Ամուսինն ապշած էր․ կինն ամուսնուն բանակից դիմավորեց անհավանական անակնկալով (լուսանկարներ)
LIFEԿիերան փոքրուց գիրուկ երեխա էր։ Դպրոցում նրան անընդհատ ծաղրում էին, նեղացնում։ Նրան այնքան էին զզվացրել, որ աղջիկը թողեց դպրոցն ու անցավ տնային ուսուցման։ 19 տարեկանում աղջիկը հանդիպեց Գլենին։ Վերջինն առաջին հայացքից սիրահավեց գեր աղջկան, տղային գրավել էր նրա հոգին։ Սակայն Կիերան երկար ժամանակ չէր հավատում Գլենի սիրուն, մտածում էր՝ իրեն կրկին ծաղրում են։ «Ինչի համար նա պետք է ինձ սիրի»,- մտածում էր աղջիկը։

Ժամանակի հետ, սակայն, նա սկսեց վստահել երիտասարդին, նրանք սկսեցին հանդիպել։ 3 տարուց զույգն ամուսնացավ, շուտով ծնվեց նրանց դուստրը՝ Տիլլին։ Ծննդաբերությունից հետո Կիերան սկսեց ավելի մեծ թափով գիրանալ։ Գլենին շուտով բանակ տարան, եւ երբ 5 ամիս էր մնացել, որ նա վերադառնա, Կիերան որոշեց, որ այդպես այլեւս անհնար է, պետք է պայքարել քաշի դեմ։ Նա դիետաների չսկսեց հետեւել, այլ պարզապես հրաժարվեց անառողջ սննդից ու սկսեց ճիշտ սնվել։

5 ամսում Կիերան նիհարեց 30 կիլոգրամով։ Երբ Գլենը բանակից վերադարձավ, նա ապշած էր, չէր կարողանում հավատալ աչքերին։ Կինն իր համար անհավանական անակնկալ էր պատրաստել՝ Գլենի դիմաց ավելի գեղեցիկ, ավելի ինքնավստահ ու հիասքանչ ժպիտով Կիերան էր։








