Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Նրա ծնունդով մեր տանը տիրում է ավելի տաքուկ տրամադրություն. ծնվել է Նարինե Պետրոսյանի երրորդ դուստրը

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նարինե Պետրոսյանի ընտանիքում արդեն 15 օր է, ինչ ապրում է նրանց երրորդ երջանկությունը. Ճիշտ կես ամիս առաջ ծնվել է նրա երրորդ դուստրը՝ Ադելը, ով իր հետ ձմռան այս ցուրտ եղանակին անասելի ջերմացրել է դերասանուհու ընտանիքը:

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ. «Մեր տան ամենագլխավոր փոփոխությունը մեկ հոգով ավելանալն է,- նկատեց դերասանուհին ու շարունակեց, - Որպես բազմազավակ ծնողներ՝ զգացողությունների մասին առանձնապես չեմ կարող խոսել, միայն կասեմ, որ կարծես թե կյանքի նոր էտապ  է սկսվել մեր փոքրիկի հետ, նրա ծնունդով մեր տանը տիրում է նրբության, ավելի տաքուկ տրամադրություն: Մեր Ադելի ծնունդով մի տեսակ ձմեռն էլ է ջերմացել. Ընդհանրապես ես տարվա այս եղանակը չեմ սիրում, ուստի ինձ համար ուրախալի է, որ նա հենց այս եղանակին է ծնվել, քանի որ իմ չսիրված եղանակին ես միշտ կունենամ իմ տաքուկ անկյունը»:

Արդեն 3 երեխայի մայր Նարինեն նկատեց նաեւ. «Իհարկե, առաջնեկի ծնունդի ժամանակ մոր համար ամեն բան նոր է, անսովոր, բայց ամեն երեխայի ծնունդով նոր զգացողություններ ես ունենում, նրանց ամեն ծնունդը նոր տոն է դառնում, բացի այդ, որպես մայր, տարիքի հետ ուրիշ, ավելի հասուն կերպով ես ընկալում եւ վերաբերվում: Օրինակ իմ առաջնեկը ինձ համար շատ հեշտ մեծացավ, որովհետեւ այն ժամանակ նույն տարիքից ելնելով  շատ թեթեւ էի նայում ամեն բանի, բայց հիմա մի տեսակ թե պատասխանատվությունն է մեծանում, թե հասկանում ես, որ երեխայի համով շրջանը շուտ է ավարտվում  եւ պետք է հասցնես վայելել…Մի խոսքով հասուն տարիքում երեխա ունենալն էլ իր առավելությունն ունի»:

Նարինե Պետրոսյանը երեխաների խնամքի հարցում դեռեւս ինքնուրույն է գլուխ հանում. «Ճիշտ է երեք երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ, բայց փորձում եմ դեռեւս ինքնուրույն գլուխ բերել: Ուզում եմ մեկ, երկու ամիս վերականգնվել, քանի որ կեսարյան հատումով եմ երեխա ունեցել, բայց հետո կդիմեմ դայակի, ով ինձ օգնել է նաեւ առաջին երկու երեխաներիս հարցում»,- նշեց նա:

Ի դեպ, նորաթուխ մայրիկը պատմեց, որ փոքրիկի անվան հարցում բավականին «տանջվել» են. «Մի քանի անուն էինք մտածում, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում կողմնորոշվել, անգամ, երբ ծնվել էր, դեռ հիվանդանոցում նայում էի դեմքին ու տարբեր անուններ տալիս՝ ցանկանալով իր ռեակցիան տեսնել, արդյունքում որոշեցինք պահպանել մեր «Ա» տառերի շարունակությունն ու ընտրեցինք Ադել անունը»,- պատմեց Նարինեն:

Հետաքրքրվելով, թե ընտանիքի նոր անդամի գալուստը ինչպե՞ս ընդունեցին դերասանուհու դստրերը՝ Անին եւ Աելիտան, Նարինե Պետրոսյանը պատմեց.

«Պատկերացրեք, որ իրենք շատ երկար ժամանակ էին սպասում փոքրիկ քույրիկին: Մինչ Ադելի ծնունդը ես ու ամուսինս շատ էինք խոսում մեր աղջիկների հետ, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք: Կարծում եմ, այդ բարիերը մենք չունեցանք, որովհետեւ նրանք արդեն մեծ են, փորձում եմ շատ հասուն կերպով մոտենալ, անգամ Աելիտան, ով գրեթե 5 տարեկան է, շատ խնամքով է վերաբերվում քույրիկին, ուզում է անընդհատ գրկել, սիրել»:

Հետաքրքրվելով, թե արդեն փորձառու մայրիկը կցանկանա՞ ապագայում կրկին մայրանալ, Նարինեն ծիծաղելով նկատեց. «Բացի ինձնից, բոլորը այդ մասին մտածում են, թող բոլորը գան ինձ օգնեն, գուցե այդ ժամանակ մտածեմ այդ մասին: Իհարկե, ամուսինսն յուրաքանչյուր հայ տղամարդու նման մտածում է որդու մասին, բայց մենք շատ երջանիկ ենք նաեւ մեր աղջիկներով: Գուցե հետագայում կրկին մայրանամ, դա մեր որոշելիքը չէ, Աստված առաջ»:

Դերասանուհին նախատեսում է աշխատանքին վերադառնալ փետրվարից: Մեր այն նկատառմանը, թե ինչպե՞ս է կարողանում երեխաներից հետո վերադառնալ իր նախկին կազմվածքին, Նարինե Պետրոսյանը կիսվեց իր տարբերակով. «Պատկերացրեք հիմա էլ ով ինձ տեսնում է, զարմացած ասում են՝ «Ու դու պետք է ասես, որ 3-րդ երեխա՞ն ես ունեցել»: Իրականում ես շատ եմ կարդում հղի կանանց համար համապատասխան գրականություն, հետեւում եմ մարդկանց փորձին, հղիության ընթացքում փորձում եմ նորմայից ավել չգիրանալ, բացի այդ հղիության առաջին 4 ամիսը հաճախում եմ հատուկ խորեգրաֆիկ դասընթացների, ինչը եւս ազդում է կազմվածքը պահպանելու հարցում: Պետք է սիրես ինքդ քեզ, հետեւես եւ ապրես առողջ ապրելակերպով»,- նշեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6