Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Պարզեք Ձեր բնավորությունն ըստ արյան խմբի

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Արյան խումբը շատ բան է հուշում մարդու մասին։ Մասնագետները պնդում են, որ արյան խումբը մարդու հայելին է։ Ստորև ներկայացվող հոդվածը կօգնի Ձեզ գլուխ հանել արյան տարբեր խմբերի առանձնահատկություններից։

Արյան I խումբ

Արյան այս խումբը համավում է ամենահինը։ Այն  հասել է մինչև մեր օրերը դեռևս նեանդերտալացիների ժամանակներից (մ.թ.ա. 60000 – 40000 թ.)։ Այդ ժամանակ մարդիկ նախընտրում էին սնվել բացառապես կոշտ սննդով, ինչպիսին են օրինակ՝ գիշատիչ կենդանիների լեշը, բազմաբնույթ վայրի բույսեր, ինչպես նաև մի շարք միջատներ։

Ինչ գործունեությամբ է խորհուրդ տրվում զբաղվել առաջին խմբի արյամբ մարդկանց

Որպես կանոն, այն  մարդիկ, ովքեր առաջին խմբի արյուն ունեն, միանգամից մի քանի գործ են նախաձեռնում, սակայն, ցավոք, ոչինչ չեն կարողանում ավարտին հասցնել։ Այնուամենայնիվ, նրանք կարողանում են հեշտությամբ գտնել այնպիսի մարդկանց, ովքեր կհամաձակնվեն իրենց փոխարեն ամեն ինչ անել, իսկ իրենք էլ հաճույքով վերահսկում են գործի արդյունքները։ Հայտնի է, որ նրանք ի վիճակի չեն հանգիստ արձագանքել հրամայական տոնին, սակայն իրենք էլ հաճույքով հրամաններ են տալիս։ Այս հատկությունները I խմբի արյուն ունեցող մարդկանց օգնում են դառնալ տնօրեններ ու ղեկավար պաշտոններ զբաղեցնել տարբեր կազմակերպություններում։ Այս մարդիկ աչքի են ընկնում առաջնորդական հատկություններով, ինչը նրանց թույլ է տալիս մարդկանց տանել իրենց հետևից։

Հիվանդությունների ռիսկը

Այս խմբի արյուն ունեցող մարդկանց կյանքի հիմքում ընկած է շարժումը։ Նրանք նախընտրում են միսը։ Նրանց օրգանիզմին անհրաժեշտ է մարսել ծանր սնունդը, իսկ դրա համար հարկավոր է շատ  շարժվել։ Եթե առաջին խմբի արյուն ունեցող մարդը սակավաշարժ է դարձել, դա հիվանդության առաջին նախանշանն է։

Տղամարդն ու սեքսը

Այս մարդկանց կարելի է մեկ բառով բնութագրել. Կազանովա։ Այսպիսի տղամարդիկ շնորհալիորեն նվաճում են կանանց համակրանքը։ Նրանք սիրում են այն զուգընկերուհիներին, ովքեր ունակ են հնարավորություն ընձեռել իրենց հանդես գալ նվաճողի դերում։ Այսպիսի տղամարդու գրկում կինը երբեք չի հիասթափվի, քանի որ արյան առաջին խմբին պատկանող տղամարդիկ լավ սիրեկաններ են։

Կինն ու սեքսը

Այսպիսի կանանց համար սեքսը երբեք շատ չի լինում։ Տղամարդիկ պետք է շատ տքնեն։ Այսպիսի կանայք հեշտությամբ կարող են տղամարդկանց հասցնել լիակատար, սակայն ոչ այնքան հաճելի ուժասպառության։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ գրավիչ են, բայցև խիստ խանդոտ։ Այսպիսի կնոջ զուգընկերը շարունակ ստիպված է լինելու ապացուցել իր հավատարմությունը։

Արյան II խումբ

Արյան այս խումբն ի հայտ է եկել մ.թ.ա. 25000 և 15000 թթ. միջև ընկած ժամանակահատվածում, երբ մարդիկ սկսեցին ամենակեր դառնալ։ Մարդիկ սկսեցին հողագործությամբ զբաղվել, ինչպես նաև վայրի կենդանիներ պահել։

Ինչ գործունեությամբ է խորհուրդ տրվում զբաղվել երկրորդ խմբի արյամբ մարդկանց

Այս մարդիկ թաքնված առաջնորդներ են։ Ի տարբերություն առաջին խմբի արյամբ մարդկանց, ովքեր կոնֆլիկտային են, երկրորդ խմբի արյամբ մարդիկ հեշտությամբ հարմարվում են ցանկացած միջավայրում։ Շատերը խորհուրդ են հարցնում այսպիսի մարդկանցից, քանի որ նրանք ուրիշների խնդիրները շատ ավելի լավ են լուծում, քան իրենց սեփական խնդիրները։ Այսպիսի մարդիկ ծնված են շփման համար։ Նրանց համապատասխան են հետևյալ մասնագիտությունները՝  բժիշկ, ադմինիստրատոր, ուսուցիչ, սպասարկման ոլորտի աշխատակից և այլն։

Հիվանդությունների ռիսկը

Այսպիսի մարդիկ, որպես կանոն, թույլ տեսողություն, սիրտ ու փայծաղ ունեն։ Կանգային երևույթներ թույլ մի՛ տվեք լյարդում, երիկամներում ու սեռական օրգաններում։

Տղամարդն ու սեքսը

Արյան այս խումբն ունեցողները շատ ամաչկոտ են։ Նրանք իրենց զգացմունքներն արտահայտում են թեթև հպումով կամ պարզապես հայացքով։ Եթե զուգընկերուհին կարողանա իր հավատարմությունն ապացուցել արյան այս խումբն ունեցող տղամարդուն, ապա տղամարդը ողջ կյանքում հավատարիմ կմնա նրան։

Կինն ու սեքսը

Ավելի լավ կին գտնել պարզապես հնարավոր չէ։ Նա հոգատար է, սիրառատ ու ամենակարևորը՝ նվիրված, սակայն դրա հետ մեկտեղ նա կասկածամիտ է, ընդ որում նրա կասկածները հաճախ անհիմն են։ Երբեմն նա նաև ամաչկոտ է։ Այսպիսի կանանց շատ դժվար է սիրահարեցնել, սակայն եթե անգամ տղամարդուն հաջողվի անել նման բան, կինը երբեք առաջինը չի խոստովանի իր զգացմունքները։

Արյան III խումբ

Արյան այս խումբն ի հայտ է եկել մոտավորապես մ.թ.ա. 15000 տարի առաջ՝ այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին տոթակեզ Արևմտյան Աֆրիկայից տեղափոխվել ցրտաշունչ Հիմալայների տարածք։ Երբ մարդիկ սկսեցին զգալ կլիմայական փոփոխություններն իրենց մաշկի վրա, սկսվեց մուտացիան, որի ընթացքում էլ ձևավորվեց արյան երրորդ խումբը։ Ներկայումս արյան այս խումբն ունեցող բազում մարդիկ բնակվում են Արևմտյան Եվրոպայի տարածքում։

Ինչ գործունեությամբ է խորհուրդ տրվում զբաղվել երրորդ խմբի արյամբ մարդկանց

Այս մարդիկ ճշգրտորեն և համբերատարությամբ կատարում են իրենց առջև դրված առաջադրանքները։ Այս մարդկանց վիճակված է դառնալ ոսկերիչ, սրտի վիրաբույժ, տնտեսագետ, պետաշխատող։ Քանի որ նրանք կարող են հեշտությամբ բացահայտել ճշմարտությունը, նրանք կարող են հիանալի փաստաբան, քրեագետ, հարկայինի աշխատակից, ինչպես նաև հետաքննիչ։

Հիվանդությունների ռիսկը

Դիտարկվում են ստամոքսի, քթըմպանի, կերակրափողի հետ կապված խնդիրներ։ Մի խոսքով, առողջական խնդիրներ կարող են ծագել կապված այն բոլոր օրգանների հետ, որոնցում լորձաթաղանթ կա։

