Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ

Օրը Խոյերին կպարգևի ոգեշնչում, հաջողություն և գերազանց ինտուիցիա: Կարելի է ստանձնել մասշտաբային գործեր, անցնել գլոբալ նպատակի իրականացման հաջորդ փուլին: Կարելի է զբաղվել բիզնեսի ընդլայնմամբ, տեղեկատվության հավաքմամբ և տարածմամբ: Շփման մեջ հնարավոր է լարվածություն, սակայն տարաձայնությունները կլուծվեն լավագույն եղանակով: Հաջող օրեր են ուսուցման, ճանապարհորդության, դատական գործընթացների, հրատարակության հետ կապված գործերի համար: Բեղմնավոր օր է դասավանդողների, ուսանողների, լրագրողների համար:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս չխուսափել արդիական թեմաների և խնդրահարույց հարցերի քննարկումից և լուծումից: Ուշադրություն է պահանջում ցանկացած գործ, որ գտնվում է կրիտիկական փուլում: Նախադրյալներ կան ճգնաժամի բարեհաջող լուծման, եթե աչք չեք փակում ճշմարտության վրա, այլ ձգտում եք գտնել այն: Օրը հաջող է անշարժ գույքի, ժառանգության, տրանսպորտի, ապահովագրության հետ կապված փաստաթղթերի վերաձևակերպման համար: Հագեցած օր է սպասվում արտասահմանցի գործընկերների հետ աշխատող Ցուլերին:

Երկվորյակ

Օրվա իրադարձություններն Երկվորյակների համար միանշանակ չեն, հնարավոր են թեժ քննարկումներ և հետաքրքրությունների բախումներ: Բարեբախտաբար, ցանկացած պահի պահպանվում է լավ ելքի հավանականությունը: Շատ բան կախված կլինի ձեր դիվանագիտությունից, զրույցը վարելու և ձեր դիրքորոշումը փաստարկելու ունակությունից: Ցանկալի չէ խուսափել ուղիղ հարցերից, ստել: Այսօր մեծ քաշ ունի ձեր զուգընկերոջ, հակառակորդի, քննադատի, ղեկավարի, գործընկերոջ կարծիքը:

Խեցգետին

Խեցգետինների համար առաջնահերթ են առողջության և աշխատունակության պահպանման, ինչպես նաև առօրյա պարտականությունների կատարման հարցերը: Հնարավոր է ստիպված լինեք բանակցություններ վարել, շատ երթևեկել, այցելել տարբեր հիմնարկներ: Առաջադրանքներին օգտակար է համալիր մոտեցում ցուցաբերել: Ինտենսիվ աշխատանքի կամ ուսուցման գործընթացներում կարելի է վերացնել կրթության կամ մասնագիտական վարպետության բացերը:

Առյուծ

Առյուծները փայլուն վիճակում են: Աճում է ձեր անձնական հմայքը, ճանաչվածությունը: Ավելանում է հարձակումները ճարպկորեն հետ մղելու ձեր ունակությունը: Կարելի է համարձակորեն պնդել ձեզ ցանկացած ոլորտում, որն այդ պահին հետաքրքրություն է ներկայացնում: Չարժե ժամանակ ծախսել մանրուքների վրա, հիանալի օր է մասշտաբային միջոցառումների համար: Գերազանց օր է հանգստի, շփման համար: Հնարավոր է ուսուցչական, դերասանական, գրական տաղանդի, բուժական ունակությունների ակտիվացում:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ չեն տալիս անգործության մատնվել: Հիմնական ջանքերն արժե ուղղել սկսած գործի հիմքի ամրապնդմանը: Կախված հետաքրքրությունների ոլորտից՝ դա կարող է լինել տարածք, անշարժ գույք, ինչ-որ իրավունքներ, տվյալների շտեմարան, անձնական կամ ընտանեկան կյանքի դասավորում, գործնական, գիտական, սոցիալական կամ ստեղծագործական ոլորտում երկարաժամկետ նախագիծ: Կարևոր է տեղյակ լինել նորություններից:

Կշեռք

Կշեռքների մեծամասնության համար օրը բարեհաջող է: Դրանից ամբողջովին օգտվելու համար չաժե կենտրոնանալ միջանկյալ նպատակների վրա, որոնք արդեն կորցնում են արդիականությունը: Կարևոր է տեսնել ընդհանուր հեռանկարը, ունենալ համախոհների ընկերական թիմ, տեխնիկական և տրանսպորտային հնարավորություններ: Ճիշտ ընտրած ուղին կլինի ձեր հաջողության գրավականը: Կարելի է լրացնել գիտելիքները, ընդլայնել շփման շրջանակը:

Կարիճ

Կարիճների համար կարևորություն են ստանում բարեկեցության բարձրացման հետ կապված հարցերը: Այդ առաջադրանքի իրագործման համար այժմ մի քանի ուղի կա: Կարիերայում և բիզնեսում հաջողությունը կախված կլինի ռեսուրսները ճիշտ օգտագործելու ձեր ունակությունից: Կարելի է թափ հաղորդել ձեզ համար օգտակար ծանոթություններին կամ հետաքրքիր նորարարական նախագծերին, որոնք ավելի վաղ սառեցվել էին: Դա ձեզ ոչ միայն հոգեբանկան բավարարվածություն կպատճառի, այլև շահույթ կստանաք գումարի, գիտելիքների, օգտակար կապերի տեսքով:

Աղեղնավոր

Առավելագույն հաջողության հասնելու համար Աղեղնավորերը պետք է կարողանան պնդել իրենց տեսակետը: Չարժե ուրիշի դիմակ կրել, ինքներդ ձեզ հավատարիմ մնացե՛ք ցանկացած իրավիճակում: Բնածին լավատեսական խառնվածքը կօգնի չվախենալ ցանկացած հարձակումից, թակարդից և սադրանքից, բաց լինել երկխոսության և ընկալունակ՝ արդար քննադատության համար: Հաջող օր է ժողովների, խորհրդակցությունների, հարցազրույցների համար:

Այծեղջյուր

Օրն արթնացնում է հետաքրքրասիրությունը, ստիպում է հետաքրքրվել ընթացիկ նորություններով: Շատ Այծեղջյուրներ կսկսեն հետաքրքրվել հասարակական իրադարձություններով, գիտահետազոտական տեսություններով, հայեցակարգերով, փորձարկումներով: Չարժե վախենալ մեծ ծավալի առաջադրանքներից: Աշխատանքի ընթացքում լիքը նոր բան կիմանաք: Արժե դիմել հիվանդության բուժման առաջադիմական եղանակի՝ հատկապես քրոնիկ հիվանդության դեպքում:

Ջրհոս

Այսօր նոր ազդակ կստանա հանրային կյանքի նկատմամբ Ջրհոսների բնածին հետաքրքրությունը: Կախված բնավորությունից և աշխատանքի բնույթից՝ կարող եք հետաքրքրվել սոցիալական ակցիաներով, բարեգործությամբ, քաղաքականությամբ, գիտատեխնիկական աշխարհի նորություններով: Հարցազրույցները, քննարկումները, խորհրդակցություններն ունեն հաջող ավարտի բոլոր հնարավորությունները: Մրցակցության դեպքում ավելի լավ կլինի տեղի ունեցողին վերաբերվել ինչպես խաղի, այլապես կպարտվեք:

Ձկներ

Ձկների հաջողության հիմքում կլինեն համարձակությունը և նպատակաուղղվածությունը: Չի խանգարի սովորելու պատրաստակամությունը: Կարևոր է նաև համոզմունքը, որով հետապնդում եք ձեր նպատակները: Վատ չի լինի նաև փոքր-ինչ իմպրովիզացիա ցուցաբերել, հեռանալ կոշտ ստանդարտներից: Սակայն չարժե խախտել հիմնական կանոնները, այլապես դա կարող է ձեզ համար խնդիրներ առաջացնել: Կարիերան կամ երազանքն իրագործելու հնարավորությունը կշեղեն ձեզ տնային գործերից:

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6