Տավարի միս․ օգտակա՞ր է, թե՞ վնասակար
LIFEՏավարի եւ հորթի միսը թերեւս ամենատարածված սնունդն է աշխարհում։ Համարվում է, որ մսի այս տեսակն ամենաօգտակարն է։ Սակայն շատերը չգիտեն տավարի մսի վնասակար հատկանիշների մասին։ Մասնագետները մեկ անգամ չէ, որ նշել են, որ տավարի միսը սպիտակուցների, երկաթի աղբյուր է, որոնք այդքան անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։ Տավարի միսը ավելի արագ է յուրացվում մարդու օրգանիզմում, քան անգամ մրգերն ու բանջարեղենը։ Մասնագետները կարծում են, որ տավարի միսը դիետիկ է, հետեւաբար, այն խորհուրդ են տալիս վիրահատություն տարած մարդկանց։
Սակայն բոլոր այս օգտակար հատկանիշների կողքին տավարի միսը նաեւ վնասակար հատկանիշներ ունի։ Պարզվում է, չափազանց կարեւոր է, թե ինչ է կերել կովը մինչ մորթվելը։ Եթե թարմ խոտի փոխարեն կովը սնվել է արհեստական կերերով, ապա դրանց մեջ եղող վնասակար նյութերը կարող են փոխանցվել մարդուն, անգամ եթե միսը լավ է եփվել։ Բացի այդ, որպեսզի կովերը գիրանան, ավելի շատ միս տան, ֆերմերները դրանց հակաբիոտիկներ, գիրացնող միջոցներ են ներարկում, հորմոններ են տալիս, որոնք նույնպես անցնում են մարդուն՝ չեզոքացնելով տավարի մսի օգտակար հատկանիշներն ու ավելի բացասական ազդելով մարդու օրգանիզմի վրա։
Բացի այդ, տավարի միսը կարող է վտանգավոր լինել՝ կապված նրանից, թե ինչպես եք այն պատրաստում։ Եթե տավարի միսը տապակում եք, այն թեեւ շատ համեղ է, սակայն իր մեջ վտանգավոր նյութեր է պարունակում, որոնք վնասում են առողջությանը։ Տավարի միսն ավելի լավ է ուտել խաշած վիճակում՝ լավ ու երկար խաշելուց հետո։
Բացի այդ, ինչպես յուրաքանչյուր սնունդ, տավարի միսն էլ անհրաժեշտ է չափավոր օգտագործել։



