: Գրեթե 200 տարի ամրոցը փլատակների մեջ է եղել: 1932թ. այն վերականգնվել է և մինչև այժմ բաց է այցելուների առջև:

13. Նևշատել, Շվեյցարիա

Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում: Այն Բուրգունդիայի Ռուդոլֆ Երրորդ թագավորը նվիրել է իր կնոջը: 15-րդ և 17-րդ դարերում ամրոցը վերակառուցվել է, իսկ այժմ այնտեղ է գտնվում շրջանի վարչակազմը և դատարանը:

14. Գուաիտա, Սան Մարինո

Գուաիտա ամրոցը իտալական Սան Մարինո քաղաքի խորհրդանիշն է: Այն կառուցվել է 11-րդ դարում: Որոշ ժամանակ այնտեղ բանտն է տեղակայված եղել: Գուաիտան Սան Մարինոյի լեռներում գտնվող երեք ամրոցներից մեկն է, որոնք էլ պատկերված են Սան Մարինոյի դրոշի և գերբի վրա:

15. Կոնուի, Ուելս

Կոնուին կառուցվել է 13-րդ դարում: Ուելսի պատմության մեջ այս ամրոցի շինարարությունը ամենաթանկարժեքն է եղել և Էդվարդ թագավորին 15 հազար ֆունտ է արժեցել:

 

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6