Հնդկաստանում տղամարդն իր դստեր գլուխը ձեռքին քայլել է փողոցում (տեսանյութ)
VIDEOՀնդկաստանի Ուտար Պրադեշում Սարվեշ Կումար անունով տղամարդը, ով զբաղվում է բանջարեղենի վաճառքով, քայլել է փողոցում` իր 17-ամյա դստեր գլուխը ձեռքին: Այս մասին հաղորդում է World Of Buzz-ը:
Նշվում է, որ հանցագործին նկարահանել են ոստիկանության բաժանմունք տանող ճանապարհին:
Իրավավապահ մարմիններին նա պատմել է, որ գլխատել է իր դստերն այն բանից հետո, երբ իմացել է, որ նա հանդիպում է տղայի հետ, ում ինքը չի հավանում: Նա նաև նշել է, որ կսպաներ նաև իր դստեր սիրեցյալին, եթե գտներ նրան:
Պարբերականի հաղորդմամբ` ինքնախոստովանությունից անմիջապես հետո տղամարդուն ձերբակալել են, ինչպես նաև բերման են ենթարկել նրա կնոջը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



