Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Նախագիծը Գրիգին հանձնելու որոշում ես չեմ կայացել»․ Վաչեն՝ «Երգիր, թե կարող ես»–ը չվարելու որոշման և ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու լուրերի մասին

LIFE

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ–ում, այս եթերաշրջանում չի վարում «Երգիր, թե կարող ես» երաժշտական նախագիծը։ Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ նախագիծը վարում է Գրիգ Գևորգյանը։

Վաչեն այս թեմայով հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին ու խոսել ինչպես նախագիծը չվարելու որոշման, այնպես էլ ԱՄՆ մեկնելու պատճառի, այնտեղ մշտական բնակություն հաստատելու խոսակցությունների, հետպատերազմական ծանր հոգեվիճակի մասին։

Անդրադառնալով «Երգիր, թե կարող ես» նախագծին՝ Վաչեն ասաց․ «Ինձ մոտ տեղի է ունեցել իմ գործունեության դրսևորման կուրսի փոփոխություն։ Շատ ժամանցային հաղորդումների մեջ այս փուլում ինձ չեմ տեսնում։ Ավելի շատ ուզում եմ խորանալ սթենդափ ժանրի, ավելի իմաստային, ինչու ոչ, նաև փիլիսոփավերլուծական հումորային ձևաչափի մեջ, որտեղ արածիդ մեջ ասելիք կա»։

Դիտարկմանը, որ բավականին ուշ է որոշում կայացրել չնկարահանվել նախագծում, քանի որ Գրիգին նախագիծ հրավիրելու որոշումը վերջին պահին է կայացվել, նա արձագանքեց․ «Նմանօրինակ  նախագծերում չլինելու որոշումս կայացրել եմ վերջերս, երևի, դա է պատճառը, որ ավելի շուտ չենք տեղեկացրել հաղորդման երկրպագուներին»։

Հաղորդավարից հետաքրքրվեցինք՝ նախագիծը Գրիգին հանձնելու որոշումը 1 եթերաշրջանի համա՞ր է, թե լսարանան իրեն այլևս չի  տեսնի այս նախագծում։ «Նախագիծը Գրիգին հանձնելու որոշում ես չեմ կայացել, ես պարզապես խնդրել եմ «Արմենիա TV»–ի ղեկավարությանը՝ ըմբռնմամբ մոտենալ իմ՝ այս եթերաշրջանում  չլինելուն։ Շատ ուրախ եմ, որ նրանք այդպես են վարվել և ինձ փոխարինել են մեկ այլ հաղորդավարով, որպեսզի պրոյեկտը չկանգնի»,– ասաց նա։

Վաչեի՝ ԱՄՆ մեկնելուց, առավել ևս «Երգիր, թե կարող ես» նախագիծը չվարելուց հետո շատ արագ լուրեր տարածվեցին, որ նա նպատակ ունի մշտական բնակություն հաստատել ԱՄՆ–ում, այդ պատճառով էլ չվերադարձավ։

«Ամեն անգամ, երբ հայտնվում եմ ԱՄՆ–ում կամ որևէ այլ երկրում, տարածվում են լուրեր, որ ահա մշտական բնակության է մեկնել, բայց միշտ դրանք ընդամենը լուրեր և ասեկոսեներ են մնում։  Տվյալ դեպքում ինձ մոտ չկա ԱՄՆ–ում մշտական բնակություն հաստատելու մտադրություն»,– ասաց նա։

Հաղորդավարը շեշտեց, որ  այժմ ԱՄՆ–ում է հանգստանալու նպատակով։ «Միացյալ Նահանգներում ինձ շատ են տեսել, 2007 թվականին համերգաշարերով միշտ եղել ենք այստեղ։ Դրանից հետո շատ հաճախ եմ եկել այստեղ պարզապես հանգստանալու, քանի որ շատ բարեկամներ և ընկերներ ունեմ։ Այս պահին ԱՄՆ–ում եմ ավելի շատ ցրվելու, օդափոխվելու և մտքերս հավաքելու, հաջորդ սթենդափ շոուիս մտքերին և սցենարական աշխատանքներին տրամադրվելու համար։ Ուզում եմ ավելի կտրված լինել և կենտրոնանալ իմ հաջորդ գործունեության վրա»։

