Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Ինձ համար անհրաժեշտություն էր, որ իմ կյանք նոր շունչ մտնի. Իրինա Հարությունյանը շուտով նորից կմայրանա. Լուսանկարներ

LIFE

Aysor.am-ը գրում է.

Հատկապես վերջին տարիներին Արմենիա հեռուստաընկերության եթերում չկար մեկ սերիալ, որում իր մասնակցությունը չունենար ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Իրինա Հարությունյանը: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհին, ով այժմ ունի իր թատերախումբը, վերջին մի քանի ամիսներին խորհրդավոր լռություն է պահպանում: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ. լռությունը բոլորովին էլ չպահանջվածության կամ անգործության հետևանք չէ…

-Իրինա, վերջին շրջանում Ձեզ էկրաններին չենք հանդիպում: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր ստեղծագործական պասիվությունը:

-Դե, ես դրա համար շատ լուրջ ու կարևոր պատճառ ունեմ (ժպտում է). սպասում եմ երկրորդ բալիկիս լույս աշխարհ գալուն: Ճիշտ է, առաջին երեխայիս սպասելիս շատ ակտիվ եմ եղել, մինչև վերջին պահը բեմում եմ անցկացրել, նկարահանվել եմ, սակայն այս անգամ որոշեցի, որ պետք է հղիությունս առավել ճիշտ ընթացքով զարգանա՝ հանգիստ ու խաղաղ պայմաններում: Իհարկե, այդ հանգստությունն ու պասիվությունը հարաբերական է, այնպես չի, որ ամբողջ օրը տանը նստած եմ: Ակտիվ կյանքով եմ ապրում, ուղղակի ֆիզիկական ծանրաբեռնվածությունս է ավելի քիչ` հանուն իմ ու իմ փոքրիկի առողջության:

-Շնորհավորում եմ նման գեղեցիկ նորության կապակցությամբ. Ձեր առաջնեկը տղա է, արդեն իսկ գիտե՞ք, թե ինչ սեռի բալիկ եք ունենալու այս անգամ:

-Տարբեր բժիշկների մոտ եմ հետազոտվել ու բոլորն էլ ասել են՝ հույսդ կտրի աղջկանից, տղա ես ունենալու (ծիծաղում է): Բնականաբար, ունենալով տղա զավակ, կցանկանայի, որ երկրորդ երեխաս աղջիկ լիներ: Բայց անկեղծ լինեմ ու ասեմ՝ մի պահ ծանր ու թեթև արեցի ու մտածեցի. կկարողանայի՞ ես աղջկա հետ «գլուխ հանել»: Երևի թե ոչ, ես տղա երեխաներին եմ սովոր, 13 տարի տղա երեխա եմ մեծացրել: Այնպես որ, երևի այդպես էլ պետք էր, չէ՞ որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում (ժպտում է):

-Ամեն ինչ առջևում է, երրորդը աղջիկ կլինի:

-Միգուցե, չի բացառվում: Բայց քանի որ ես մի քիչ սնահավատ եմ, գտնում եմ, որ այդ մասին վաղ է խոսելը: Թող այս անգամ ամեն ինչ լավ, բարեհաջող լինի, դրանից հետո կմտածենք: Բայց ինձ թվում է, որ եթե երրորդ անգամ էլ որոշեմ մայրանալ, նորից տղա կունենամ (ծիծաղում է):

-Ե՞րբ եք սպասում փոքրիկի լույս աշխարհ գալուն:

-Երբ ինքը որոշի (ժպտում է): Այժմ հղիության այն փուլում եմ, որ չես կարող կանխատեսել, թե երեխան իրեն ինչպե՞ս է պահում: Վերջին ամիսներին իրենք են որոշում՝ երբ լույս աշխարհ գան: Ցանկալի կլինի, որ փոքրիկս ապահով ու կարգապահ լինի ու ծնվի այն ժամանակ, երբ բժիշկներն են որոշել՝ փետրվարի կեսերին:

-Քանի՞ տարեկան է Ձեր մեծ տղան:

-Հունվարի 24-ին կդառնա 13 տարեկան: Անցումային տարիք է ոտք դնում: Սովորաբար, այս շրջանում հատկապես տղա երեխաները անվերահսկելի են դառնում, սեփական հետաքրքրություններ են ունենում, «պոկվում» են մայրերից, դառնում ինքնուրույն, ինչը շատ կարևոր է: Ինձ թվում է, որ եղբոր ծնունդը մեզ կօգնի հաղթահարել այդ անցման հետ կապված որոշ դժվարություններ: Զգում եմ, որ նա փոխվել է, ամեն ինչին այլ կերպ է սկսել նայել, մեծացել է բավական: Ամեն դեպքում, այս 7 ամիսների ընթացքում նրա մեջ շատ հետաքքիր փոփոխություններ են եղել. ամեն օր դպրոցից վերադառնալուց հետո հարցնում է, թե ինչպես եմ ինձ զգում, հաց կերե՞լ եմ, չեմ կերել… Շատ հոգատար է դարձել: Նույնիսկ ուսուցիչներն են նկատել նրա փոփոխությունն ու ինձ ասում են՝ Ձեր նոր կարգավիճակը շատ լավ է ազդել նրա վրա: Տղամարդ է դարձել, կարծեք թե, «լակոտական» բաներ չունի:

- Երբ ընտանիքում ևս մեկ փոքրիկ է ավելանում, առաջնեկները խանդոտ են դառնում ծնողների նկատմամբ:

-Իհարկե, անկախ ամեն ինչից, երեխան մնում է երեխա: Իսկապես, որոշ պահերի զգում եմ, որ խանդով է վերաբերում: Քանի որ նոր մարդ է լույս աշխարհ գալու և իրեն շատ ու շատ պարագաներ են պետք, տանը երբեմն քննարկում ենք երեխայի համար գնումներ կատարելու հարցը: Վերջերս նման զրույցի ժամանակ նա մեզ հարցրեց. «Շուտով Նոր տարի է, նաև իմ ծննդյան օրն է մոտենում, ես ոչ մի նվեր չե՞մ ստանա, ամեն ինչ նրա համա՞ր եք առնելու» (ծիծաղում է): Իհարկե, մենք ասացինք, որ նա, լինելով մեր առաջնեկը, մեզ համար մնում է ամենագլխավորը: Նա երեխա է, ու պետք է միշտ զգա, որ անկախ տարիքից, իր եղբորը հավասար շարունակում է մնալ ծնողների ուշադրության կենտրոնում: Պարզապես, իր հետ ավելի մեծավարի ենք շփվում: Օրինակ, վերջերս իրեն ասացի՝ եղբորդ խնամքի հարցում ինձ կօգնե՞ս, ասաց՝ այդ դու ես ինձ օգնելու, քանի որ ես եմ նրան անընդհատ ձեռքերիս վրա պահելու: Այ, այս դեպքում իսկապես կարելի է և երրորդն ունենալ (ծիծաղում է):

-Թեև Ձեզ անծանոթ չեն հղիության շրջանի այս գեղեցիկ ապրումները, սակայն քիչ ժամանակ չի անցել՝ 13 տարի: Տարբե՞ր են զգացողությունները:

-Չեք հավատա, բայց տպավորություն է, որ առաջին անգամ եմ այս կարգավիճակում: Շատ զգացողություններ ջնջվել են հիշողությունիցս, այն ժամանակ շատ-շատ բաների այլ կերպ էի նայում: Չնայած, ես կարծում եմ, որ ամեն մի երեխայի դեպքում զգացողություններն անհատական են լինում, տարբեր: Ես հղիությունը, երեխա լույս աշխարհ բերելը հրաշք եմ համարում: Բա հրաշք չի՞, երբ քո ներսում զգում ես նոր ձևավորվող մարդուն, նրա առաջին «հարվածները»…Այդ հրաշքն այժմ ինձ հետ նորից է կատարվում և ավելի հասուն տարիքում բոլորովին այլ կերպ եմ այդ ամենը զգում, վերապրում: Սպասումներս էլ են այլ կերպ: Նույնիսկ ավելին ասեմ. թեև ծանոթ եմ ծննդաբերությանը, գիտեմ, թե ինչ է ինձ սպասվում, բայց միևնույն է՝ նույն վախն ու անհանգստությունն եմ ապրում, ինչպես առաջին անգամ: Հավանաբար, պատճառը երկարատև ընդմիջումն է: Բայց դե ես ուժեղ եմ ու «գլուխ կհանեմ» (ժպտում է): Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, սա ինձ համար ճակատագրի կողմից մեծ նվեր էր: Ես նման փոփոխության կարիք ունեի այն ամենից հետո, ինչ վերջին տարիներին ինձ հետ տեղի ունեցավ: Ինձ համար ուղղակի անհրաժեշտություն էր, որ իմ կյանք մի նոր շունչ մտնի, որը նման կլինի փրկության կաթիլի: Կարծում եմ, որ երեխան ինձ երջանիկ կդարձնի:

-Արդեն իսկ որոշե՞լ եք փոքրիկի անունը:

-Վերջնական՝ դեռ ոչ: Բնականաբար, մտածում ենք մի քանի անվան շուրջ: Կա անուն, որ ես եմ հավանում, կա անուն՝ ամուսինս, կա անուն՝ որդիս: Սակայն վերջնական որոշման իրավունքը թողել ենք մեր տղային: Հուսով եմ՝ ճիշտ որոշում կկայացնի, իմ տղան չի կարող վատ անուն ընտրել (ծիծաղում է):

-Ծանո՞թ եք իր ընտրած տարբերակներին:

-Այո, բայց քանի որ շատ փոփոխական է, չգիտենք՝ վերջնական որը կընտրի: Վերջին անգամ, երբ իրեն հարցրեցի, կողմնորոշվել է, թե՞ ոչ՝ ասաց. «Երբ նա ծնվի ու իրեն նայեմ՝ կասեմ, թե այս անուններից որն է նրան սազում»: Այնպես որ, նա մեզ ինտրիգային իրավիճակում է պահում: Բայց գիտեմ, որ դեմ չի լինի, եթե ես չցանկանամ իր ընտրած անվամբ կնքել:

-Իրինա, և հիմա, և փոքրիկի ծնվելուց հետո ո՞վ է լինելու Ձեր օգնականը:

-Ինձ միշտ օգնել ու օգնում է մայրս, Աստված իրեն մեծ առողջություն ու համբերություն տա: Առաջին զավակիս ծնվելուց հետո շատ շուտ եմ աշխատանքային ռիթմի անցել ու նրան ամբողջ ընթացքում մայրս է խնամել: Առանց վարանելու՝ երեխայիս մայրիկիս եմ վտահել: Թող բոլորի ծնողները առողջ լինեն, նրանք այնքան անհրաժեշտ են մեզ: Իհարկե, ոչ միայն նրա համար, որ մեր երեխաներին խնամեն ու դաստիարակեն: Ուղղակի, երբ նրանք տանն են, մեր կողքին, մենք հանգիստ ու ապահով ենք զգում: Ոչ մի դայակ չի կարող փոխարինել հարազատ մորը կամ տատիկին, միայն չափազանց անհրաժեշտության դեպքում կարելի է նրա օգնությանը դիմել: Այժմ ես ցանկանում եմ ամեն ինչ ինքս անել, իսկ եթե օգնության կարիք ունենամ, կդիմեմ մայրիկիս: Նաև տղաս՝ Արամը, խոստացել է դասերից հետո զբաղվել միայն եղբորով (ծիծաղում է):

Նելլի Մարգարյան

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6