Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Այդ որոշումը կայացրեցի երկար մտածելուց հետո միայն, ինչից հետո պետք է չփոշմանեի. Յուրի Իգիթխանյանը՝ առաջիկա ծրագրերի եւ ընտանիքի մասին

LIFE


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Յուրի Իգիթխանյանը, ում կերտած կերպարների տեսակները գրեթե միշտ կապված են եղել իր սլավոնական արտաքինի հետ: Նոր առաջարկներից հրաժարվելու պատճառների, առաջիկա ծրագրերի եւ ընտանիքի մասին է մեզ հետ զրույցում պատմել դերասանը:

Յուրի, հեռուստադիտողը պարբերաբար Ձեզ տեսնում էր սերիալներումտարբերնախագծերումբայց վերջին շրջանում կարծես այդ առումով պասիվություն եքցուցաբերումհետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:

- Ես այս ամենը չէի կոչի պասիվություն: Վերջին նախագիծը «Տնփեսա» սիթքոմն էր, որից հետո մի քանի առաջարկներ ստացել, բայց մերժել եմ դրանք, քանի որ կրկին ինձ առաջարկում էին մարմնավորել ռուս մաֆիոզների, փաստաբանների, բժիշկների կերպարներ, ինչն ինձ համար անհետաքրքիր է արդեն: Պրոդյուսերները ինձ նորից ուզում էին վերադարձնել այն կետին, որով սկսել եմ իմ կարիերան, ինչը ես չէի ուզում: Միաժամանակ, նկարահանվեցի երկու գեղարվեստական նախագծերում. առաջարկներ հաճախ եմ ստանում, տեսնենք, թե ինչպես կլինի:

Այս շրջանում ի՞նչ զբաղվածություն ունեքորքանով տեղյակ եմ այս պահին որեւէթատրոնի աշխատակից չեքԳուցե ծրագրե՞ր կան առաջիկայի համար:

- Այո, թատրոններից ոչ մեկում չկամ ներկա պահին: Ռեպերտուարային թատրոնը ինձ նման անհանգիստ դերասանի համար խնդիրներ առաջացնող մի վայր է: Այսինքն՝ այն ամեն ինչով, որով ես զբաղվում եմ եւ վաստակում եմ, ու փառք Աստծո, ճակատս պարզ կարողանում եմ ընտանիքս լավ ապահովել, անհամատեղելի էր թատրոն հասկացության հետ: Բայց եթե խոսեմ թատրոնի մասին, իմ կյանքում, իհարկե, այդ տեղը բաց է, գուցե շուտով կներկայացնեմ մի թատերական նախագիծ, ուր կներկայանամ ոչ միայն որպես դերասան, այլեւ պրոդյուսեր:

 Յուրիերկար տարիներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկականթատրոնի դերասան էիքչե՞ք զղջումոր դուրս եկաք:

- Այո, ուղիղ 9 տարի աշխատեցի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ու այս թատրոնին շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ոչ, չեմ զղջում, ես ապրում եմ ապագայով, ոչ թե անցյալով: Այդ որոշումը կայացրեցի երկար մտածելուց հետո միայն, ինչից հետո, բնականաբար, պետք է չփոշմանեի:

Ըստ Ձեզ ի՞նչն է պակասում այսօրվա հայկական թատրոնին եւ հեռուստատեսությանը:

- Թատրոնին պակասում է ժամանակակից մտածելակերպը. մենեջմենթ, պրոդյուսինգ, էքշն, ռեժիսուրա, լավ նկարիչներ… այսինքն՝ 21-րդ դար: Իսկ հեռուստատեսությանը պակասում է երեւի ամեն ինչ, մասնավորապես երեւի գումարներ է պակասում:

Դուք նկարահնավել եք առաջին սիթքոմներից մեկում՝ «Տնփեսայում», իսկ այսօր գրեթեբոլոր հեռուստաընկերությունները սիթքոմներ ունենԻ՞նչ եք կարծում, սիթքոմայինբազմազանությունը որակի վրա ազդո՞ւմ է:

- Սիթքոմային ժանրում իմ առաջին փորձն էր «Տնփեսան»: Ինձ շատ դուր եկավ այդ ժանրում աշխատելը: Այն, որ այսօր շատացել են սիթքոմները, կարծում եմ, պետք է իր լավ անդրադարձը ունենա որակի վրա, քանի որ մրցակցությունից կարող են լավ գործեր ստեղծվել. հույս ունենանք:

Յուրիգիտեմոր Ձեր կինը եւս դերասանուհի էհետաքրքիր է՝ որո՞նք են դերասաններիընտանիքի առավելություններն ու թերությունները:

- Այո, կինս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Սարգսյանն է: Այս հարցի պատասխանը իր մեջ մեր պատմության մի մասն է ներառում. տարիներ առաջ ես ու կինս մեր միության առաջին իսկ օրվանից պայմանավորվեցինք, որ մեր տանը չի քննարկվելու աշխատանքի մասին թեմաները, այդ թվում թատրոնը, մենք հենց այդպես էլ վարվում ենք մինչ օրս: Իհարկե, որպես ամուսիններ հետաքրքրվում ենք, թե օրինակ ինչպե՞ս անցավ փորձը կամ ներկայացումը, ես փորձում եմ խորհուրդներ տալ նրան, կինս՝ ինձ, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է. յուրաքանչյուր ինտրիգ մնում է դրսում:

Ձեր որդին ասես Ձեր պատճենը լինիբնավորությամբ ե՞ւս նմանություններ ունեքՄիփոքր կպատմե՞ք նրանից:

- Որդուս մասին կարող եմ ժամերով խոսել, որովհետեւ մեր ընտանիքում ամեն ինչ պտտվում է նրա շուրջ: Ապրում ու շնչում ենք նրանով եւ նրա համար, իհարկե, առանց երես տալու: Այո, նա իմ պատճենը ասես լինի, նույնիսկ, երբ նոր էր ծնվել, հիվանդանոցում բժիշկները ինձ տեսնելիս ասում էին՝ «Վայ օրիգինալը եկավ, քսերոքսին տեսնելու»: Հիմա արդեն նմանվում է եւ տիկնոջս, եւ տատիկին, եւ քեռիին: Բնավորության գծերով էլ եւ ինձ է նման, եւ Անուշին: Այս շրջանում սպասում ենք նրա ատամներին. ուրախանում ամեն ատամին, ամեն խոսքին, ժեստին եւ միմիկային:

Մոտենում է Ամանորըորդու հետ Ձմեռ պապին արդեն նամակ գրե՞լ եք:

- Դե քանի որ որդիս այն տարիքում չէ, որ Ձմեռ պապին նամակ գրի, ուստի Ձմեռ պապին ինքն է իրեն է նամակներ գրում, պատասխանում ու կատարում խնդրանքները: Իհարկե, արդեն գիտենք ինչ նվերներ են լինելու, մանավանդ, որ որդիս իր կյանքի 2-րդ Ամանորը կդիմավորի այն երկրում, որի քաղաքացին է հանդիսանում, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունում: Մենք էլ նախապես շնորհավորում ենք բոլորին՝ առաջիկա տոների կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք ու խաղաղություն:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյա

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6