Լիլիթ Մակունցը «նեղացավ» գնաց
VIDEOԱյսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ընտրություններում իշխող ուժի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը:
«Արդյո՞ք չկա մեկ այլ անձ, ով կարող է գլխավորել ցուցակը, եթե հաշվի առնենք այն, որ Փաշինյանը վարկաբեկված ղեկավար է, չի կարո՞ղ ցուցակը գլխավորել օրինակ Արարատ Միրզոյանը, մի՞թե իշխող կուսակցությունն անձ-կուսակցություն է»,-հետաքրքրվեցին լրագրողները:
Մակունցը, չգիտես թե ինչու, վիրավորական համարեց հարցը. «Խնդրում եմ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չտալ ինձ ու մնալ կոռեկտության սահմաններում»,-ասաց նա:
Մակունցը նշեց, եթե այդպես շարունակվի, ինքը կդադարեցնի ճեպազրույցը:
Ակնթարթներ անց նա ուղղակի հեռացավ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