Տղամարդն ու սեքսը

Արյան այս խմբին պատկանող տղամարդիկ սրտակեր դոն ժուաններ են, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս տղամարդկանց հայտնի է ճշմարտությունը. դա բնավ էլ իրենց կերպարը չէ։ Այսպիսի տղամարդիկ ի վիճակի չեն փոքրիկ սիրավեպից ավելի հեռուն գնալ, քանի որ շատ են վախենում սիրուց։ Նրանք շատ հազվադեպ են ամուսնական դավաճանության գնում։ Այն կինը, ով այսպիսի կյանքի ընկեր ունի, ցանկացած իրավիճակում կարող է հույսը դնել նրա օգնության վրա։

Կինն ու սեքսը

Այսպիսի կանայք ամբողջ ուժով ձգտում են սիրային հարաբերություններում աչքի ընկնել էքստավագանտ պահվածքով։ Նմանատիպ պահվածքը հաճախ ստիպվում է զուգընկերոջը կասկածել կնոջը դավաճանության մեջ։ Այնինչ իրականում կասկածելու տեղիք չկա. չէ՞ որ այսպիսի կանայք նվիրված են ու հավատարիմ։ Այսպիսի կանանց ուղղակի անհրաժեշտ է ամեն ինչ վերցնել իրենց փխրուն ձեռքերի մեջ մասնավորապես այն դեպքում, եթե տղամարդը ևս արյան երրորդ խումբն ունի։ Քանի որ երրորդ խմբի արյուն ունեցող տղամարդկանց համար սեքսն ամենակարևորը չէ, կանայք պետք է գրավեն նրանց կյանքի բոլոր ասպարեզներում, ոչ թե սոսկ անկողնում։ Այդ ժամանակ տղամարդիկ երախտագիտությամբ կլցվեն իրենց կանանց նկատմամբ։

Արյան IV խումբ  

Սա արյան ամենանոր խումբն է։ Այն ի հայտ է եկել մոտավորապես 1000 տարի առաջ արյան I ու III խմբերի միախառնման արդյունքում։ Սա նաև ամենահազվագյուտ արյան խումբն է, քանի որ այն  հանդիպում է բնակչության ընդամենը 5 տոկոսի շրջանում։ Արյան այս խումբն ունեցող մարդիկ լավ զարգացած իմունիտետ ունեն, սակայն նրանց մոտ բարձր է նաև շատ ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։

Ինչ գործունեությամբ է խորհուրդ տրվում զբաղվել չորրորդ խմբի արյամբ մարդկանց

Այս մարդիկ նստակյաց են։ Այդ պատճառով էլ նրանց համապատասխան են այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են արխիվի աշխատակիցը, գիտնականը և գյուտարարը։

Հիվանդությունների ռիսկը

Վտանգի տակ են բոլոր խոցելի տեղերը, օրինակ՝ լսողական օրգանները, մաշկը, հոդերը։

Տղամարդն ու սեքսը

Այսպիս տղամարդիկ մագնիսի պես ձգում են կանանց։ Նրանք ունակ են հեշտությամբ նվաճել ցանկացած կնոջ։ Կնոջը սիրահետելու գործում նրանք անգերազանցելի են։ Թեպետ նրանք իրենց լավ ու հարմարավետ են զգում կանանց ընկերակցությամբ, նրանք երբեք կուրորեն չեն տրվում իրենց զգացմունքներին։

Կինն ու սեքսը

Արյան այս խումբն ունեցող կանայք ևս անգերազանցելի են իրենց սեքսուալ գրավչությամբ։ Նրանք երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չեն զգում, սակայն քչերին է հաջողվում նվաճել այս կանանց ուշադրությունը։ Եթե չորրորդ խմբի արյուն ունեցող կինը կարողանա այնպիսի զուգընկեր գտնել, ով կկարողանա սանձել նրա բնավորությունը, նա թույլ կտա այդ տղամարդուն իշխանությունն իր ձեռքը վերցնել։

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6