Քիմ Քարդաշյանի հերթական անհավանական արարքը (լուսանկարներ)
LIFE35-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է իր հերթական անհավանական արարքի մասին։ Քիմն ասել է, որ պատրաստվում է ուտել իր ընկերքը, քանի որ այդպիսով կխուսափի հետծննդաբերական դեպրեսիայից։ Քիմը դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ բերեց իր երկրորդ երեխային՝ որդուն, եւ պահել է ընկերքը, որպեսզի ուտի այն։

Ընդհանրապես, այս սովորույթն արեւելյան է, սակայն վերջերս կրկին մոդայիկ է դարձել։ Հին Չինաստանում հավատացել են, որ այդպիսով ծննդկանը վերականգնում է ուժերը: Քիմը, սակայն, ընկերքը ոչ թե հում վիճակում է ուտելու, ինչպես հնում, այլ տվել է հատուկ ֆիրմայի, որը ծննդկանի ընկերքից հաբեր է պատրաստում:

«Երբ ես Նորթով հղի էի, լսել եմ պատմություններ մայրերի մասին, որոնք չեն կերել ընկերքն ու տառապել են հետծծնդյան ընկճախտով: Իսկ հետո այդ հաբերն ընդունել են երկրորդ երեխայի ծննդից հետո, և ընկճախտ չի եղել: Այնպես որ, ես որոշեցի. «Ինչու չփորձել, ի՞նչ եմ կորցնում»: Քիմը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նաեւ այդ հաբերով լի տարան, որի վրա գրված է՝ Քիմ, սա քո անհավանական ընկերքն է։




