Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

POLITICS

Հետպատերազմյան խնդիրների, երկրի առջև ծառացած մարտահրավերների, ներքաղաքական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին NEWS.am-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ։

Պարո՛ն Թովմասյան, Հայաստանը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամն ու պատերազմի հետևանքերը։ Բացի այդ, երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ։ Իսկ ինչպիսի՞ն է երկրում տնտեսական դրությունն այսօր։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել պատերազմը, այլ նաև այսօր չեն կարողանում «չպարտվել նույնիսկ խաղաղությանը»՝ շարունակելով տանուլ տալ բոլոր ոլորտներում։ Վարչապետն անգամ այլևս հույս չի կապում իր թիմի արդյունավետ կառավարման կամ ներդրումների հետ և տնտեսության աշխուժությունը պայմանավորում է արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով։ Այս միտքն արտահայտել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս վաճառողուհու հետ զրույցի ժամանակ։

Մենք այսօր ունենք երկու կարևոր գերխնդիր՝ անվտանգություն և տնտեսություն, և, փաստորեն, երկու դեպքում էլ մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ կարող եմ ասել, որ 2020 թվականի արդյունքներով՝ ունենք 7,5% տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում: Անկում է գրանցվել անգամ արդյունաբերության ոլորտում, որտեղ վերջին տարիներին մշտապես արձանագրվել է բարձր տնտեսական աճ։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նվազել է 14,7%-ով, արտահանումը` շուրջ 4%-ով, ներմուծումը նվազել է շուրջ 18%-ով, ինչը այս պարագայում կարող է փաստել նաև բնակչության եկամուտների և կենսամակարդակի նվազման մասին:

Եթե նկատել եք, թանկացումներ կան շուկայում։ Նույնիսկ ծիծաղելի է, որ ընդդիմադիր Փաշինյանը երբ ԱԺ-ում ծաղրանքով էր խոսում սխտորի գնից («Խոզի միս չկա, սխտոր կերեք, գիտեք՝ ինչ օգտակար է»), այսօր վարչապետ Փաշինյանի օրոք անգամ սխտորն է թանկացել։ Իմ կարծիքով՝ այս գնաճը պայմանավորված է նախ վերջին շրջանում դրամի շուրջ 7-8%-ով արժեզրկմամբ, սպառման անկմամբ, ձևավորված բացասական սպասումներով, և եթե նայենք ամենամեծ գնաճ արձանագրած ապրանքատեսակների անվանացանկը (շաքարավազ, ձեթ, բուսական յուղ), ապա կտեսնենք, որ, չնայած կառավարության հավաստիացումներին, այնուամենայնիվ, խնդիրներ կարող են լինել նաև տնտեսական մրցակցության հետ կապված՝ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների շուկաների կենտրոնացումը:

Պարո՛ն Թովմասյան, անդրադառնալով պետական պարտքին և եվրոբոնդի թողարկմանը, արդյոք Դուք ռիսկ տեսնո՞ւմ եք։ Վերջերս Փաշինյանին մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկումը դրական երևույթ է։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

Պետական պարտքն, այս տարվա արդյունքներով, կհասնի աստղաբաշխական` շուրջ 9 մլրդ դոլարի, այսինքն՝ ՀՆԱ 70%-ի: Զարգացող երկրներում 70%-ից բարձր պարտք-ՀՆԱ ցուցանիշը համարվում է բարձր ռիսկայնության: Համեմատության համար նկատենք, որ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 31.03.2008թ. կազմել է շուրջ 1,83 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 30.04.2018թ.` շուրջ 6,87 մլրդ ԱՄՆ դոլար:

Կառավարությունն օրերս թողարկել է մոտ 750 մլն դոլարի եվրոբոնդեր` շուրջ 3,8% տոկոսադրույքով, որը ևս ռիսկեր է պարունակում։ Կառավարության պատասխանատուները և որոշ մասնագետներ հպարտությամբ նշում են, որ տոկոսադրույքը ընդամենը 3,8% է, և դա վստահության նշան է, սակայն մոռանում են ասել, որ միջազգային շուկայում ձևավորված լիբոր տոկոսադրույքը, 29.01.2021թ. դրությամբ, կազմել է ընդամենը 0,12-0,3% (LIBOR USD) և -0,5% (LIBOR EUR)՝ համապատասխանաբար: Այսինքն՝ մեզ այնքան են վստահում, որ տոկոսադրույքը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան միջազգային շուկայում ձևավորված միջինը: Հիշեցնեմ նաև, որ 2009թ. ՌԴ-ից Լիբոր+3 %-ով վերցված 500 մլն դոլարի վարկը ներկայիս իշխանության ներկայացուցիչները համարում էին խայտառակություն: Կարելի է ենթադրել նաև, որ գումարը գնալու է բյուջեի ընթացիկ ծախսերի ծածկմանը, սակայն եվրոբոնդերի նման պարտքային գործիքները պետք է կիրառվեն հիմնականում ծրագրեր իրականացնելու համար:

Այս ամենով հանդերձ՝ 5,3% աճ է գրանցվել պետական հատվածի աշխատավարձերում: Այսինքն՝ տնտեսությունը խորը անկման մեջ է․ բոլոր ցուցանիշները նվազում են, իսկ դրա պատասխանատու պետական ապարատի աշխատավարձերը աճում են, և պարգևավճարներ են ստանում։

Պարո՛ն Թովմասյան, մենք խոսում ենք թանկացումներից, տնտեսական վատ ցուցանիշներից, պետական պարտքի ավելացումից և, միաժամանակ, հանգում ենք ցավալի իրողության․ մարդիկ արտագաղթում են, ըստ ամենայնի, տարբեր պատճառներով. փախստականի հիմքով Եվրոպայում կացության իրավունք կարող են ստանալ, կամ պարզապես ապագա չեն տեսնում Հայաստանում։ Ի՞նչ պետք է անել՝ կանխելու արտագաղթը:

Արտագաղթը նոր չէ, սակայն ավելի վտանգավոր դինամիկա կարող է ստանալ։ Օրինակ, ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մոտ 82 հազար քաղաքացի ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն, ընդ որում՝ ավելի քան 30 հազարը՝ նախորդ տարի, ինչը բավականին խոսուն փաստ է։ Այս առումով՝ իշխանության մոտ բացակայում է այն գիտակցումը, որ իրավիճակը կրիտիկական է։ Ինչ խոսք, պատերազմից հետո տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը, քանի որ այսօր պետական ապարատը կաթվածահար վիճակում է։

Ուտոպիա չհամարեք իմ ասածը, սակայն ՀՀ քաղաքացուն Հայաստանում պահելու համար պետք է հաշվի նստել բիզնեսի հետ։ Պետությունն ու բիզնեսն այսօր իրար համահունչ չեն քայլում։ Մենք օրենսդրության մեջ լրջագույն խնդիրներ ունենք լուծելու, նույնը՝ հարկային համակարգում և վարչարարության մեջ։ Մասնագիտական ու պրոֆեսիոնալ թիմերը պետք է նոր մեխանիզմներ մշակեն։ Այն մոտեցումները, որոնք հիմա առկա են, չեն բավարարում ներկա պահանջներին։ Մեր պետական մոտեցումը հնացած ու կնճռոտ է։ Այն վերանայել է պետք։

Ես կարծում եմ, որ պետք է հիմնական ուշադրությունը կենտրոնացնենք ներդրումների ներգրավման վրա, պարզեցնենք բոլոր բիզնես-գործընթացները, գործող արտոնությունները վերաիմաստավորենք և դարձնենք ավտոմատ ռեժիմի՝ առանց որևիցե բյուրոկրատական քաշքշուկների և պետական մարմինների այցերի: Պետք է ակտիվացնենք ներդրումների ներգրավման կառույցները և, ամենակարևորը, սերտորեն աշխատենք սփյուռքի հետ: Ես քաջատեղյակ եմ սփյուռքի անցուդարձին և լավ գիտեմ, թե ինչպես պետք է շահագրգռել մեր հայրենակիցներին: Սակայն այսօր այս իշխանությունները խնդիրներ ունեն նաև սփյուռքի հետ հարաբերություններում։ Նրանք այլևս չեն վայելում սփյուռքի աջակցությունը, ինչը պարզ կլինի առաջիկայում կազմակերպվելիք համահայկական մարաթոնի ժամանակ։ Պետք է վերջապես լուծել նաև տնտեսական իրական ազատ մրցակցության հարցը։ Վերոնշյալ խնդիրները ցույց են տալիս, որ այդ ասպարեզում անելիք կա: Շատ կարևոր է նաև, որ ներդրողներին պետությունը անվտանգության երաշխիքներ տրամադրի, քանի որ պատերազմից հետո շատ ներդրողներ առերեսվեցին գույքի և բիզնեսի կորստի հետ` պետության կողմից զրոյական պատասխանատվության պարագայում:

Պարո՛ն Թովմասյան, այս կառավարությունը կկարողանա՞ կառավարել «հետպատերազմյան Հայաստանը», կամ Ձեր մատնանշած փոփոխությունների իրականացման կամքը Դուք տեսնո՞ւմ եք։

Ես դեռևս նախորդ տարի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այս իշխանությունն ունի պրոֆեսիոնալ թիմի խնդիր, և նորեկները պարզապես չեն հասկանում՝ ինչպես ճիշտ իրականացնել ծրագրերը։ Այսօր արդեն այս կառավարության հետ, իմ կարծիքով, որևէ դրական տեղաշարժ ակնկալել հնարավոր չէ։ Նրանք մսխել են իրենց տրված ժամանակն ու վստահությունը։ Եթե ինձ հարցնեիք, թե ովքեր են ունակ, և ինչ գործիքներով է հնարավոր դուրս գալ այս վիճակից, ես կարող եմ ասել՝ առաջին հերթին համահայկական ներուժի համախմբման միջոցով՝ մարդկանց, որոնք հաջողության են հասել յուրաքանչյուրն իր ոլորտում՝ Հայաստանի ներսում և սփյուռքում, տիրապետում են ֆինանսական միջոցների և կապերի, և, ամենակարևորը, շահագրգռված են Հայաստանի կայունությամբ, հզորացմամբ։ Այս ամենին կարող ենք հասնել պրոֆեսիոնալների կառավարման շնորհիվ։

Դուք այսօր հայտ եք ներկայացրել՝ մտնելու քաղաքականություն։ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման իդեալական տարբերակներից եք խոսում։ Ձեր քաղաքական թիմը ունա՞կ է Ձեր նշած իդելական տարբերակները կյանքի կոչելու։

Իհարկե, Հայաստանի պես փոքր երկիրը բարդ չէ կառավարելը և ոտքի կանգնեցնելը․ դրա համար պետք է կամք և պրոֆեսիոնալիզմ։ Հայ ազգը պետք է ուժ գտնի իր մեջ ու մնա հայրենիքում, աշխատի ու ստեղծագործի Հայաստանում, և միասին տարբերակներ գտնենք՝ միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնելու մեր հայրենիքը։

Այս պահին էլ մեր կողմից մշակվում են առանձին ոլորտների զարգացման ծրագրեր, որոնք շուտով առավել մանրամասն կներկայացնենք: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև առողջապահությանը և գիտության-կրթության զարգացմանը: Պետք է վերջապես աշխատի գիտություն-կրթություն-տնտեսություն կապը: Մեծ հաշվով, վերոնշյալը միտված է լինելու նաև ամուր բանակ և անվտանգություն ունենալուն, այսինքն՝ տնտեսության զարգացումը պետք է ներդաշնակեցվի բանակի զարգացմանը, ստեղծվի, այսպես կոչված, «ռազմական տնտեսություն», որը հաջողությամբ կիրառվել է մի շարք երկրներում:

Ես իմ առաջ նպատակ եմ դրել ստեղծելու համապատասխան միջավայր, որպեսզի մեր ազգը համոզվի՝ հնարավո՛ր է մեր հայրենիքում աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով։ Իսկ մեր անելիքն այն է, որ պետք է ստեղծենք հուսալիություն, կայունություն ու զարգացող պետություն։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future