Ինչով դիմավորել 2016-ի Ամանորը․ խորհուրդներ կենդանակերպի նշաններին
LIFEԱմեն տարի՝ Ամանորից առաջ, շատերին նույն հարցն է տանջում՝ ինչ հագնել Ամանորի գիշերը։ Եվ հիմա էլ՝ 2016-ից առաջ շատերը դեռ չեն որոշել, թե ինչ հագուստով կարելի է դիմավորել Հրե Կապիկի տարին։ Քանի որ ամանորյա տրամադրության վրա ազդում է նաեւ մեր հագուստը, ուրեմն պետք է հանգամանորեն պատրաստվել Ամանորին։
2016-ը Հրե Կապիկի տարի է, հետեւաբար՝ պետք է նախապատվությունը տալ նորաձեւ, նորարարական ոճին, հանգիստ կարող եք կտրուկ փոփոխությունների դիմել։ Խորհուրդներ տղամարդկանց՝ կարող եք այս ամանորին ավելի թեթեւ, ոչ պաշտոնական ոճը նախընտրել, կապիկը սիրում է անհատական մոտեցում։
Խորհուրդներ կանանց՝ ընտրել թեթեւ, եթերային զգեստներ։ Թեթեւ զգեստը, լայն տապատը կօգնի ձեզ ազատ զգալ։ Հիշեք, որ Կապիկը չի սիրում խիստ, ձանձրալի հագուստ։ Խիստ ու աշխատանքային ոճի հագուստը առաջին հերթին պետք է բացառել այս տարվա ամանորին։ Իսկ ահա անսովոր հագուստներ համարձակ կերպով կարող եք հագնել, տարօրինակ, չկրկնվող կոմբինեզոններն իսկականն են։ Մի մոռացել նաեւ աքսեսուարների մասին։ Խոշոր պայուսակները, վանդակավոր նախշերը պարտադիր են։ Այս ամանորին որքան շատ լինեն փայլերը, ծաղիկները, էկզոտիկ նախշերը, այնքան ավելի լավ։ Մի վախեցեք տարօրինակ տեսք ունենալ, կարեւորը՝ դուր գաք տարվա տիրուհուն՝ Կապիկին։
Մի մոռացեք նաեւ զարդերի մասին։ Խոշոր ձեւնոցներ, ականջօղեր, մատանիներ, դրանք շատ հարմար են այս ամանորին։ Կապիկը ոսկի է սիրում, հետեւաբար, կարելի է ոսկյա զարդեր կրել։ Past.am-ը ներկայացնում է խորհուրդներ կենդանակեպի նշաններին՝ առանձին-առանձին.
Խոյերը կարող են ընտրել մետաքից հագուստ՝ շրջազգեստ, բլուզներ, տաբատներ, դրանք ձեզ ռոմանտիկ տեսք կհաղորդեն։
Ցուլերն ավելի լավ է շեշտը դնեն աքսեսուարների վրա։ Ոսկեգույն, մեծ ականջօղերը իսկականն են։
Երկվորյակները կարող են զգեստի մեջ փետուրից ինչ-որ բան ներառել՝ փետուրով գլխարկ, բլուզ կամ զարդ։
Խեցգետինները կարող են օրիգինալ գտնվել ու ամանորի գիշերը դիմակ կրեն։ Սա թույլ կտա նրանց առեղծվածային երեւալ այդ կախարդական գիշերը։
Առյուծները կարող են իրենց զգալ խնջույքի տերերը։ Նրանք կարող են համարձակ կերպով թագ կրել, որը ցույց կտա, թե ով է այդտեղ գլխավորը։
Կույսերը, հատկապես՝ կանայք, ովքեր այս համաստեղության տակ են ծնվել, պարտադիր պետք է զգեստ կրեն ամանորի գիշերը։ Նախընտրելի կլինի երկար, մոխրագույն երանգ ունեցող զգեստը։
Կշեռքները՝ միակ կենդանակերպի նշանն է, որ կարող են մորթե հագուստ կրել 2016-ը դիմավորելիս։ Կարիճները, մասնավորապես այս համաստեղության տակ ծնված կանայք, պետք է բարձրակրունկ կոշիկներ հագնեն, լավ կլինի՝ ծաղկավոր կամ գունեղ։
Աղեղնավորները թող շեշտը դնեն գլխարկների վրա։ Մի վախեցեք, եւ հանգիստ կերպով օրիգինալ գլխարկով ներկայացեք ամանորյա խնջույքին։
Այծեղջուրները լավ կանեն, որ ծաղիկներով հագուստ կրեն։ Ծաղիկները խոշոր կլինեն, թե մանր, կարեւոր չէ։
Ջրհոսները պետք է անպայման աչքի ընկնեն այդ գիշեր, հետեւաբար, պետք է փայլուն շորեր հագնեն։
Ձկները պետք է տրոպիկական, օրիգինալ նախշերով հագուստ ընտրեն, որպեսզի հաճոյանան Հրե Կապիկին։
Եւ հիշեք, որ Հրե Կապիկի տարին դիմավորելիս գույներն էլ պետք է համապատասխան լինեն։ Ողջունելի են կարմիր, նարնջագույն, դեղին, ոսկեգույն, շոկոլադի եւ մուգ վարդագույն գույները։