Այս ընթացքում քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև Վաչեի անձնական կյանքը․ նրա՝ ԱՄՆ–ում լինելու, կնոջ՝ Գայանե Մանուկյանի՝ Հայաստանում լինելու փաստը կրկին քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բաժանվել է։ Դերասանը, սակայն, զերծ մնաց այս մասին խոսելուց։ «Իմ անձնական կյանքը շատ է քննարկվել, ինչն ինձ երբեք դուր չի եկել, դրա համար թույլ տվեք չմեկնաբանել այս լուրերը»,– ասաց նա։

Ժանրային փոփոխության գնալու որոշումը Վաչեն կայացրել է պատերազմից հետո։ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններինը ծանր հետևանքներ են թողել դերասանի վրա։

Պատերազմական օրերին նրա եղբայրն առաջնագծում էր, ինքն էլ անձնական կորուստներ է ունեցել և բավականին ծանր օրեր ապրել․ «Մոտ ընկերս զոհվեց, Երևանում վերջինը ես էի տեսել նրան, ճանապարհել։ Դա ինձ համար ահավոր ծանր էր։ Նրանից հետո նաև գործընկերներիցս մեկը զոհվեց՝ երիտասարդ երեխա էր։ Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, բոլորն իմ ընկերներն ու ախպերներն էին, ովքեր այս պատերազմում տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը»։

Հետպատերազմական սթրեսը հումորիստը լիարժեք չի հաղթահարել, ինչն ավելի է նպաստել նրա՝ այս շրջանում բոլորից հեռու լինելու որոշմանը և ստիպել մտածել առավել օգտակար աշխատանք անելու մասին։

«Հետպատերազմյան դեպրեսիան յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Չեմ կարող բացել, թե ինչ է կատարվում իմ ներսում, ոչ ոք չգիտի՝ ինչ է ինձ հետ կատարվում։ Ամեն դեպքում, դա հաղթահարելու դեպքում էլ ինչ–որ եզրակացությունների և վերլուծությունների ես գալիս։ Ուզում եմ ինքս այնքան ուժեղ լինել, որպեսզի նման իրավիճակներում միշտ կարողանամ ավելի շատ օգտակար լինել մեր հայրենիքին, մեր հայ ժողովրդին»,– ասաց նա։

Դերասանը նկատեց, որ այժմ «մեջքն ուղղելու» խնդիր չունի, այս ամենը պարզապես իրեն  մտածելու տեղիք է տալիս․ «Ուրիշին մեղադրելը և դրանով մխիթարվելը միշտ հեշտ է։ Ինքս միշտ ավելի շատ մտածել եմ՝ միգուցե ե՞ս մի բան ճիշտ չեմ արել որպես հայ, որպես քաղաքացի, մարդ, ով անհանգիստ է իր  հայրենիքի և ժողովրդի ճակատագրի համար։ Գուցե  շատ ավելի շա՞տ պետք է աշխատեմ, փորձեմ մտածել ազգային ինչ–որ գաղափարախոսության սերմեր, որպեսզի բոլոր հայերը գոնե մի հարցի շուրջ համակարծիք լինեն, բոլորս նայենք մեկ ուղղությամբ, որովհետև այս վիճակից միայն համախմբվելով կարող ենք դուրս գալ։ Կարծում եմ՝ երկար տարիներ հումորով զբաղվելու արդյունքում մեզ վրա կա պատասխանատվություն մարդկանց տրամադրության համար։ Այս ժամանակը վերցրել եմ ավելի տրամադրվելու նոր աշխատանքին։ Ես հումորից դուրս չեմ գալու, ուղղակի փորձելու եմ ինչ–որ ձևով օգտակար լինել։ Այս պահին չեմ կարող փակագծեր բացել, չեմ էլ ուզում ամպագոռգոռ բառեր ասել, բայց իմ ամբողջ ուշքն ու միտքն ուղղված է մեր ազգի, հայ ժողովրդի և հայրենիքի ամրապնդմանը՝ գտնելու այն ձևաչափը, որով ես, որպես հումորիստ, կարող եմ ինչ–որ կերպ նպաստել դրան, ոչ թե միայն ժամանց կամ կոմերցիոն նպատակներ հետապնդեմ»։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan