Աշխարհի ամենահին ռեստորանը գտնվում է Իսպանիայում
LIFELife.panorama.am-ը գրում է.
“Botin” (Sobrino de Botin) ռեստորանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահին ռեստորան: Այն բացվել է 1725 թվականին իսպանացի Բոտին ընտանիքի կողմից:
Նախքան XVIII դարի սկիզբն Իսպանիայում սննդի հաստատություններում գործում էր գինու և մսի վաճառքի արգելք: Այս միջոցառումը կիրառվում էր առևտրականների ապրանքների տնտեսական պաշտպանությունն ապահովելու նպատակով. ''Botin''-ում բոլոր ուտեստները պատրաստվում էին միայն այն բաղադրիչներով, որոնք իրենց հետ բերում էին այցելուները:

Ներկայումս ռեստորանն առաջարկում է մասնավորապես կաստիլյան խոհանոցի կերակրատեսակներ: Այցելուները կարող են համտեսել տապակած ուտեստներ գառան և խոզի մսով:

“Botin”-ում կարելի է համտեսել նաև ապուր, որը կոչվում է ռեստորանը հիմնադրողների անունով: Ճաշատեսակը բաղկացած է հավի արգանակից, ձվից և մեծ քանակությամբ սխտորից:




