Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Շանթում» ձևավորված զույգերի «սիրո պատմությունները»

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
Ժողովրդական երգ. նոր սկիզբ. Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ Սևակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գևորգյանը, Եվա Թաշչյանը, Վահե Մարգարյանը, Պետրոս Պետրոսյանը, Սուրեն Ավոյանը, Ժաննա Դավթյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը ժողովրդական երգերը ներկայացրեցին ժամանակակից գործիքավորմամբ։ Թեև կարծիք կա, որ հասարակությունը հետաքրքիրված չէ ժողովրդական երգերով, երեկվա համերգը ճիշտ հակառակն ապացուցեց. բոլոր տոմսերը սպառվել էին, մի բան էլ՝ ավելին՝ նույնիսկ աստիճանների վրա նստելու տեղ չկար:) BlogNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում համերգի հետաքրքիր պահերը։
 
IMG_1868
 
Երգերի նոր գործիքավորումներն արել են Գիսանե Պալյանն ու Միքայել Մալյանը՝ Գիսանեն ռոքային, Միքայելը՝ դասական երանգով։ Երգերը սիրո մասին էին, յուրաքանչյուր երգիչ ներկայացրեց 2-ական անհատական կատարում և 1 զուգերգ։ Նրանց ելույթներն ուղեկցվում էին նախապես նկարահանված սիրո փոքրիկ պատմություններով։ Ձևավորվել էին հետևյալ զույգերը՝ Սևակ Ամրոյան-Սոնա Ռուբենյան, Սուրեն Ավոյան-Ժաննա Դավթյան, Պետրոս Պետրոսյան-Եվա Թաշչյան, Նարե Գևորգյան-Վահե Մարգարյան, Եվա Եգանյան-Գրիգոր Միրզոյան։
 
«Առաջին անգամ «Շանթի» շրջանակներում եմ սկսել երգել ժողովրդական երգ ու սիրով համաձայնեցի մասնակցել այս նախագծին։ Ինձ շատ են դուր եկել նոր մշակումները՝ նոր շունչ կա։ Կարծում եմ՝ կգրավեն երիտասարդներին»,- ասաց Սոնա Ռուբենյանն ու հավելեց, որ ԱՄՆ-ում լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգն էլ էր դրա ապացույցն է։ Ի դեպ, հետնաբեմում Սոնային ուղեկցում էր սիրելին՝ Վահագնը։
 
75 (19)
 
Երգչուհի Նարե Գևորգյանը չափազանց հուզված էր համերգից առաջ. «Պատասխանատվությունը շատ մեծ է։ Ժողովրդական երգ կատարելն արդեն իսկ պարտավորեցնող է։ Եթե «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները հիմա ավելի քիչ են հուզվում, նրանից է, որ իրենք իրենց ֆորմայի մեջ են։ Մեզ համար նոր և պատասխանատու համերգ է։ Կարծում եմ՝ այս համերգից հետո երիտասարդները շատ կսիրեն ժողովրդական երգերի այս տարբերակները։ Մեղեդային գծին չենք դիպել, ընդամենը նոր գործիքավորումներ են արվել, որոնք նոր շունչ են հաղորդել երգերին»։
«Ժողովրդական երգիչ» նախագծից Եվա Եգանյանն իր ամպլուայում էր, սակայն նա էլ էր լարված համերգից առաջ. «Կարծում եմ՝ ցանկացած համերգից առաջ մի քիչ լարվածությունը լավ է, քանի որ դա պատասխանատվություն է։ Ինձ շատ են դուր եկել ժամանակակից գործիքավորումները։ Հնից շատ չենք շեղվել, պարզապես ավելացել են էստրադային գործիքներ։ Ամեն ինչ շատ ճաշակով է արված, որպեսզի դուր գա բոլոր տարիքային խմբերին»,- ասաց Եվան։
 
75 (8)
 
Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը նշեց, որ ինքը ժողովրդական երգերը նորովի ներկայացնելու փորձ ունեցել է և կարող է ասել, որ դա սիրվում է։ «Ընկերոջս հետ նույնիսկ բլյուզային ոճով ենք նեկայացրել ժողովրդական երգը։ Այս տարբերակններն էլ շատ հետաքրքիր են՝ ականջի համար հաճելի։ Համերգն ԱՄՆ-ում հիանալի արձագանք ստացավ, հուսով ենք՝ էստեղ էլ այդպես կլինի, քանի որ ամիսների տքնաջան աշխատանք է տարվել»,- ասաց նա։ Անդրադառնալով Սոնայի  հետ զուգերիգին՝ Սևակն ասաց, որ համագործակցությունը շատ հեշտ է ստացվել, քանի որ Սոնան շատ լավ է երգում ժողովրդական աշուղական երգեր։
 
Վահե Մարգարյանը խոստովանեց, որ առհասարակ բոլոր երգերի հին գործիքավորումներն է սիրում, սակայն կարծում է, որ շատ երիտասարդների համար հետաքրքիր կլինեն այս տարբերակները։ «Ինձ համար այս նախագիծը կարծես արվեստի դասընթաց լիներ, որի ընթացքում շատ բան եմ սովորել։ Միշտ ցանկացել եմ երգել այս ժանրում։ Մի քիչ դժվար է, բայց այնքան հաճելի, որ սիրով հաղթահարում ես դժվարությունը»,- նշեց երիտասարդ երգիչը։
 
75 (16)75 (12)75 (10)75 (8)75 (20)75 (26)75 (6)75 (4)75 (23)75 (28)75 (18)75 (5)75 (2)75 (1)IMG_1831IMG_1835IMG_1839IMG_1848IMG_1852IMG_1863IMG_1873IMG_1845
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California